Log in
ՀայերենРусскийEnglish
Հաշվետու համերգ PDF Print E-mail

Բյուրեղավանի արվեստի դպրոցի դահլիճը լեփ լեցուն էր հանդիսականներով: Դպրոցի սաները ներկայանում էին իրենց տարեվերջյան հաշվետու համերգով: Դասականից, ժողովրդական՝ կատարումներն ընդհուպ մինչև ազգային նվագարաններով, որոնց պահպանումը մեր դպրոցում առաջնային տեղում է: Հրաշալի համերգային ծրագիր, որտեղ փայլում էին բյուրեղավանցի տաղանդավորները: Հնչեցին ամենաբարդ ու սիրված ստեղծագործությունները, որոնք հնչել էին նաև այն միջազգային , հանրապետական, մարզային փառատոններին ու արժանացել Գրան Պրիների: Համերգին հրավիրված էր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, ով սիրով մասնակցում է դպրոցի բոլոր համերգներին, գնահատում կոլեկտիվի մեծ աշխատանքը: Մեծ տեղ տալով համայնքում մշակույթի զարգացմանը համայնքի ղեկավարը դպրոցի կողքին է բոլոր հարցերում: Վստահ ենք, որ այս տարի կավարտվի մշակույթի տան հիմնանորոգումը և այսպիսի համերգները կկազմակերպվեն մշակույթի տան հարմարավետ ու մեծ դահլիճում: Համերգից հետո տնօրեն Նարինե Զաքարյանը ներկայացրեց ամբողջ 2017-2018թթ-ի հաջողությունները: Անուն առ անուն նշեց սաներին իրենց կոչումներով, իսկ նրանք բազմաթիվ են: Շնորհավորեց դպրոցի աշակերտներին՝ Նարեկ Թովմասյան, Աբել Իսրայելյան. Գոռ Լուլուկյան, Քնարիկ Հովհաննիսյան, Ռոբերտ Խաչատրյան, Արամ Մարդանյան, Սարգիս Ասրյանը, Տիրան Շառյան և այլոք, նրանց հետ պարարվեստի և կերպարվեստի դասարանների պարուհիներն ու նկարիչները: Նարինե Զաքարյանը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին, ում միջնորդությամբ գումար է փոխանցվել դպրոցի ազգային նվագարանների անսամբլին՝ Եվրոպա մեկնելու համար: Անսամբլին հովանավորել է ռուսաստանաբնակ բյուրեղավանցի, ով չի ցանկանում նշել իր անունը: Տիկին Զաքարյանը մեծ ուրախությամբ նշեց այդ մասին և ժպիտով շեշտեց. «Սպասում ենք նոր հովանավորների»: Համերգի ընթացքում համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի աչքից չէր վրիպել այն, որ յուրաքանչյուր սան տիրապետում է մի քանի գործիքի: Փաստը ուրախացրել էր նրան, ինչի մասին բարձրաձայնեց իր շնորհավորական խոսքի ընթացքում. «Ի սրտե շնորհավորում եմ այսօրվա համերգի կապակցությամբ: Ես հպարտ եմ ձեզանով երեխաներ, մեր դպրոցի սաներ: Համայնքը հպարտանում է ձեր բոլոր հաջողություններով: Ուրախ եմ, որ արդեն դուք հայտնի եք ոչ միայն մեր տարածքում, այլ նրա սահմաններից դուրս: Իմացեք, միշտ ձեր կողքին եմ իմ բոլոր հնարավորություններով: Ինձ ուրախացրեց այն փաստը, որ ձեզանից շատերը տիրապետում են մի քանի գործիքի, ինչը խոսում է մանկավարժական կոլեկտիվի բարձր մակարդակի մասին: Շնորհակալ եմ բոլորին՝ ուսուցիչներին, նրանց աշխատանքը տեսանելի է ողջ հանրապետությունում, ծնողներին, ովքեր զբաղվում են իրենց երեխաների կրթությամբ: Նրանք են մեր համայնքի ապագա բնակիչները: Ինչքան կրթված մարդիկ շատ լինեն մեր միջավայրում, այնքան ուժեղ կլինենք մենք»: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանից դպրոցի մի քանի սաներ բարձր առաջադիմության համար ստացան պատվոգրեր:

15.06.18

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2810668
Այսօր809
Երեկ1712
Այս շաբաթ2521
Այս ամիս39369
Ընդամենը2810668

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: