Մուտք
ՀայերենРусскийEnglish
ԲՄԼ ԱՐԶՆԻ PDF Տպել Էլ.փոստ

Հիմնադրվել է 1925 թվականին: Այն ժամանակ կոչվել է «Արզնի» հանքային ջրերի գործարան: Սկզբում եղել է միայն ձեռքի աշխատանք, շշալցումը կատարվել է մի փոքրիկ սենյակում:
1929 թվականից գործել է որպես փոքր գործարան և սկսվել է հանքային ջրերի մասսայական արտադրությունը: Մեքենայացվել և ծավալները մեծացել են 60-ական թվականներին:
1968 թվականից աշխատել է 2 չեխական հսքագիծ, որը մեկ ժամում լցրել է 6000 շիշ: Աշխատել է լցման արտրադրամասը CO 2 արտրադրամասը: Արտրադրանքը արտահանվել է ԽՍՀՄ բոլոր հանրապետություններ, Պարսկաստան: 1974 թվականին գործարանը տեղափոխվել է Արզնի ավան ( այժմյան Բյուրեղավանի տարածքը), արտադրությունը մեծացել է տեղադրվել են 3 նոր հոսքային գծեր`12-հազարանոց և 24-հազարանոց: Աշխատանքը եղել է 3 հերթափոխով: Աշխատողների թիվը հասել է մինչև 500-ի: Գործարանը տարեկան արտադրել է 50-60 մլն շիշ հանքային ջուր: ԽՍՀՄ հանրապետությունում որպես բուժիչ ջուր վաճառվել է դեղատներում:
Գործարանը աշխատողների համար կառուցել է 3 հանրակացարան, 1 բնակելի շենք:
1995 թվականին մասնավորեցվել է, 1997-ից սկսվել է մարման գործընթացը:
2002 թվականին վերագործարկվել է, վերանվավելով` «Բ. Մ. Լ. Արզնի» ՍՊԸ: Արժանացել է  ‘’ ISO’’ մրցանակի (2002 թվականին):
2003 թվականին մասնակցել է «ԱրմՊրոԷքսպո» ցուցահանդեսում` խմելու հանքային ջրերի մրցանակաբաշխությանը, շահել է 1-ին մրցանակ` «Ոսկե մեդալ» և դիպլոմ: 2003 թվականին «Բ. Մ. Լ. Արզնի» ՍՊԸ -ում արտադրվող հանքային ջուրը արտահանվում էր Կանադա, Լիբանան, Արցախ:

 

Այցելություններ

1292559
Այսօր194
Երեկ1039
Այս շաբաթ1233
Այս ամիս21005
Ընդամենը1292559