Войти
ՀայերենРусскийEnglish
ԳԼԱՍ ՈՒՈՐԼԴ ՔԱՄՓՆԻ PDF Печать E-mail

1949 թվականին այժմյան երկրորդ արտրադամասի տարածքում, հիմնադրվել է շշերի փոքրիկ արտադրամաս: Հիմնադիրն է եղել Գրիգորյանը: Պատրաստվել են ապակե տարաներ (փչման մեթոդով): 1952 թվականին  №2 արտրադրամասում տեղադրվել են գերմանական մեքենաներ, 1964-ից սկսվել է Բյուրեղապակու գործարանի շինարարությունը, որը շահագործման է հանձնվել 1968-ին: 1971թվականից սկսվել է №3 արտադրամասի շինարարությունը, որը շահագործման է հանձնվել 1974 թվականին: 1967-ին ընդարձակվելով մեծացել է արտադրության ծավալները  և վերանվանվել «Արզնու ապակե տարաների գործարան» տնօրեն` Կարապետյան: Այնուհետև անվանափոխվել է «Հայբյուրեղապակի» գործարանի: 1975 թվականից  2001-ը կոչվել է «Հայ ապակի» արտադրական միավորում, որը ֆիլիալներ է ունեցել Հոկտեմբերյան քաղաքում   (շշերի արտադրություն) և Սպիտակ քաղաքում (բյուրեղապակու արտադրություն):

Մինչև 1974 թվականը տնօրեն է եղել Թոքմաջյանը:
1974 թվականից մինչև 1984-ը` Հ. Արոյանը
1984 թվականից մինչև 1990-ը` Հ. Հովհաննիսյանը
1990 թվականից մինչև 1995-ը` Ս. Եղիազարյանը
1991 թվականին ԽՍՀՄ-ի  փլուզումից հետո սկսվեց հումքի մատակարարման դժվարությունը և  1995 թվականից գործարանը չի աշխատել և անցել է սեփականաշնորհման կոմիտեի տրամադրության տակ:
1970-ից 80-ական թվականներին հատկապես «Հայապակի» գործարանի համար եղան բուռն զարգազման, աշխատանքային հաջողությունների, արտադրական վերելքի տասնամյակներ: Արտադրվում էր 2 մլն ռուբլու բյուրեղապակի: Գործել են 22 արտադրամասեր:  Մասնաճյուղեր է ունեցել Մեծ Պառնիում, Հոկտեմբերյանում, Լենինականում: Աշխատողների թիվը հասնում էր մինչև 3500-ի: Բյուրեղավան քաղաքի պարծանքը հանդիսացաղ գործարանը արժանի համբավ ձեռք բերեց Խորհրդային Միությունում: Այն խոշորագույնն էր Անդրկովկասում: Այստեղ արտադրվում էր շուրջ 4 տասնյակ տեսակի բյուրեղապակյա իրեր: Գործարնը բազմիցս հաղթող է ճանաչվել անծայրածիր երկրի առաջատար ձեռնարկությունների միջև տարվող աշխատանքային գործունեության մրցույթներում: Դա գործարանի ողջ կոլեկտիվի քրտնաջան և անմնացորդ աշխատանքի արդյունքն էր: Գործին նվիրված աշխատում էին շարքային բանվորները և արտադրության ղեկավարները: Այստեղ արտադրված ջահերը զարդարել են շատ ու շատ նշանավոր կառույցներ, ինչպիսիք են Էջմիածնի Մայր տաճարը, Երևանի Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, Երևանի մետրոպոլիտենը, Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանը:  Քաջ գիտակցելով գիտության առաջատար նվաճումների և աշխատանքի արդյունավետության նորագույն եղանակների կարևորությունը` գործարանի ղեկավարությունը` տնօրեն Հ. Հարոյանի գլխավորությամբ, աշխատելու հրավիրեց ապակու տեխնոլոգիայի հմուտ մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Լաուրա Մելիքսեթյանին` գործարանում գիտատեխնիկական լաբարատորիա հիմնելու և ղեկավարելու համար: Մեկը մյուսի հետևից Լաուրա Մելիքսեթյանի կողմից ստեղծվեցին նորանոր բովախառնուրդների բաղադրատեսակներ` քիչ կապարով կամ առանց կապարի բյուրեղապակիներ, տեղական հումքի (Արագածի պեռլիտ, Արարատի կրաքար) ներկրվող թանկարժեք հումքատեսակների փոխարինում: Գործարանի առաջընթացը, արտադրական որակի բարձրացումը, տեսականու ընդլայնումը, տնտեսական ցուցանիշների շոշափելի բարելավումը հայտնի դարձան  հանրապետության և Միության սահմաններից դուրս գտնվող մասնագետներին և գործարարներին: Լաուրա Մելիքսեթյանի կողմից ստեղծված և ներդրված հայտնագործությունները արտոնագրվեցին ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում, Հունաստանում: Հետևեցին արտասահմանից մասնագիտական խմբերի այցելությունները գործարան` ծանոթանալու նորագույն նվաժճումներին` փորձի ձեռքբերման նպատակով:
Գործարանը Բյուրեղավանի բնակիչների համար կառուցել է 14 բնակելի շենք, 2 հանրակացարան, 1 մանկապարտեզ, 2 շենք կառուցել  է ջրերի գործարանի հետ համատեղ:  1991 թվականին ԽՍՀՄ-ի  փլուզումից հետո սկսվեց հումքի մատակարարման դժվարությունը և  1995 թվականից գործարանը չի աշխատել և անցել է սեփականաշնորհման կոմիտեի տրամադրության տակ:
2004 թվականից գործարանը վաճառվել է և նոր սեփականատերերը սկսել են այն գործարկել: 2006-ի մայիսին գործարանը նորից սկսել է ապակե տարաների արտադրությունը: Այսպիսով 2004 թվականին ` հայտնի Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքի վրա, որը ժամանակի ընթացքում իր հմուտ վարպետների փորձառության, ջանադիր աշխատանքի շնորհիվ իր համբավն էր հտչակել աշխարհով մեկ, հիմնադրվեց «Գլաս ՈՒորլդ Քամփնի» ՓԲԸ ընկերությունը:  ՀՀ տարածքում ապակե տարաների արտադրական ձեռնարկություն հիմնելու որոշման օրվանից «Գլաս ՈՒորլդ Քամփնի» ՓԲԸ ընկերությունը, պահպանելով ապակու արտադրության բոլոր կանոններն ու ստանդարտները հասել է մեծ ձեռքբերումների. այդ են վկայում ընկերության ISO9001:2000 Ապակե տարաների արտադրության և գունավոր տպագրության, ISO22000;2005 Սննդի ապահովման և կառավարման վկայականները, «Միջազգային Առևտրային Հեղինակություն» մրցանակը 2009 թվականին:
Այժմ գործարանը վերանորոգված և զինված է արտադրական կազմակերպման համար անհրաժեշտ բարձրորակ սարքավորումներով, որոնք ձեռք են բերվել եվրոպական առաջատար ընկերություններից, ինչպիսիք են`  ’’Glass Technologies’’ (Իտալիա), ‘’BDF Boscato –Dala Fօntana’’ (Իտալիա), ‘’Saint Gobain SERP GROP” (Ֆրանսիա), “Fermac’’ (Իտալիա): Այս ամենի համար կատարվել են հսկայական ներդրումներ, ինչի արդյունքում ընկերությունն այսօր ունի ապակե տարաների արտադրման 3 հոսքագիծ, որն ընդհանուր հաշվով տարեկան տալիս է 120մլն հատ արտադրանք:
Ողջ արտադրական պրոցեսն իրականացվում և հսկվում է ավտոմատ համակարգով: Բացի այդ ընկերությունն առաջարկում – կատարում է բարձրորակ գունավոր տպագրություն ապակե հարթ մակերեսի վրա` օգտագործելով միանգամից 6 գույն:
«Գլաս ՈՒորլդ Քամփնի» ՓԲԸ ընկերությունը այժմ  ունի 322 աշխատող, տարեկան  մոտ. 800 միլիոն եկամուտ, արտադրանքն արտահանում է արտերկրեր` մասնավորապես Վրաստան:

 

Այցելություններ

1294700
Այսօր80
Երեկ1131
Այս շաբաթ3374
Այս ամիս23146
Ընդամենը1294700