Войти
ՀայերենРусскийEnglish
Գալա համերգ-մրցանակաբաշխություն PDF Печать E-mail

Մերոնք կրկին աչքի ընկան հրաշալի ելույթներով: Կրկին Գրան Պրիներ ու դափնեկրի կոչումներ Բյուրեղավանի արվեստի դպրոցի սաներին: Մայիս ամսին Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ամենամյա փառատոն՝ մարզի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների միջև: Այսօր արդեն ամփոփում են արդյունքները: Փառատոնի գալա համերգ-մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր Աբովյանի երաժշտական դպրոցի դահլիճում: Համերգին իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և Աբովյանի համայնքապետ Վահագն Գևորգյանը: Բյուրեղավանի արվեստի դպրոցի սաները, ղեկավար Նարինե Զաքարյանի գլխավորությամբ փառատոնի բոլոր փուլերն անցել են բարձր արդյունքներ արձանագրելով: Երաժշտական դպրոցի սրահում կազմակերպվել էր կերպարվեստի ցուցահանդես, որտեղ ներկայացված էին մարզում հաղթող ճանաչված երեխաների աշխատանքները: Համերգից առաջ նորանշանակ մարզպետն ու համայնքի ղեկավարները շփվեցին նկարիչ երեխաների հետ և ծանոթացան նրանց աշխատանքներին: Բյուրեղավանի արվեստի դպրոցի նկարչական բաժնից ներկայացված էր հինգ աշխատանք: Էտյուդներում՝ հիմնականում Ծաղկաձորի բնությունն էր ու Կեչառիս եկեղեցին: Հեղինակներ՝ Անի Հայրապետյան, Նոյեմի Չերքեզյան, Էդգար Հովհաննիսյան, Անգելինա Դիլոյան, Արտյոմ Սահակյան: Հիացած երեխաների աշխատանքներով հյուրերը տեղափոխվեցին դահլիճ՝ դիտելու համերգային ծրագիրը: Բյուրեղավանի արվեստի դպրոցի ազգային նվագարանների անսամբլը ներկայացրեց երկու ստեղծագործություն՝ Ա. Այվազյանի «Երևան» երգը, որը կատարեց Քնարիկ Հովհաննիսյանը և Խ. Ավետիսյանի «Ուրմիացիների պարը»՝ զուռնայի մենանվագը Ռոբերտ Խաչատրյանի կատարմամբ: Ամփոփիչ գալա- համերգի մրցանակաբաշխությանը ելույթ ունեցան անհատ կատարողներ Աբել Իսրայելյանը՝ քամանչա, Արամ Մարդանյանը՝ շվի, Աշոտ Ջումանյանը՝ ուդ, Սարգիս Ասրյանը՝ թառ ազգային նվագարաններ անվանակարգում արժանացան դափնեկիրների կոչումների: Բոլոր հաղթողները մարզի ղեկավարի կողմից ստացան պատվոգրեր ու մրցանակներ: Այս փառատոնի նպատակն է աջակցել մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության որակի բարձրացմանը, ինչպես նաև բացահայտել երաժշտության, նկարչության ու արվեստի այլ ճյուղերում հետաքրքրություններ ունեցող շնորհալի պատանիներին:

09.06.18

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

 

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

ԲԱՐԵՎԿԱԴՐԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ - TANGER - ԳՈՐԾ ԲՈԼՈՐԻՆ - ARB - ARMHR - RECRUITER


TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogStatus4kaArxangelo's BlogՍտատուսների հավաքածուՌեֆերատներԴուք և աշխարհը

ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ

Մայրաքաղաք

Ազնավուրի հր. - Ազնավուրի հր. - Տիգրան Մեծ - Մանկական երկ.

Հրազդանի կիրճ - Հաղթանակ կամուրջ - Սասունցի Դավիթ հր. - Գարեգին Նժդեհի հր.

Կոմիտաս - Կասկադ - Մանկական այգի - Մանկական այգի - Մաշտոցի պուրակ

Հանրապետության հր. - Ֆրանսիայի հր. - Կենդանաբանական այգի

Հայաստանի տեսարժան վայրեր

Ծաղկունյաց պուրակ - Կեչառիս համալիր - Ծաղկաձոր

ONLINE  RADIO - BYUREGHAVAN

ARMRADIO - HAY FOLK - HAY NEW AGE - HAY RABIZ - HAY - SEVAN - RADIO

*************************************************************

EUROPA PLUSHIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON - ZAYCEV.FM

*********************************************************

RAM - PLANETA CHIC - SMOOTH JAZZ - TECHNO CLUB - EURODANCE - FRISKY


ONLINE GAMES

FrivMemory - ChessCheckersJamble - Bru - SlackMan

 

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10 - 11 - 12 - 13 - 14 - 15 - 16 - 17 - 18 - 19 - 20


ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

OTTO - EMILIA LAYGEBRÜDER GÖTZ - BAUR - NEINEELÉGANCE - QUELLE - BURDA

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA - NINA RICCI - CHRISTIAN DIOR - CHANEL


ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Опрос

Ստուգեք Ձեր ինտելեկտի մակարդակը IQ test

Այցելություններ

1393597
Այսօր50
Երեկ372
Այս շաբաթ2478
Այս ամիս8408
Ընդամենը1393597

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: