Մասնակցությունը 47 % Տպել

18.02.2013թ-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ նախագահի ընտրություններ: ՀՀ նախագահի ընտրությունները տեղի են ունենում 6-րդ անգամ և ընտրվում 3-րդ նախագահը: Փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրություններում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի 7757 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանն առավոտյան ժամը 08.00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել է 3715 կամ ընտրողների ընդհանուր թվի 47 %-ը (նախնական):

 

Հրանտ Բագրատյան 27

Պարույր Հայրիկյան 41

Ռաֆֆի Հովհաննիսյան 1706

Անդրիաս Ղուկասյան 22

Արման Մելիքյան 3

Սերժ Սարգսյան 1809

Վարդան Ղուկասյան 20

Լրացուցիչ ցուցակներով քվեարկությանը մասնակցել է 9 քաղաքացի, անվավեր է ճանաչվել 81 քվեաթերթիկ: Թիվ 27/06, 27/07, 27/08, 27/09 ԸԸՀ-ի ընտրատեղամասերում դիտորդական առաքելությամբ ներկայացել են, թե տեղական, թե միջազգային կազմակերպություններ: Վերջնական տվյալները ԿԸՀ-ը կհրապարակի փետրվարի 25-ին:

Մերի Կարապետյան

19.02.13