Մուտք
ՀայերենРусскийEnglish
ԱԼՄԱՔԱՐ PDF Տպել Էլ.փոստ

«Հայմարմարգրանիտ» ա/մ` այժմ «Ալմաքար» ՍՊԸ-ն, ստեղծվել է 1971 թվականին` Նուռնուսի քարերի մշակման բազայի հիման վրա: Տնօրեն Թելման Օհանյան:
Գործարանը զբաղվել և զբաղվում է երեսպատման սալիկների արտադրությամբ:
1984 թվականին Շորժայի փորձամշակման, Երևանի քարմշակման գործարանները և Ստեփանավանի հանքավարչությունները միավորվել են Նուռնուսի քարամշակման գործարանին և 1986 թվականի փետրվարին վերանվանվել է «Հայմարմարգրանիտ» ՎԱՄ (վարձակալական ա/մ):
1993 թվականի ապրիլից ՎԱՄ-ը վերանվանվել է «Հայմարմաիգրանիտ» ՍՊԸ:
2000 թվականի սեպտեմբերից այն կոչվում է «Ալմաքար», իր գործունեության ընթացքում ՍՊԸ-ն կատարել է մի շարք պատասխանատու պետական պատվերներ` «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայաններ, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, «Ռոսիա» կինոթատրոն, Երևանի մետրոպոլիտեն,  Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն:
Բացի տեղական կառույցների պատվերներից, գործարանը կատարել է նաև արտասահմանյան մի շարք երկրների պատվերներ: Երեսպատման սալիկներով ապահովվել է Շվեցարիային` հայկական կենտրոնը, Մոսկվային Կրեմլի համագումարների պալատը: Կառուցվել է Ֆրանսիայի դեսպանատունը, Միդլենդ-Արմենիա բանկը, կատարել է Հայաստան հիմնադրամի պատվերները: Գործարանը բազմիցս ճանաչվել է սոցիալիստական մրցուցիան հաղթող, պարգևատրվել է մի շարք պատվոգրերով: Նա այսօր էլ պատրաստ է կատարել Հայաստանի Հանրապետության շինարարական օբյեկտների բոլոր պետական պատվերները:
Գործարանը հանքավայրեր ունի Իջրանում, Ստեփանավանում, Աղավնաձորում, Սուլիձորում (Հրազդան), Նուռնուսում:
«Ալմաքար» ՍՊԸ-ում արտադրվում են երեսպատման սալիկներ` բնական քարերից` մարմարից, բազալտից, տուֆից, տրավերտինից:   Գործարանում ծաղկման շրջանում աշխատել են 600 մարդ, ունի պանսիոնատ` Ծաղկաձորում, բանվորական կացարան Շորժայում, կառուցել է երկու բնակելի շենք, մեկ մանկապարտեզ Բյուրեղավանում:
1998 թվականին աշխատողների թիվը կաշզմել է 171 մարդ, 2004 թվականին բոլոր տեղամասերում աշխատողներ թիվը  հասնում է 115-ի:
1971 թվականի հոկտեմբերից մինչև 1974 թվականի հուլիս`  տնօրեն է եղել Լավրենտի Սարգսյանը:
1974 թվականի հուլիսից  մինչև  1974 թվականի նոյեմբեր `  Էդուարդ Սարգսյանը (ժամանակավոր պաշտոնակատար):
1974 թվականի նոյեմբերից  մինչև 1975 թվականի դեկտեմբեր `  Ալֆրեդ Բելուբեկյանը:
1975 թվականի դեկտեմբերի 22-ից տնօրեն,   1985 թվականից` գլխավոր տնօրեն` Լևոն Մամիկոնի Մակարյանը:
1989 թվականի ապրիլից մինչև 1991 թվականի հունվար` Արշալույս Սիմոնի Տիգրանյանը:
1991 թվականի հունվարից մինչև 2000 թվականը` Լևոն Մամիկոնի Մակարյանը:
2000 թվականի փետրվարից «Ալմաքար» ՍՊԸ-ի  տնօրեն է  Արամ Լևոնի Մակարյանը:
2010 թվականի դրությամբ  «Ալմաքար» ՍՊԸ-ն ունի 63 աշխատող:

 

Այցելություններ

1292554
Այսօր189
Երեկ1039
Այս շաբաթ1228
Այս ամիս21000
Ընդամենը1292554