Մուտք
ՀայերենРусскийEnglish
Աքսենյա տատը 100 տարեկան է PDF Տպել Էլ.փոստ

Բարի ու գեղեցիկ Աքսենյա տատն այսօր տոնում է իր ծննդյան 100 ամյակը: Ամենքին չէ, որ բախտ է վիճակվում ապրել 1 դար: Աքսենյա Հովհաննիսյանի տարեդարձի առիթով Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն իր նախաձեռնությամբ, համայնքապետարանի աշխատակիցների հետ այցելել էր Հովհանիսյանների ընտանիք՝ անձամբ շնորհավորելու 100-ամյա հոբելյարին: Համայնքի ղեկավարին Աքսենյա տատն ընդունեց ուրախությամբ և շնորհակալության մեծ զգացումով. «Հակոբ ջան, շատ ապրես, որ հիշել ես ինձ: Սրտանց եմ ասում, շատ շնորհակալ եմ»: Հյուրերն ընտանիքի հետ սեղան նստեցին և շնորհավորական խոսքեր հղեցին օրվա հերոսին: Տատի և Հակոբ Բալասյանի զրույցն անցավ ջերմ ու սրտաբուխ մթնոլորտում: Աքսենյա տատը դրվագներ պատմեց իր կյանքի անցած ու գնացած օրերից, շատ բաներ մոռանալով, հետո հիշելով. «Դե տարիքն է մեղավոր, ինչ անեմ»-մեղմ ժպիտով ասում էր նա: Համայնքի ղեկավարը նվերը հանձնելով համեստ, բարի աչքերով Աքսենյա տատին, շնորհավորեց նրան, մաղթեց առողջություն, երկարակեցություն. «Մայրիկ ջան, դու երջանիկ ես, որ ունես էսպիսի լավ գերդաստան: Պետք է ուրախ լինես, որովհետև շրջապատված ես նրանց սիրով: Քեզ ամենալավն ու բարին եմ ցանկանում»: Հոբելյարը, որպես նվեր ստացավ դրամական պարգև: Տատի ամենամեծ երազանքն է՝ մեր երկիրը տեսնել խաղաղ: Հենց այս երազանքը պահեց ու փչեց տոնական տորթի մոմերը: Աքսենյա Հովհաննիսյանը ծնվել է 1918թ. մայիսի 5-ին Ախալքալակի շրջանի Ազարվեթ գյուղում: Ունեցել է դժվարություններով լի մանկություն: Ծնողները նրան ամուսնացրել են 14 տարեկանում: Երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը ամուսինը մեկնել է բանակ և չի վերադարձել: Պատերազմի տարիներին աշխատել է թիկունքում, հաղթահարելով իր առջև ծառացած բոլոր դժվարությունները: 1945-ին նա կյանքը կապում է Նորիկ Հովհաննիսյանի հետ, համատեղ կյանքում ունենում են 7 երեխա: Մինչև Բյուրեղավան տեղափոխվելը նրանց ընտանիքը ապրել է նախկին Սովետական Միության տարբեր քաղաքներում: 1965-ից մինչ օրս ապրում են Բյուրեղավանում: Աքսենյա տատի հոգսերը փոքր-ինչ թեթևացել են, երբ զավակները հասունացել են, աշխատել, ամուսնացել: Նրանք արդեն թոռնատեր ու ծոռնատեր են: Իրենց մորն էլ երեխայի պես են խնամում: Ամուսինը մահացել է 1989թ-ին: 7 երեխա, 18 թոռ, 39 ծոռ, 4 կոռ: Նրանք են իր կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու հարստությունները: Մեկ դար ապրած Աքսենյա տատին մաղթում ենք երկարակեցություն, առողջություն և արևշատություն:

06.05.18

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

 

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

ԲԱՐԵՎԿԱԴՐԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ - TANGER - ԳՈՐԾ ԲՈԼՈՐԻՆ - ARB - ARMHR - RECRUITER


TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogStatus4kaArxangelo's BlogՍտատուսների հավաքածուՌեֆերատներԴուք և աշխարհը

ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ

Մայրաքաղաք

Ազնավուրի հր. - Ազնավուրի հր. - Տիգրան Մեծ - Մանկական երկ.

Հրազդանի կիրճ - Հաղթանակ կամուրջ - Սասունցի Դավիթ հր. - Գարեգին Նժդեհի հր.

Կոմիտաս - Կասկադ - Մանկական այգի - Մանկական այգի - Մաշտոցի պուրակ

Հանրապետության հր. - Ֆրանսիայի հր. - Կենդանաբանական այգի

Հայաստանի տեսարժան վայրեր

Ծաղկունյաց պուրակ - Կեչառիս համալիր - Ծաղկաձոր

ONLINE  RADIO - BYUREGHAVAN

ARMRADIO - HAY FOLK - HAY NEW AGE - HAY RABIZ - HAY - SEVAN - RADIO

*************************************************************

EUROPA PLUSHIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON - ZAYCEV.FM

*********************************************************

RAM - PLANETA CHIC - SMOOTH JAZZ - TECHNO CLUB - EURODANCE - FRISKY


ONLINE GAMES

FrivMemory - ChessCheckersJamble - Bru - SlackMan

 

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10 - 11 - 12 - 13 - 14 - 15 - 16 - 17 - 18 - 19 - 20


ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

OTTO - EMILIA LAYGEBRÜDER GÖTZ - BAUR - NEINEELÉGANCE - QUELLE - BURDA

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA - NINA RICCI - CHRISTIAN DIOR - CHANEL


ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
Բյուրեղավանի օրհներգի
տեքստի համար:
Հաղթողը կստանա 
դրամական պարգևատրում:

Հարցում

Գո՞հ եք արդյոք քաղաքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներից:
 

Ստուգեք Ձեր ինտելեկտի մակարդակը IQ test

Այցելություններ

1403545
Այսօր138
Երեկ310
Այս շաբաթ2351
Այս ամիս7801
Ընդամենը1403545

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: