Մուտք
ՀայերենРусскийEnglish
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ PDF Տպել Էլ.փոստ

Բյուրեղավանի Ս.Վարդանյանի անվան ավագ դպրոցն ունի ավելի քան երեք տասնամյակի պատմություն: Որպես դպրոց գործել է տարբեր տեղերում`  Կնյազ Հայրապետյանի տանը, ԱՀԿ (АТС), այնուհետև այժմյան   № 2 դպրոցում: Իսկ դպրոցական տիպային շենքում դպրոցը հաստատվել է 1979 թվականի սեպտեմբերի 1-ից: Այդ տարի դպրոց հաճախեց 1100 աշակերտ: Տնօրենն էր Գրիգոր Արսենի Մարուքյանը:Դպրուցում աշխատել ու աշխատում են շատ ու շատ հմուտ մասնագետներ, պատվարժան մանկավարժներ: Այն եղել է մանկավարժական կադրերի մի անկրկնելի և կատարյալ դարբնոց: Այստեղ աշխատած ուսուցիչներից շատերը հետագայում ղեկավարել են առանձին դպրոցների մեծ ու փոքր կոլեկտիվներ: Նրանցից են Կոլյա Ամիրխանյանը, Ալեքսան Անտոնյանը, Բորիս Բալիշյանը, Ջուլիետա Ասատրյանը:      Բյուրեղավանի№ 1 միջնակար· դպրոցի տնօրեններն են`
1979 թվականից մինչև 1992-ը` Գրիգոր Մարուքյան
1992 թվականից մինչև 1998 -ը` Ալբերտ Ջումայան
1998 թվականից մինչև այսօր (2010թ) Կարինե Խաչիկյան
2002-2004 ուս. տարում տնօրենի պաշտոնակատար էր Մարիետա Թումանյանը: Դպրոցի 15 շրջանավարտներ արժանացել են ոսկե մեդալների: Նրնցից շատերը փայլում են մեր հանրապետության գիտության, կրթության, առողջապահության, քաղաքականության և այլ ոլորտներում: Հատկապես պետք է նշել Վարդան Ավետիսյանի, Նվարդ Կաղյանի, Բագրատ Միքայելյանի, Գերասիմ Բարսեղյանի, Զինավուր Սարգսյանի անունները: Արցախյան ազատամարտին մասնակցեցին և իրենց կյանքը զոհաբերեցին դպրոցի 14 սաներ: Նրանցից մեկի` Սամվել Վարդանյանի անունն է կրում Բյուրեղավանի № 1 միջնակարգ դպրոցը: Սամվել Վարդանյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» և «Արիություն» շքանշանների:    Հիշենք նրանց անուն առ անուն.
Սամվել Աշոտի Վարդանյան
Միշիկ Շահենի Հակոբյան
Արմեն Ռուբիկի Աբրահամյան
Ռոմելս Մինասի Կոսյան
Վարդան Արտաշի Ասլիբեկյան
Գևորգ Ազատի Զաքարյան
Սարգիս Հենրիկի Գյուլումյան
Մառլեն Սլավիկի Բաբայան
Արթուր Բախշիի Ստեփանյան
Արթուր Հմայակի Մարգարյան
Ռուդոլֆ Ռոբերտի Շաբուրյան
Ավագ Գալուստի Մարգարյան
Բորիս Արդվինի Ղարսայան
Հրաչ Ռաֆիկի Շառոյան
2002-2003թթ  ՄԱԿ-ի ծրագրով մասնակիորեն  վերանորոգվեց  № 1 դպրոցը, շենքի   ներսը մաքրվեց ավերակներից: 2007 թվականից պետբյուջեով դպրոցի վերանորոգման շարունակական ծրագիր է սկսվել, որի շրջանակններում 2007 թվականին վերանորոգվեց դպրոցի տանիքը և սանհանգույցները, 2008 –ին փոխվեցին դռներն ու պատուհանները, ձևաորվեց համակարգչային կաբինետ: 2005-2010թթ-ի ընթացքում դպրոցը իր վարկային ծրագրերի միջոցով ձեռք է բերել 12 նոր համակարգիչ, Կոտայքի մարզպետարանի օգնությամբ մի քանի դասարանների հին գույքը փոխարինվել է դպրոցական գույք ու կահույքով  (նստարան, գրատախտակ և այլն): 2010 թվականի դրությամբ մի հատվածը եվրովերանորոգված է, գեղեցիկ կահավորված, մյուս հատվածի վերանորոգման աշխատանքները այժմ  ավարտման փուլում են: Դպրոցն անցել է ուսուցման կաբինետային համակարգի: Գերազանց վիճակում է մարզադահլիճը: Դպրոցում աշխատում են 42 մանկավարժներ, որոնցից 90տոկոսը բարձրագույն կրթությամբ, հմուտ, փորձառու, վերապատրաստված: Ամեն տարի շրջանավարտներից 20-25 տոկոսը ընդունվում են հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ, պետական բուհեր: Աշակերտները մասնակցում են տարբեր առարկաների գծով զանազան մրցույթների, օլիմպիադաների և հասնում ակնառու հաջողությունների:Բյուրեղավանի № 1 միջնակարգ  դպրոցը 2009 թվականին ուներ 593 աշակերտ:2010 թվականին Բյուրեղավանի № 1 միջնակարգ դպրոցը իր դռները բացեց և սկսեց նոր ուսումնական տարին որպես ավագ դպրոց` վերապատրաստված ուսուցիչներով, հումանիտար և բնագիտական ուղղվածության դասարաններով:

 

Այցելություններ

1292546
Այսօր181
Երեկ1039
Այս շաբաթ1220
Այս ամիս20992
Ընդամենը1292546