Մուտք
ՀայերենРусскийEnglish
Սաշա Եղիազարյան PDF Տպել Էլ.փոստ

Մարդ, ով իր կյանքի մեծ մասը նվիրեց Բյուրեղավան քաղաքին, ապրեց բյուրեղավանցիների հոգսերով, ամենավերին ատյաններում բարձրացրեց բյուրեղավանցու խնդիրները: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը լինելով նրա կրտսեր ընկերը, տարիներ շարունակ վայելել է ավագ ընկերոջ հարգանքը, լսել  է նրա խորհուրդները, որոնք էլ կյանքի որոշ փուլերում ուղեցույց  են դարձել: Վերջին տարիներին քաղաքապետ Հակոբ Բալասյանի մտքերում մշտապես խմորվել է  քաղաքում Սաշա Եղիազարյանի անվան հուշատախտակ բացելու գաղափարը և իր իսկ նախաձեռնությամբ այսօր այն իրականություն է դարձել:  Բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին: Սաշա Եղիազարյանը եղել է  Հայաստանի  Հանրապետության   ԳԵՐԱԳՈՒՅՆ  ԽՈՐՀՐԴԻ ԴԵՊՈՒՏԱՏ: Ծնվել է 1952թ-ին Հրազդանի շրջանի Լեռնանիստ գյուղում, գյուղացու ընտանիքում:  1955թ-ին ծնողները ընտանիքով  տեղափոխվել են Բյուրեղավան և Սաշայի կենսագրությունը ամբողջովին միահյուսվել է հարազատ բանավանի կենսագրությանը, դարձել նրա անքակտելի մասը: 1959թ-ին ընդունվել  և ավարտել է Բյուրեղավանի ութամյա դպրոցը, այնուհետև տեղափոխվել   Աբովյանի N 1 դպրոց, որն ավարտել է 1969թ-ին: Դեռևս դպրոցում սովորելու տարիներին մեծ հակում է ցուցաբերել դեպի աշխատանքը ընդհանրապես և դեպի ապակեգործի մասնագիտությունը՝ մասնավորապես: Եվ պատահական չէ, որ միջնակարգը  ավարտելուց հետո գնացել է արտադրություն, աշխատանքի ընդունվել  <<Հայբյուրեղապակի>> գործարանում, որպես բանվոր:  Փորագրող բանվորի մասնագիտության գաղտնիքները ուսանելու հմտությունները շուտով նրան լավագույնի ճանաչում են բերել: Նրա աշխատանքային գործունեությունը երկար չի տևել քանի- որ 1970թ-ին զորակոչվել է բանակ: Խորհրդային բանակում ծառայելուց հետո նորից վերադառնում է հարազատ ձեռնարկություն, որտեղ աշխատում է մինչ 1977թ-ը: Մեկ տարի աշխատում է Բյուրեղավանի  արդյունաբերական ձեռնարկություններից մեկում՝ <<Արզնի>> հանքային ջրերի գործարանում: Սակայն սերը արարելու, նորը ստեղծելու անհագ ցանկությունը նրան  նորից  հետ է բերել  <<Հայբյուրեղապակի>> գործարան, որտեղ աշխատել է սկզբում արտադրամասի պետի տեղակալ, իսկ հետո արտադրամասի պետ: 1983թ-ին  կումունիստ ընկերները նրան ընդունում են  ԽՄԿԿ շարքերը: Հենց այդ տարում ընդունվել  է  Երևանի  ժողովրդական  տնտեսության  ինստիտուտը: <<Հայբյուրեղապակի>> գործարանի կոլեկտիվը հաշվի առնելով նրա մարդկային հատկանիշները, կազմակերպչական ջիղը  իրենց նախընտրական ժողովում նրան առաջադրել են Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի դեպուտատության  թեկնածու, համոզված, որ նա կարդարացնի իրենց հույսերը: Ունենալով պատասխանատվության մեծ զգացում Սաշա Եղիազարյանը մշակում է իր ծրագիրը, որտեղ առաջին պլան է մղում մարդու բարեկեցության բարձրացումը, նրան հուզող հարցերը: Նա իր առջև խնդիր էր դրել ապահովել հարազատ ձեռնարկության  վերընթացը,   մարդկանց  հայեցի դաստիարակելու ձգտումը: Հենց այդ խնդիրներին ծառայեցնելով իր ուժերը՝  խոստանում է լինել բոլոր հարցերի կիզակետում, որոնք կառաջադրի ժողովուրդը: Սաշա Եղազարյանը մահացել է 1999թ-ի ապրիլի 24-ին:

 

Այցելություններ

1257453
Այսօր1034
Երեկ1278
Այս շաբաթ4513
Այս ամիս13558
Ընդամենը1257453