Log in
ՀայերենРусскийEnglish
Գիտելիքի և դպրության օրը PDF Print E-mail

Սեպտեմբերի 1-ը Բյուրեղավան համայնքին մի ուրիշ գույն էր տվել: Համայնքի կրթական հաստատություններն իրենց դռներն են բացել մանկավարժների, աշակերտների, նախադպրոցականների, մասնավորապես առաջին դասարանցիների առջև: Ծաղիկներ, գունավոր փուչիկներ, երաժշտություն, և այս ամենի հետ անմեղ հայացքներ՝ պարուրված ժպիտով: Քաղաքի հիմնական ու ավագ դպրոցներում տոնական տրամադրություն է տիրում: Նրանց ուրախությունը կիսում է համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, ով ամեն տարի սեպտեմբերի 1-ին այցելում է դպրոցներ, հղում իր ողջույնի խոսքը և առաջին դասարանցիներին նվիրում գրենական պիտույքներ: Համայնքապետարանի ներկայացուցչական կազմը սկզբում այցելեց հիմնական դպրոց: Դպրոցի բակում կազմակերպվել էր տոնական միջոցառում: Տնօրեն Մերի Սարգսյանը ողջունեց քաղաքապետարանի աշխատակիցներին, մանկավարժական կոլեկտիվին, աշակերտներին ու ծնողներին: Նա իր և ծնողների անունից շնորհակալություն հայտնեց Հակոբ Բալասյանին նվերների համար, որը հետո դասասենյակներում պետք է բաժանեին առաջին դասարանցիներին: Այնուհետև հիմնական դպրոցի տնօրենն ընթերցեց Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված «Գիտելիքի, գրի և դպրության» օրվան: Սա այն կրթօջախն է, ուր քաղաքապետն իր կյանքի աշակերտական տասը տարիներն է անցկացրել: Համայնքի ղեկավարը շնորհավորեց բոլորին տոնական օրվա առիթով և նշեց, որ այսօր քաղաքում բոլորը հրաշալի տրամադրությամբ են, ինչը բացահայտ նկատվում է ամենուր: Ընթերցեց նաև Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղերձը, ուղղված այս գեղեցիկ տոնին: Միջոցառումն ուներ գեղարվեստական մաս, ուր դպրոցի սաները հանդես եկան ելույթներով: Տնօրենի խոսքերով՝ այս պահի դրությամբ դպրոցում ունեն 120 առաջին դասարանցի: Ուրախ օրվա շարունակությունը կայացավ ավագ դպրոցում: Միջոցառումն այստեղ ևս դպրոցի բակում է: Տնօրեն Կարինե Խաչիկյանը բարի գալուստ մաղթեց հյուրերին, մանկավարժներին ու աշակերտներին: Շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին մշտապես իրենց կողքին լինելու և աջակցելու համար: Հակոբ Բալասյանը շնորհավորեց և իր տոնական ուղերձը հղեց ներկաներին շեշտելով, որ երկիրը ուժեղ է խելացի, գրագետ, հայրենասեր մարդկանցով: Ավագ դպրոցի տնօրեն Կարինե Խաչիկյանը ներկայացրեց անցած ուսումնական տարվա ձեռքբերումները: Դպրոցի 52 շրջանավարտներից 32-ն արդեն ԲՈՒՀ-երի ուսանողներ են: Այս տարի ավագ դպրոցի աշակերտների թիվը 278 է: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորում ենք, մաղթում գիտելիքներով հարուստ տարի՝ ի նպաստ մեր երկրի ու համայնքի:

01.09.17

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2810589
Այսօր730
Երեկ1712
Այս շաբաթ2442
Այս ամիս39290
Ընդամենը2810589

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: