Մուտք
ՀայերենРусскийEnglish
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ PDF Տպել Էլ.փոստ

Մինչև 1980-ական թվականները  ավանի ակումբը գործել է այժմյան երաժշտական դպրոցի շենքում (1-ին հարկում): Ակումբի վարիչն էր Արթուր Խինզաթյանը: 1982 թվականին Արթուր Խինզաթյանին փոխարինել է Սիրանուշ Կոգյանը, և ակումբը տեղափոխվել է ավանային  խորհրդի շենքի սենյակներից մեկը: Գործել են ասմունքի, երգի, ժողգործիքների, թատերականի խմբակներ:
1990 թվականին ԵԲԿ  N 10 գործարանի կառուցած ճաշարանի շենքը տրամադրվեց մշակույթի պալատին: Տնօրեն նշանակվեց Մանուկ Մանուկյանը: Շատ կարճ ժամանակամիջոցում ձեռք բերվեց անհրաժեշտ գույք, երաժշտական գործիքներ, տեխնիկա, բեմական հագուստ: Մանուկ Մանուկյանին փոխարինեց Մանվել Մանուկյանը, ապա ժամանակավոր Ռուբիկ Առաքելյանը:
1993 թվականից տնօրենի աշխատանքը շարունակեց Սիրանուշ Կոգյանը:
1994 թվականից մինչև 1998 թվականը Բյուրեղավանի մշակույթի տանը աշխատել է Աբովյանի շրջանային մշակույթի տունը` տնօրեն Արտուշ Պետրոսյան: Այդ ժամանակաշրջանում աշխատեցին 30-ից ավելի վճարովի և անվճար խմբեր: Հրավիրվեցին մասնագետներ կիրառական արվեստի, պարային, ժողգործիքների, թատերական և բուժքույրական խմբերում աշխատելու համար: Եվ հենց 90-ականներին էր, որ ձևավորվեց պարուսույց Արմեն Կոստանդյանի ղեկավարած «Բյուրեղ» պարախումբը, որը բազում բեմերում իր գեղեցիկ պարերով մրցանակնների է արժանացել:
Հետագայում հանրապետության սոցիալական պայմանների անկումը իր ազդեցությունը թողեց նաև արվեստի բոլոր բնագավառների վրա:
1998 թվականին շրջանային կուլտուրայի տան լուծարումից հետո սկսվեց ճգնաժամային շրջան. պակասեց պետական ֆինանսավորումը, բնակչության սոցիալական վիճակով պայմանավորված` սակավացան նաև վճարովի խմբակներ հաճախողները: Սակայն օրախնդիր հարց էր մշակույթի տանը ժողովրդական պարերի համույթ ունենալը:
Չնայած բոլոր դժվարություններին` 2000 թվականին կրկին վերականգնվեցին նախկինում լուծարված խմբակներից մի քանիսը, սկսեց նոր «Բյուրեղ» պարախումբի հավաքագրումը: Պահանջվեց 2 տարի և պարային խումբի անունը կրկին սկսեց հնչել տարբեր բեմահարթակներից:
Մշակույթի տան թատերախումբը նույնպես բազմաթիվ անգամ փայլուն ու տպավորիչ ելույթներ է ունեցել քաղաքի բնակչության համար:
2003 թվականի նոյեմբերին  մշակույթի տան տնօրեն նշանակվեց Եղիշե Ավետիսյանը, Գեղմասվար` Ալվարդ Ավագյան:

 

Այցելություններ

1237458
Այսօր518
Երեկ1256
Այս շաբաթ6134
Այս ամիս15936
Ընդամենը1237458