Log in
ՀայերենРусскийEnglish
էնդոկրինոլոգ Լորետա Անտոնյանը PDF Print E-mail

«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ն համալրվել է նոր բժիշկներով: Նրանք հմուտ մասնագետներ են՝ աշխատանքային փորձով: Բժիշկ-էնդոկրինոլոգ Լորետա Աշոտի Անտոնյանը 8 ամիս է, ինչ աշխատում է Բյուրեղավանի պոլիկլինիկայում: Բժշկուհին կարճ ժամանակահատվածում կարողացել է ձեռք բերել պացիենտների վստահությունն ու սերը: Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 15:00-ին էնդոկրին հիվանդներն այցելում են բժշկին և առողջական խնդիրներով կիսվում նրա հետ: Նշեմ, որ Բյուրեղավանի պոլիկլինիկայում գրանցված է 277 շաքարային դիաբետով հիվանդ, որոնցից 49-ը՝ ինսուլինակախյալ են, 208-ը օգտվում է հակադիաբետիկ դեղորայքից, 19-ը՝ խառը: Բժիշկ-էնդոկրինոլոգ Լորետա Անտոնյանի խոսքերով՝ ընդունելության օրերին սպասարկում է մինչև 11 հիվանդի: Ըստ նրա, հանրապետությունում աճել է շաքարային դիաբետով հիվանդացությունների թիվը: Այս հիվանդությունը չունի ոչ սեռային և ոչ տարիքային սահմանափակում։ Շաքարային դիաբետ կարող է առաջանալ հոգեկան ծանր ապրումներից, սթրեսից: Նյարդային լարված վիճակը կարող է խթանել ու արագացնել շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը: «Դիետա՝ սա է այս հիվանդության բուժման հիմնաքարը»-ասում է Լորետա Անտոնյանը և խորհուրդ տալիս՝ տարին գոնե 2 անգամ հետազոտվել: Հիվանդների խոսքերով նա. «Աննկարագրելի բարի է, չափազանց մարդկային: Կես բառից հասկանում է հիվանդին ու արագ կողմնորոշվում»: Բժիշկ-էնդոկրինոլոգ Լորետա Անտոնյանը ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը: Ավարտելուց հետո անցել է օրդինատուրա և մասնագիտացել ընդհանուր էնդոկրինոլոգ մասնագիտությամբ: Աշխատում է նաև հանրապետության խոշորագույն բժշկական հաստատություններից մեկում՝ Էրեբունի բժշկական կենտրոնում: Արդեն 7 տարի այս ոլորտում է:

04.04.18

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2810537
Այսօր678
Երեկ1712
Այս շաբաթ2390
Այս ամիս39238
Ընդամենը2810537

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: