Մուտք
ՀայերենРусскийEnglish
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ PDF Տպել Էլ.փոստ

Բյուրեղավանի № 2 միջնակարգ դպրոցի տիպային շենքը կառուցվել է 1966 թվականին: Ավանի բնակչության թվի աճով պայմանավորված անհրաժեշտություն առաջացավ կառուցոլու տիպային շենք: Շենքը կառուցվեց 500 աշակերտի համար: Քանի որ ռուսալեզու բնակչությունը որոշակի տոկոս էր կազմում (132 ընտանիք), ուստի դպրոցում բացվեց ռուսական սեկտոր: Ռուսական կրթություն ստանալ ցանկացողների թիվը հասավ 1600-ի, կառուցվեց նոր`  (№ 1) դպրոց: Մինչև 1990-ական թթ. երեխաների թիվը դպրոցում հասել էր 576-ի: 90-ական թվականներին` արտագաղթի և պատերազմի պատճառով աշակերտներ թիվը նվազեց` հասնելով 278-ի (հայկական և ռուսակա բաժինները միասին):
2004 թվականին դպրոցում` զուտ հայկական սեկտորում, սովորում էր մոտավորապես 400 աշակերտ:Տասնամյակներ շարունասկ դպրոցում չեն կատարվել վերանորոգման աշխատանքներ ուստի դպրոցի շենքային պայմանները հեռու են բավարար լինելուց: 2007-2008 թթ. օգոստոսին «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» միջոցով անց է կացվել լոկալ ջեռուցում:  2007-2008 ուսումնական տարուց դպրոցը ջոռուցվում է, դպրոցի ջանքերով և սոցիալական ներդրումների միջոցով ձեռք է բերվել դպրոցական կահույք, 15 համակարգիչ, ձևավորվել է համակարգչային կաբինետ: 2009 թվականի ամռանը դպրոցի ճակատային մի հատված ցանկապատվեց և դարպաս դրվեց, առաջամասային հատվածը, որը անմխիթար վիճակում էր, ասֆալտապատվեց, ճակատային մասի պատուհանները ներկվեցին (էլեկտրոցանցի տնօրեն Ռոմիկ Մկրտչյանի անձնական միջոցներով):
2010 թվականին դպրցը միջնաժամկետ ծրագրում է, «Իսկ դա նշանակում է հուսալ ու սպասել»- ասում է դպրոցի տնօրեն Ջ. Ասատրյանը:
2009-2010 ուսումնական տարում աշակերտների թիվը եղել է 524: Դպրոցի շրջանավարտներից շատերը, ստանալով բարձրագույն կրթություն, այսօր աշխատում են ինչպես հանրապետության, այնպես էլ նրա սահմաններից դուրս` բարձր պահելով դպրոցի պատիվը: Նշենք նրանցից մի քանիսի անունները` Միքայել Միքայելյան` զինվորական հոսպիտալի գլխավոր բժիշկ, Մհեր Միքայելյան` ռազմական բժիշկ, Պարույր Միրոյան ` հայկական ԶԻՆ սպա:Դպրոցում աշխատել և աշխատում են նախկին շրջանավարտներ Գայանե Նանուշյանը (Հոլանդիա), Ռուզաննա Թովմասյանը, Մարիա Գալստյանը, Անժելա Մանուկյանը և այլոք:
Ռազմահայրենասիրական, մարզական, մշակութային, աշխատանքային դաստիարակության մակարդակը դպրոցում բարձր է:Գործում են բազմաթիվ խմբակներ. մեծ հաջողություններ և ակնառու նվաճումներ կան այդ ասպարեզում:Դպրոցն ամեն տարի մեծ շուքով նշում է դպրոցի սան Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Ռուդոլֆ Շաբուրյանի ծննդյան տարեդարձը, որին մշտապես ներկա են լինում նաև երկրապահ ազատամարտիկներ: Բյուրեղավանի № 2 միջնակարգ դպրոցի տնօրեներն ըստ  տարեթվերի`
1966 -1969 – Խիզանցյան Մարտիրոս
1969-1974_ Գասպարյան Ցոլակ
1974-1979_ Մարուքյան Գրիգոր
1979-1991_ Պոլյանսկայա Գալինա
1991-1993_ Բաբոյան Վիգեն
1993- այսօր (2011թ.) Ասատրյան Ջուլիետա:
2010 թվականի  սեպտեմբերի դպրոցն իր  ուսումնական տարին սկսեց որպես հիմնական դպրոց: Այն  իր դռները բացեց  մինչև 9-րդ դասարան հաճախող պատանիների այդ թվում  առաջին անգամ դպրոց հաճախող Բյուրեղավանի բոլոր 140 աշակերտների համար:

 

Այցելություններ

1292546
Այսօր181
Երեկ1039
Այս շաբաթ1220
Այս ամիս20992
Ընդամենը1292546