Log in
ՀայերենРусскийEnglish
Աշխատանքային այց PDF Print E-mail

Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցները ապրիլի 5-ին աշխատանքային այցով եղան համայնքային ենթակայության հիմնարկներում՝ «Արև» մանկապարտեզում և արվեստի դպրոցում: Նպատակը՝ տեղում ծանոթանալ խնդիրներին և ընթացիկ աշխատանքներին: Սկզբում համայնքապետն այցելեց մանկապարտեզ: Տնօրեն Էլինա Հայրապետյանը ներկայացրեց երեխաների ամենօրյա հաճախելիությունը: Հակոբ Բալասյանը ուսումնասիրեց խմբասենյակները, սանիտարահիգիենիկ վիճակը: 147 երեխայից այսօր ներկա էին 127-ը: Մանկապարտեզը հանրապետությունում լավագույններից մեկն է, նորակառույց և չափորոշիչներին համապատասխան: Կարևորելով նախադպրոցական կրթության դերը մանկապարտեզը գտնվում է Հակոբ Բալասյանի ամենօրյա հոգածության կենտրոնում: Էլինա Հայրապետյանը նշեց, որ անհրաժեշտություն կա իրականացնել հատակի մասնակի վերանորոգում և գույքի ավելացում, ինչը ընդունվեց համայնքի ղեկավարի կողմից՝ առաջիկայում կլուծվեն խնդիրները: Մանկապարտեզի ներկա վիճակը և աշխատանքները գոհացրեց համայնքի ղեկավարին: Ի դեպ, Հակոբ Բալասյանի աշխատանքային ծրագրով նախատեսվում է մանկապարտեզում նոր խմբեր ավելացնել: Հաջորդ այցելությունը՝ արվեստի դպրոց: Բոլորս գիտենք, որ արվեստի դպրոցի շենքային պայմանները գտնվում են անմխիթար վիճակում: Չնայած դրան, դպրոցի կոլեկտիվի և սաների հաղթանակներն ու հաջողություններն անսահման են: Այս պահին էլ սաները մասնակցում են «Վերածնունդ» միջազգային փառատոնին, որի ճանապարհածախսը հոգում է համայնքապետարանը: Արվեստի դպրոցի տնօրեն Նարինե Զաքարյանը համայնքի ղեկավարին նախ շնորհակալություն հայտնեց ուշադրության համար: Ներկայացրեց դպրոցի առկա խնդիրները, որոնք էլ տեղում լուծում ստացան: Մեր դպրոցում տաղանդավոր երեխաներ շատ կան, նրանցից մեկն էլ քամանչայի առաջին դասարանի սան Արման Մարտիրոսյանն է, ում կատարումը հիացրեց համայնքի ղեկավարին: Հակոբ Բալասյանը վստահեցրեց՝ այս տարի աշնանը կավարտվի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները և արվեստի դպրոցը կգործի ավելի հարմարավետ պայմաններում, ինչը կնպաստի մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության և Բյուրեղավան համայնքում մշակութային կյանքի զարգացմանը:

06.04.18

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2818916
Այսօր858
Երեկ1164
Այս շաբաթ10769
Այս ամիս47617
Ընդամենը2818916

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: