Մուտք
ՀայերենРусскийEnglish
90 - ամյա Թորգոմ պապը PDF Տպել Էլ.փոստ

«Բալա ջան, սաղ կյանքս աշխատել եմ հանքային ջրերի գործարանում, վատ չեմ ապրել, գոհ եմ իմ ապրած ու անցած կյանքից»-այսպես սկսեց իր մասին պատմել 90 - ամյա Թորգոմ պապը: Պապն ամուր կառչած է հողին: Նուռնուսի ամառանոցներում ունի մի փոքր հողակտոր, որտեղ անց է կացնում օրվա մեծ մասը: Չնայած պատկառելի տարիքին,  ամեն օր իրեն երջանկություն պարգևող վայր մեկնելու համար ոտքով կտրում է 4 կմ ճանապարհ:  Սիրում է հողի հետ աշխատել, ծառեր մշակել:  Բերքահավաքի սեզոնը նրա ամենասիրելի  սեզոնն է: Այդ ժամանակ նա իր աշխատանքի պտուղներն է վայելում: Թորգոմ Համազասպի Սուքիասյանը ծնվել է 1928թ-ի նոյեմբերի 13-ին Գավառի Արծվաքար թաղամասում: Հայրը ջրաղացպան էր, նաև երաժիշտ: Դուդուկ, զուռնա էր նվագում, ընտանիքը պահում: Ընտանիքում 7 երեխա էին, Թորգոմը 5-րդն էր: Պատերազմի ու հետպատերազմյան տարիներին զբաղվել է անասնապահությամբ:  Սովետական բանակում ծառայել է 1952թ-ին, ծառայությունն անցել է Կիև քաղաքում: 1955թ-ին գալիս է Արզնի բանավան, հորեղբոր տղայի խորհրդով և  մշտական բնակություն հաստատում: Մի քանի ամիս աշխատում է Արզնի առողջարանում: 1956թ-ին ամուսնանում է Էմմայի հետ, ում հետ հաշտ ու համերաշխ ապրում է 44 տարի: 1957թ-ից մինչև թոշակի անցնելը Թորգոմ պապը աշխատել է Արզնի հանքային ջրերի գործարանում: Տարբեր աշխատանքներ է կատարել, գիշեր- ցերեկ աշխատել ու երեխաներ է մեծացրել: Խորհրդային տարիները սիրով է հիշում, համարելով իր կյանքի լավագույն շրջանը: Այդ տարիներից մնացած պարգևատրումներն այսօր նրան սփոփում են: 5 երեխա, 13 թոռ, 15 ծոռ՝ նրա կյանքի ամենամեծ ձեռքբերումները: Համակերպվող, համեստ, բարի, բոլորն են սիրում նրան: Երկարակեցությունը նրան երբեք չի նեղացրել, քանի-որ մտքով ու հոգով պայծառ մարդ է:

 

Այցելություններ

1403545
Այսօր138
Երեկ310
Այս շաբաթ2351
Այս ամիս7801
Ընդամենը1403545