Մուտք
ՀայերենРусскийEnglish
Հերթական խորհրդակցությունը PDF Տպել Էլ.փոստ

Բյուրեղավանի համայնքապետարանում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը: Խորհրդակցությանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազարյանը, աշխատակազմի քարտուղար Լիլիթ Ավուշյանը, Նուռնուս բնակավայրի վարչական ղեկավար Մնացական Գևորգյանը, աշխատակազմի բաժնի պետեր, համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրեններ, համայնքի ղեկավարի խորհրդականն ու օգնականը: Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարի տեղակալը զեկուցեց վերջին օրերին կատարված աշխատանքների մասին, գնահատվեցին արդյունքները: Նուռնուս բնակավայրի վարչական ղեկավար Մնացական Գևորգյանը համագյուղացիների անունից շնորհակալություն հայտնեց ՝ դեպի դաշտավայր տանող ճանապարհը վերանորոգելու համար՝ նշելով , որ գյուղացիների համար շատ կարևոր քայլ էր, քանի որ գյուղատնտեսության եռուն շրջանն է: Այս մասով աշխատանքները դեռ շարունակվում են: «Բարեկարգում և կանաչապատում» կազմակերպության տնօրեն Հայկ Եղյանը ներկայացրեց համայնքում իրականացված սանմաքրման աշխատանքները: Հայրենադարձ թաղամասում ոռոգման ջրի խնդիր չկա: Այսուհետ բնակիչները իրենց միջոցներով գլխավոր խողովակից ջուրը կարող են տանել սեփական հողատարածքներ: Կազմակերպության տնօրենին հանձնարարվեց կազմակերպել ասֆալտապատման, փոսալցման աշխատանքներ: Աշխատանքները կսկսվեն հուլիս ամսից: «Բյուրեղավան» համատիրության նախագահ Արգամ Շառյանը զեկուցեց, որ այս պահին Բյուրեղավան քաղաքի բազմաբնակարան շենքերում կատարվում են շինարարական աշխատանքներ. վերանորոգվում են մուտքերի դռները, պատուհանները, տանիքներն ու աղբախցերը: Համայնքի ղեկավարը համատիրության նախագահին հանձնարարեց շինանյութ տրամադրել այն շենքերի բնակիչներին, ովքեր ցանկություն կհայտնեն իրենց իսկ նախաձեռնությամբ բարեկարգել շենքի տարածքը: Հանձնարարեց լուծել Նուռնուսի ամառանոցներում և գյուղում աղբամաններ տեղադրելու հարցը: Մարզամշակութային բաժնի տնօրենին հանձնարարվեց կազմել ծրագիր՝ «Ամառային ճամբար» խորագրով: Տարբեր հարցերով եղան քննարկումներ: Հակոբ Բալասյանը համապատասխան բաժինների ներկայացուցիչներին տվեց այլ հանձնարարականներ ևս՝ համայնքում աշխատանքները պատշաճ իրականացնելու համար:

20.06.18

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4293062
Այսօր2073
Երեկ1268
Այս շաբաթ10574
Այս ամիս39552
Ընդամենը4293062

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: