ԱՄՆ ՄԶԳ փորձագետները Բյուրեղավանում են Տպել

Այսօր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը հյուրընկալել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներին՝ փորձագետներ Քրիսթեն Շուբեռթին, Ֆրանկ Վիբենին և Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հայկանուշ Բագրատունյանին: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Բյուրեղավան համայնքի տնտեսական զարգացմանն ուղղված նախագծերին, հրատապ լուծում պահանջող խնդիրներին: Հանդիպում- քննարկումն ընթացավ կառուցողական, փորձի փոխանակման մթնոլորտում: Հյուրերին հետաքրքրեց համայնքի ղեկավարի տարիների աշխատանքային փորձառությունն ու հմտությունները: Փորձագետները նշեցին, որ իրենք հիմնականում հանդիպումներ են անցկացրել կառավարական մակարդակով և այս հանդիպումը տարբերվում նախորդներից նրանով, որ քննարկումները եղան ՏԻՄ օղակում: Հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնեցին հյուրընկալելու և օգտակար քննարկման համար:

25.06.19