Մուտք
ՀայերենРусскийEnglish
Երբեմն կոչում են՝ «Էլիտար հավաքարար» PDF Տպել Էլ.փոստ

Ամեն օր աշխատանքի գալուց չեմ կարողանում անտարբեր անցնել այս տիկնոջ կողքով, ով արդեն 11 տարի փողոցներ է մաքրում: Նա առանց տրտունջի, նուրբ ժպիտը դեմքին ամեն օր իր գործն է անում: Հայկուշ Ղավալյանը 1974թ-ին Մարտունի քաղաքից հարս է եկել և ամբողջովին ինտեգրվել է Բյուրեղավանի կյանքին: Գրադարանավարի մասնագիտությունն օգնել է, աշխատել է գիշերօթիկ դպրոցում՝ որպես մանկավարժ: Երիտասարդ տարիներին զբաղվել է սպորտով ու պարով: Կյանքի դժվարություները նրան չեն չարացրել, այլ դարձրել են ավելի խոհեմ և ուժեղ: Նրան հարցնում եմ, թե ոնց սկսեց զբաղվել փողոցները մաքրելով, պատասխանում է. « Ամուսինս մահացավ 1991թ-ին: Մութ ու ցուրտ տարիներն էին, 3 երեխաների հոգսը մնաց իմ վրա, աշխատանք չկար, դժվարությունները շատ էին: Ընդունվեցի «Բարեկարգում և կանաչապատում» հիմնարկ, որպես տեխնիկական աշխատող: Իմ աշխատանքով երեխաներիս պահեցի, մեծացրեցի, ամուսնացրեցի: Գոհ եմ իմ աշխատանքից, ղեկավարներս էլ են գոհ: Ինչ ասեմ, աղջիկ ջան, առաջին հերթին ես կին եմ ու մայր, ով կարողանում է ամեն ինչ հասցնել: Օրը 3 անգամ դուրս եմ գալիս մաքրելու: Մաքրության առումով շատ ուշադիր եմ: Աշխատում եմ տնավարի, այսինքն ոնց իմ տունն եմ մաքրում, տենց էլ քաղաքն եմ մաքրում: Ամոթ բան չկա: Գործս սիրում եմ: Եթե կինը ավել չբռնի, բա ով պիտի բռնի, հը՞, ասա բալա: 5 տարի առաջ ղեկավարներիս կողմից «за трудовую» պարգև եմ ստացել, բա դա գնահատե՞լ չի… Լինումա, որ տեսնում եմ անշնորքի պես աղբը գետնին են թափում, ներքուստ շատ եմ զայրանում, բայց ինչ անեմ, նորից մաքրում եմ: Գիտես բալա ջան, ինձ կատակով ասում են «ԷԼԻՏԱՐ ՀԱՎԱՔԱՐԱՐ» էտ նրանիցա, որ մաքուր գործ եմ անում, աշխատանքով ա, որ ինձ գեղեցիկ կին եմ զգում: Իմ ընտանիքում ես իսկական տան կին եմ, չնայած, որ դժվարություններ շատ կան»- իր մասին պատմելով, մի պահ ուրախանալով ու նեղսրտելով կիսվում է 64 ամյա տիկինը: Նրա մասին Բյուրեղավանում լավ խոսքեր են ասում՝ բարեկիրթ է, լավ աշխատող, սրտացավ: Հայկուշ Ղավալյանն իմ մի քանի հարցերին պատասխանելուց հետո սկսում է ավլել փողոցը այնպես, կարծես ավելը հավաքում-տանում է իր բոլոր խնդիրներն ու խոհերը…

09.04.18

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4348972
Այսօր309
Երեկ2179
Այս շաբաթ8572
Այս ամիս48927
Ընդամենը4348972

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: