Մուտք
ՀայերենРусскийEnglish
ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ PDF Տպել Էլ.փոստ

Բյուրեղավանի արհեստագործական ուսումնարանը հիմնադրվել է 1974 թվականին «Հայապակի» արտադրական միավորման բազային ձեռնարկության հիման վրա: Այդ ժամանակ  ուսումնարանը կոչվել է Բյուրեղավանի №  51 պրոֆտեխնիկական ուսումնարան և ունեցել է հետևյալ մասնագիտություններով խմբեր`
-ապակու փորագրող
-ապակու տեխնիկական հսկիչ ավտոփականագործ
-չափիչ-հսկիչ սարքերի փականագործ
-խեցեգործ
-քարի փորագրող
-խոհարար
-կարող
-մոտորավար
Այդ տարիներին ուսումնարանը ունեցել է շուրջ 450 սովորող: Բացի միջնակարգ պրոֆտեխնիկական խմբերից ուսումնարանը կադրեր է պատրաստել միայն մեկ տարվա պրոֆ.խմբերում:
2001 թվականին ուսումնարաննը վերանվանվել է Բյուրեղավանի արհեստագործական ավագ դպրոց: ՈՒսուցումը տարվել է 2 տարի ժամկետով և շրջանավարտները ստացել են միջնակարգ կրթության ատեստատ և մասնագիտական դիպլոմ:
ՀՀ կառավարության 2004 թվականի  հուլիսի 1-ի №  2010 ն որոշմամբ   Բյուրեղավանի արհեստագործական ավագ դպրոցը վերանվանվել է Բյուրեղավանի արհեստագործական ուսումնարան` Կոտայքի մարզպետարանի ենթակայությամբ:   2010թվականից ուսումնարանում գործում են հետևյալ մասնագիտություններ, խմբերը`
-ավտոփականագործ
-վարսահարդար
-համակարգիչների շահագործում
-հաշվետարություն
-կարի արտադրության տեխնոլոգիա:
ՈՒսուցումը տարվում է երեք տարի ժամկետով, սովորողները ստանում են միջնակարգ կրթության ատեստատ և մասնագիտական դիպլոմ: Սովորողները ստանում են նաև կրթաթոշակ`4650դր:
2010թվականին ուսումնարանի սովորողների թիվը 135-ն է: ՈՒսումնարաը համալրված է բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով, որոնց աշխատանքի շնորհիվ ուսումնարաը ամեն տարի տալիս է բարձր կարգի մասնագետներ աշխատաշուկայի համար:
ՈՒսումնարաի տնօրեններն եղել են`
1974-1981թթ  Հակոբյան Սերգեյ
1981-1983թթ  Խանզադյան Լևոն
1983- 1986թթ  Զոհրաբյան Յուրա
1986-1991թթ  Հակոբյան Ֆելիքս
1991թվականից Հարությունյան Հենզել

 

Այցելություններ

1199684
Այսօր783
Երեկ711
Այս շաբաթ2822
Այս ամիս20213
Ընդամենը1199684