Մուտք
ՀայերենРусскийEnglish
ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ PDF Տպել Էլ.փոստ

Երաժշտական դպրոցը պաշտոնապես բացվել է 1973 թվականին: 1997 թվականից Բյուրեղավանի երաժշտական դպրոցը վերանվանվել է Արվեստի դպրոց: 2008 թվականից` «Բյուրաղավանի արվեստի դպրոց արտադպրոցական հաստատություն» ՀՈԱԿ-ի: Արվեստի դպրոցի աշակերտների թիվը տարեցտարի աճել է: 2009-2010 թվականներին այստեղ ուսանել են 113 աշակերտ: 2008 թվականին դպրոցում բացվել է նոր բաժին` խորեոգրաֆիկ պար, որտեղ հաճախում են 2 տասնյակից ավել աշակերտներ: 2010 թվականից Բյուրեղավանի քաղաքապետարանի ուժերով Բյուրեղավանի Արվեստի դպրոցը գազաֆիկացվել է: Բյուրեղավանի երաժշտական դպրոցի շատ ու շատ շրջանավարտներ, ավարտելով ուսումը, շարունակել են` ընտրելով երաժիշտի մասնագիտություն: Շրջանավարտներից մի քանիսը աշխատել և աշխատում են դպրոցում: Երաժշտական դպրոցի սաները մշտապես մասնակցել են հանրապետության մասշտաբով կազմակերպված փառատոններին, մրցուըթներին և վերադարձել են մրցանակներով:

2010 թվականի մաըիսի 31-ին Գյումրիում տեղի ունեցած Կոտայքի մարզի Երաժշտական մրցույթ-փառատոնի դուդուկ և շվի անվանակարգերում դպրոցի 5-րդ դասարանի երկու սաներ արժանացան 1-ին պատվավոր մրցանակին: Դասական երգ անվանակարգում պատվավոր –ին տեղի մրցանակը բերեց դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի, 3-րդ տեղի մրցանակներ բերեցին 4-րդև 6-րդ դասարանի սաները:

2011 թվականի Մարզային Երաժշտական մրցույթ-փառատոնին մասնակցեցին արվեստի դպրոցի տասը սաներ և արժանացան 1-ին, 2-րդ մրցանակային տեղերի և խրախուսական մրցանակի: Ինչպես նաև Բյուրեղավանի քաղաքապետ Հ.. Բալասյանի կողմից ստացան պատվոգրեր` մրցույթ-փառատոնին մրցանակային տեղեր զբաղեցնելու և հաջող մասնակցելու համար,պարգևատրվեցին դպրոցի վեց ուսուցիչներ` մրցույթ-փառատոնին լավագույնս ներկայանալու համար:
Դպրոցի տնօրեններն ըստ ժամանակագրության`

1973-ից-1976-ը`  Ստեփան Արտաշեսի Աղայան

1976-ից-1993-ը`  Աշոտ Սեփանի Շահպարոնյան

1993-ից`  Սիլվա Սերգեյի Մուկոյան:

 

Այցելություններ

1199675
Այսօր774
Երեկ711
Այս շաբաթ2813
Այս ամիս20204
Ընդամենը1199675