Войти
ՀայերենРусскийEnglish
ԳԻՇԵՐՕԹԻԿ ԴՊՐՈՑ PDF Печать E-mail

Պատմական ակնարկ
1958-1989թթ. Արզնու № 4 առողջարանային գիշերօթիկ դպրոց
1989-2001թթ Բյուրեղավանի № 4 հանրակրթական գիշերօթիկ դպրոց
2001-2007օգոստոսի 1-ը Բյուրեղավանի որբ, ծնողական խնամքից զրկված թիվ 1 հատուկ դպրոց (ենթակայությունը Կոտայքի  մարզպետարան)
2003թ. Պետական ոչ առևտրային կազմակերպություն
2007թ. սեպտեմբերի 1-ից «Բյուրեղավանի երեխաներ խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ (ենթակայությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն) «Բյուրեղավանի երեխաներ խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ- ը հանդիսանում է «Բյուրեղավանի որբ, ծնողական խնամքից զրկված թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի իրավահաջորդը: Բյուրեղավանի № 4 հանրակրթական գիշերօթիկ դպրոցը սպասարկել է հանրապետության տարբեր մարզերի տոնզիլիտով և ռևմատիզմով հիվանդ երեխաների:
1989 թվականի անցումային տարիների հետ կապված հաստատությունը վերանվանվեց Բյուրեղավանի № 4 գիշերօթիկ հանրակրթական դպրոց, որտեղ սովորել են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: 2001 թվականին հաստատությունն վերանվանվել է № 1 հատուկ դպրոց:
2007 թվականի հուլիսի 26-ի № 890 ն ՀՀ կառավարության որոշման համաձայն դպրոցը վերանվանվեց «Բյուրեղավանի երեխաներ խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի :Դպրոցն աշխատում է շուրջօրյա ռեժիմով` ուսումնական մաս, դաստիարակչական մաս, գիշերային մաս:   Դպրոցն ունեցել է կառավ արման խորհուրդ, որը ժամանակին իրականացել  է օրենքներով հիմնադրի որոշումներով և դպրոցի կանոնադրությամբ բոլոր գործառույթները: Ժամանակին կազմվել և խորհրդի քննարկմանն են ներկայացվել դպրոցի հեռանկարային ( եռամյա, քառամյա 2003-2007թթ) զարգացման ծրագրերը: Դպրոցի գործունեության առարկան և նպատակը կրթական բնույթի գործունեության իրականացումն է, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը` հատուկ և հանրակրթքկան ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացման ապահովմամբ: 2004 թվականին աշակերտներ թիվը դպրոցում հսել է 130-ի, 2010 թվականին դպրոցում կա  92  աշակերտ:Դպրոցը համագործակցել է արտասահմանյան կազմակերպությոնների հետ. 2002 թվականին «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով վերանորոգվեց դպրոցի շենքը: Հովանավոր կազմակերպություններն էին ‘’Better life’’ բարեգործական և  ‘’Frendly’’ առողջապահական կենտրոնի տնօրինությունը` Ազատյան եղբայրներ գլխավորությամբ:Այսօր հաստատությունն ունի ժամանակակից բոլոր անհրաժեշտ պայմանները, դպրոցում չկա ոչ մի հին գույք, բոլորը նոր են և համապատասխանում են նորօրյա ստանդարդներին: Երեխանեը ապահովված են հագուստով կոշիկներով, դպրոցական կահույքով, անկողնային պարագաներով:Դպրոցի տնօրեններն ըստ ժամանակագրության
1957թ. փետրվարից Հ. ՈՒզունյան
1958 թ. ապրիլից Ս. Ղալթախչյան
1963 թ. սեպտեմբերից Հ. Գյուդուկյան
1964թ.  փետրվարից Ա. Առաքելյան
1974թ. մայիսից Է. Հայրապետյան
1977թ. օգոստոսից Հ. Ազատյան
1991թ. սեպտեմբերից Ռ. Գրիգորյան
2001թ. ապրիլից Գ. Մարգարյան

 

Այցելություններ

1235835
Այսօր151
Երեկ1626
Այս շաբաթ4511
Այս ամիս14313
Ընդամենը1235835