Մուտք
ՀայերենРусскийEnglish
Ռոբերտ Խաչատրյանի մենահամերգը PDF Տպել Էլ.փոստ

Բյուրեղավանի արվեստի դպրոցում կայացավ կրթօջախի ազգային նվագարանների բաժնի սան, 15-ամյա Ռոբերտ Խաչատրյանի մենահամերգը։ Սա նրա երկրորդ մենահամերգն է: Պատանի Ռոբերտի մենահամերգը նվիրված էր մայիսյան տոներին և Բյուրեղավանի արվեստի դպրոցի հիմնադրման 45- ամյակին: Միջոցառմանը հրավիրված հանդիսատեսը հիմնական դպրոցի ուսուցիչներն էին՝ տնօրենի գլխավորությամբ, աշակերտներ, ընկերներ, հարազատներ և Բյուրեղավանի համայնքապետարանի ներկայացուցիչներ: Ռոբերտ Խաչատրյանի ուսուցիչ, արվեստի դպրոցի տնօրեն Նարինե Զաքարյանը ներկայացնելով իր սանին նշեց. «2010թ-ին Ռոբերտը ընդունվեց մեր դպրոց՝ ազգային նվագարանների բաժնի շվիի դասարան: Առաջին քայլերից արդեն ակնհայտ զգացվում էր նրա ընդունակությունները և սերը դեպի ազգային, փողային նվագարանները: Շատ արագ տիրապեց շվիի տեխնիկական հնարավորություններին, ընդլայնելով նվագացանկը՝ սկսած ժողովրդական և աշուղական երգերից, պարերից, մինչև կոմպոզիտորական վիրտուոզ և խոշոր կտավի ստեղծագործություններ: Այսօր վստահ կարող եմ ասել , որ Ռոբերտը լուրջ հայտ է ներկայացնում երաժշտական կատարողական արվեստ մուտք գործելու համար»: Մենահամերգը կազմակերպվել էր ղեկավար Նարինե Զաքարյանի, կոնցերտմայստեր՝ Էդգար Հարությունյանի և դհոլի բաժնի սան Գոռ Լուլուկյանի անմիջական մասնակցությամբ: Համերգի ընթացքում Ռոբերտի և նրա ընկերների կատարմամբ հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ռոբերտը տիրապետում է ևս մի քանի փողային նվագարանների: Շվիի հետ զուգահեռ սովորում է պկուի դասարանում, այստեղ էլ լուրջ հաջողություններ ունի: Նվագում է կիթառ, դաշնամուր, սինթեզատոր: Գրեթե բոլոր համաքաղաքային միջոցառումներին Ռոբերտն իր մասնակցությունն է ունենում և բյուրեղավանցի հանդիսատեսը լավ է ճանաչում նրան: Բազմաթիվ համայնքային, մարզային, միջազգային մրցույթ-փառատոների դափնեկիր Ռոբերտ Խաչատրյանը համերգից առաջ կիսվելով մեզ հետ ասաց.« Հիմա մի քիչ հուզված եմ, համերգների շատ եմ մասնակցել, բայց սա տարբերվում է նրանով, որ իմ մենահամերգն է ու ինձ դիտում, լսում է բյուրեղավանի հանդիսատեսը, ում շատ եմ սիրում»:

17.05.18

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4293163
Այսօր2174
Երեկ1268
Այս շաբաթ10675
Այս ամիս39653
Ընդամենը4293163

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: