Войти
ՀայերենРусскийEnglish
Բարեփոխումների արդյունքում PDF Печать E-mail

Վերջերս ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ընդունված բարեփոխումների ծրագիրը հանրության շրջանում ընկալվեց  տարբեր կերպ:  Այս կարևոր հարցի և Բյուրեղավանի պոլիկլինիկան նեղ մասնագետներով համալրման  հարցերի շուրջ խոսեցինք  «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Միքայելյանի հետ:

-Պարոն Միքայելյան, մարտի 1-ից ուժի մեջ  մտավ «Դեղերի կարգավորման մասին» օրենքը, որով կարգավորվում է դեղերի շրջանառությունը Հայաստանում: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել էր,  որ 4500 դեղամիջոցից 2500-ը բաց կթողնվեն դեղատոմսերով, մնացած 2000-ի վաճառքն ազատ կլինի: Այս հարցը մեծ արձագանք գտավ հանրության շրջանում: Ի՞նչ կասեք՝  արձագանքը Բյուրեղավանում ինչպիսի՞ն էր:

Մ. Միքայելյան- Նախ ասեմ, որ դեղատոմսով դեղ դուրս գրելը մեր երկրում շատ վաղուց է իրականացվում: Դա քաղաքակիրթ մոտեցում է և շատ երկրներում է օգտագործվում: Այո՛, դա ճիշտ որոշում էր, քանի որ դեղը բուժական միջոց է և դրա ինքնուրույն օգտագործումը  կարող է հանգեցնել տարբեր  բարդությունների: Առանց բժշկի հսկողության դեղերի օգտագործումն անընդունելի է: Վստահեցնում եմ Ձեզ՝ մարտի 1-ից մինչ օրս,  մեզ մոտ արտառոց  խնդիրներ չեն առաջացել: Բժիշկները  բուժառուների հետ աշխատել են կանոնակարգված, առանց ավելորդ դժգոհությունների: Իմ հանձնարարությամբ բժիշկներին  բաժանվել են  դեղատոմսերի բլանկները՝ անկյունային շտամպով: Իզուր է մեր ազգաբնակչությունը խուճապի մատնվել: Վստահեցնում եմ, որ այս ծրագիրը կաշխատի, դրանում ոչ մի խոսք: Դեղը կոնֆետ չի, որ կիլոգրամով գնեն, այն բուժական միջոց է, որը պետք է նշանակվի բժշկի կողմից: Ծրագիրը գործարկվում  է փուլ առ փուլ:

-Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումով, որքանո՞վ պաշտպանված կլինի քաղաքացու անձնական տվյալները: Գործընթացն արդեն սկսվել է, մեր համաքաղաքացիներն ինչպե՞ս են վերաբերում այդ հարցին:

Միքայել Միքայելյան- Էեկտրոնային առողջապահական համակարգում քաղաքացու անձնական տվյալները հուսալիորեն պաշտպանված են։ Համակարգ մուտք գործելու հասանելիություն ունի միայն քաղաքացին և իր բժիշկը` այն էլ պացիենտի համաձայնությամբ։ Միաժամանակ, մուտքի բոլոր դեպքերը համակարգում գրանցվում և պահպանվում են, և քաղաքացին իր անձնական էջից կարող է վերահսկել դրանք։ Մինչև հիմա հիվանդանոցում գրվում էր պացիենտի հիվանդության պատմագիրը, հիմա այն շարունակվելու է նաև էլեկտրոնային տարբերակով: Չեմ կարծում, որ այս համակարգը ներդնելով մենք ոտնահարում ենք մարդու իրավունքները:

-«Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ում նեղ մասնագետներ չլինելու պատճառով տվյալ կաբինետները չէին գործում: Ի ուրախություն մեզ, կաբինետներն այսօր գործում են և համապատասխան մասնագետները  շաբաթվա տարբեր օրերին սպասարկում են հիվանդներին:

Միքայել Միքայելյան - Նոր կաբինետները վերաբացելով կարողացանք բավարարել մեր ազգաբնակչության պահանջները:  Պոլիկլինիկան համալրվել է նոր բժիշկներով՝ քիթ-կոկորդ, ակնաբույժ,  գինեկոլոգ, էնդոկրինոլոգ, վիրաբույժ: Կարիք կա միայն բժիշկ- նյարդաբանի: Մասնագետները փորձառու են: Այսօրվանից մեզ մոտ աշխատանքի է անցել մանկաբարձ- գինեկոլոգ Կարինե Սարգսյանը: Բավականին փորձառու բժշկուհի է,  38 տարի աշխատում է այս ոլորտում:  Մեծ հույսեր ենք կապում նրա հետ: Կարծում եմ, որ  մանկաբարձ- գինեկոլոգի ծառայությունը մեր համայնքում  առաջընթաց կապրի և  հղիների հոսք կունենանք: Կազմակերպչական առումով մենք  դեռ անելիքներ ունենք:  Նպատակ կա մինչև տարեվերջ ընդհանուր գործիքային հետազոտություններն ամբողջ ծավալով կազմակերպել տեղում, որպեսզի մեր հղին ստիպված չլինի այցելել  այլ բժշկական հաստատություն: Մեր համայնքի բնակիչները գոհ են քիթ - կոկորդի  և  էնդոկրինոլոգի ծառայություններից: Բժիշկների աշխատանքային  օրերին  կաբինետների դիմաց կուտակումներ են լինում, աշխատում են ծանրաբեռնված: Կարևորը՝  բուժառուների մոտ վստահություն կա: Նույնը կարող եմ ասել մյուս մասնագետների  մասին:  Վճարովի ծառայությունների համար  ընդլայնելու տեղ  ունենք և հնարավորության դեպքում ծավալը մեծացնելու ենք: Կա սահմանված ծառայություններ և  գնացուցակ, որից կարող են օգտվել ցանկացողները:

22.03.18

Վերջերս ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ընդունված բարեփոխումների ծրագիրը հանրության շրջանում ընկալվեց  տարբեր կերպ:
 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Опрос

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4379303
Այսօր242
Երեկ1463
Այս շաբաթ5052
Այս ամիս27162
Ընդամենը4379303

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: