Մուտք
ՀայերենРусскийEnglish
Մեր նոր մանկաբարձ-գինեկոլոգը PDF Տպել Էլ.փոստ

Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկան ունի նոր մանկաբարձ գինեկոլոգ՝ Կարինե Սամսոնի Սարգսյան: Սիրով ու նվիրումով արդեն 35 տարի աշխատում է կանանց ու հղիներին հետ: Լինելով անչափ ուշադիր, հոգատար, ջերմ, մարդամոտ, իսկ որ ամենակարևորն է` իր գործի գիտակ և բանիմաց բժշկուհի, կարճ ժամանակահատվածում կարողացել է գրավել իր այցելուներին: Բժշկուհին ծնունդով Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից է: Ծնվել է 1960թ-ի հունվարի 8-ին: Միջնակարգ կրթությունը ստացել է սիրելի ծննդավայրում: 1976-1983թ.թ. սովորել և ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, ստանալով բուժական գործ, մանկաբարձ-գինեկոլոգի որակավորում: 1983թ-ին ամուսնացել և տեղափոխվել է Աբովյան քաղաք և աշխատանքի ընդունվել Աբովյանի հիվանդանոցի շտապ օգնություն ծառայությունում: Կարճ ժամանակ անց տեղափոխվել է «Սիրիուս», այնուհետև «Չափիչ» գործարան, աշխատել որպես մանկաբարձ-գինեկոլոգ: 1987թ-ին աշխատել է Բյուրեղավանի հիվանդանոցում՝ բժիշկ Անդրանիկ Պետրոսյանի մոտ: 1991-ից աշխատում է Աբովյանի ծննդատան կանանց կոնսուլտացիայի բաժնում, համատեղելով աշխատանքը Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում: Իր էությամբ լինելով հոգատար մարդ, ջերմությամբ վերաբերելով մայրության բերկրանքը վայելող կանանց, նա իր մասնագիտության մասին ասում է. «Շատ հաճելի է շփվել ու լսել հղիներին: Օգնել նրանց խորհուրդներով, թե ինչպես անցկացնել այդ հաճելի 9 ամիսները: Գիտեք, իմ աշխատանքային պրակտիկայում հանդիպել եմ տարբեր սիտուացիաների, և՛ բարդությամբ ուղեկցվող և՛ նորմալ հղիություններ: Ուզում եմ բոլորին օգնած լինել, որովհետև գործ ունեմ երկու մարդու կյանքի հետ: Շատ դժվար ու պատասխանատու է իմ գործը, բայց երբ լսում եմ դեռ չծնված երեխայի սրտի բաբախը, կարծես մի ուրիշ աշխարհում եմ հայտնվում, հաճելի զգացողությամբ եմ պարուրվում: Ես բժիշկ եմ և պարտավոր եմ սիրել, օգնել: Բյուրեղավանում նոր եմ աշխատում, այցելուներիս հետ նոր եմ բարեկամանում. հղիներ, խնդիրներով կանայք, ի դեպ վերջիններիս թիվը շատ է: Օրվա մեջ մինչև 5 հղի եմ ընդունում, հիմնականում երիտասարդ մամաների, ովքեր հրաշալի տիրապետում են իրենց կարգավիճակին: Բոլոր կանանց խնդրում և հորդորում եմ հաճախակի հետազոտվել՝ ավելորդ բարդություններից խուսափելու համար»: Ուրախ ու հաճելի բժշկուհին՝ Կարինե Սարգսյանը, սիրով սպասում է բոլոր հղիներին և այն կանանց, ում անհրաժեշտ է խորհրդատվություն կամ բուժում:

02.05.18

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

 

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

ԲԱՐԵՎԿԱԴՐԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ - TANGER - ԳՈՐԾ ԲՈԼՈՐԻՆ - ARB - ARMHR - RECRUITER


TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogStatus4kaArxangelo's BlogՍտատուսների հավաքածուՌեֆերատներԴուք և աշխարհը

ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ

Մայրաքաղաք

Ազնավուրի հր. - Ազնավուրի հր. - Տիգրան Մեծ - Մանկական երկ.

Հրազդանի կիրճ - Հաղթանակ կամուրջ - Սասունցի Դավիթ հր. - Գարեգին Նժդեհի հր.

Կոմիտաս - Կասկադ - Մանկական այգի - Մանկական այգի - Մաշտոցի պուրակ

Հանրապետության հր. - Ֆրանսիայի հր. - Կենդանաբանական այգի

Հայաստանի տեսարժան վայրեր

Ծաղկունյաց պուրակ - Կեչառիս համալիր - Ծաղկաձոր

ONLINE  RADIO - BYUREGHAVAN

ARMRADIO - HAY FOLK - HAY NEW AGE - HAY RABIZ - HAY - SEVAN - RADIO

*************************************************************

EUROPA PLUSHIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON - ZAYCEV.FM

*********************************************************

RAM - PLANETA CHIC - SMOOTH JAZZ - TECHNO CLUB - EURODANCE - FRISKY


ONLINE GAMES

FrivMemory - ChessCheckersJamble - Bru - SlackMan

 

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10 - 11 - 12 - 13 - 14 - 15 - 16 - 17 - 18 - 19 - 20


ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

OTTO - EMILIA LAYGEBRÜDER GÖTZ - BAUR - NEINEELÉGANCE - QUELLE - BURDA

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA - NINA RICCI - CHRISTIAN DIOR - CHANEL


ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
Բյուրեղավանի օրհներգի
տեքստի համար:
Հաղթողը կստանա 
դրամական պարգևատրում:

Հարցում

Գո՞հ եք արդյոք քաղաքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներից:
 

Ստուգեք Ձեր ինտելեկտի մակարդակը IQ test

Այցելություններ

1382301
Այսօր106
Երեկ284
Այս շաբաթ106
Այս ամիս7541
Ընդամենը1382301

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: