Log in
ՀայերենРусскийEnglish
Վերջին անգամ` սպիտակ խալաթով... PDF Print E-mail

Բուժքույր Էմմա Հայրապետյանն իր էությամբ ու կոչումով տիպիկ գթության քույր է: 42 տարի սիրով ու նվիրումով ծառայել է հասարակությանը՝ մասնավորապես մանուկներին: Այսօր բուժքույր Էմմա Հայրապետյանին Բյուրեղավանի պոլիկլինիկայի կոլեկտիվը ճանապարհեց վաստակած հանգստի: Բուժքույրը ոչ միայն բժշկի օգնականն է, այլև դա առանձին մասնագիտություն է: Բուժքույրը կոչված է իրականացնելու մարդկային մեծ առաքելություն: Այս միտումով իր կյանքի աշխատանքային ավելի քան քառասուն տարիները նա նվիրել է սիրելի գործին: Պոլիկլինիկայի տնօրեն Միքայել Միքայելյանն ու իր կոլեկտիվը նրան նվիրված արարողության ընթացքում խոսեցին նրա մարդ տեսակի ու աշխատանքային երկարամյա գործունեության մասին: «1976թ-ից մինչ օրս տիկին Էմման մեր պոլիկլինիկայում աշխատում է բուժքույր: Տարիների ընթացքում նա ձեռք է բերել մեծ հարգանք: Բոլորն են նրան սիրում, շատերին է իր մասնագիտական հմտությունները փոխանցել: Իր գործին վերաբերել է մեծ պատասխանատվությամբ: Ինչ արած, կյանքը շարունակական է, տարիներն անցնում են, և գալիս է ժամանակը, որ պետք է տեղը զիջել երիտասարդներին: Էմմա ջան, մենք շատ շնորհակալ ենք Ձեզ և բարձր ենք գնահատում Ձեր վաստակը» - նշեց Միքայել Միքայելյանը: Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը բարձր գնահատելով Էմմա Հայրապետյանի նվիրումը աշխատանքին, Բյուրեղավան քաղաքում մանուկների առաջնային բուժօգնության և բուժսպասարկման ոլորտում ներդրած մեծ վաստակի, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար, նրան արժանացրեց շնորհակալագրի և դրամական պարգևի: Կոլեկտիվի անդամները սիրով էին խոսում նրա մասին, կոլեկտիվում նրան կատակով ասում են «Քայլող կոմպյուտր», քանի-որ գրեթե բոլոր մանուկներին ճանաչում է անուն առ անուն, անգամ հիշում է նրանց ծննդյան օրերն ու տարեթվերը:«42 տարի միասին ենք աշխատում»- ասում է ընտանեկան բուժքույր Վարդիթեր Մարտիրոսյանը: «Լուրջ, կազմակերպված, կամեցող ու մարդասեր կին է Էմման: Նա լավ գիտի իր գործը: Մինչև այսօր աշխատել է առանց տրտնջալու` իր սերը տալով մանուկներին»:Էմմա Հայրապետյանը հուզված հրաժեշտ է տալիս իր կոլեկտիվին ու սպիտակ խալաթին, ինչը տարիներ շարունակ պատվով է կրել. «Շնորհակալ եմ բոլորին, նրանց ում հետ աշխատել եմ երկար տարիներ: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին` նման վերաբերմունքի արժանացնելու համար: Դժվար կլինի ինձ համար, որովհետև էլ չեմ զբաղվելու սիրելի աշխատանքով: Բուժքրոջ մասնագիտությունը շատ բարդ է, և ամեն մեկը չէ, որ կարող է դառնալ բուժքույր: Իսկական բուժքույրը նախ և առաջ պետք է լինի մարդասեր»: Մաղթենք տիկին Էմմային առողջություն և երկար տարիների կյանք:

12.02.18

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2831082
Այսօր1786
Երեկ4330
Այս շաբաթ11708
Այս ամիս9638
Ընդամենը2831082

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: