Մուտք
ՀայերենРусскийEnglish
Իսրաելյան Աբել PDF Տպել Էլ.փոստ

Մեծատառով ՄԱՐԴ

«Հասարակական գործիչ»  Բյուրեղավանում շատերը  հենց այսպես են անվանում նրան: Աբել Իսրաելյան՝ մարդկային բոլոր լավ հատկանիշներով օծված,  մեծատառով ՄԱՐԴ: Մեծից մինչև փոքր, ղեկավարից մինչև հասարակ բանվոր՝  համայնքում բոլորը հարգանքով են խոսում ու հիշում Աբել Իսրաելյանի մասին: Չէինք կարող ևս մեկ անգամ չհիշել ու չանդրադառնալ նրան: Աբել Ավետիսի Իսրաելյան. ծնվել է 1937թ-ի օգոստոսի 1-ին  Լեռնային Ղարաբաղի Պատրա գյուղում, բազմանդամ ընտանիքում:  Միջնակարգ կրթություն ստացել է գյուղի դպրոցում: Հետո ընդունվել և ավարտել է Ստեփանակերտի հաշվապահական տեխնիկումը: 1964թ-ին ամուսնացել է և  չորս տարի անց դուստրերի հետ միասին տեղափոխվել Բյուրեղավան:  Սկզբնական շրջանում աշխատել է «Հայապակի» գործարանում, որպես ավագ կոմպրեսատոր: 1991թ-ին Բյուրեղավանի ավանային սովետի նախագահ Արարատ Խանզադյանը նրան նշանակել է ԲՇՏ-ի պետ, որտեղ աշխատել է  15 տարի: Հենց այդ ժամանակվանից սկսել է  զբաղվել հասարակական գործունեությամբ: «Մութ ու ցուրտ տարիներին  շատերին է օգնել, ովքեր դիմել են տարբեր խնդիրներով: Միշտ պայքարել է անարդարության դեմ, վերին աստիճանի խստապահանջ ու կարգապահ մարդ էր»-ասում են հարազատները: Սոցիալիստական գաղափարախոսության վերին աստիճանի ջատագովներից էր: Միաժամանակ մաթեմաթիկայի մեծ սիրահար, որը հնարավորություն տվեց ամբողջ կյանքում լինել պրագմատիկ:  Մեծ տեղ տալով կրթությանը իր երեխաներին ու թոռներին ստիպել է  անընդհատ կարդալ ու մաթեմաթիկա  սովորել: Լինելով խստապահանջ,  նաև չափազանց բարի  էր ու հումորի մեծ զգացում ուներ:  Նրա խորհրդի կարիքը բոլորն ունեին: Այդ էր պատճառը, որ «Սարանիստ» ընկերության ղեկավարները հաշվի չառնելով նրա  տարիքը, նկատի ունեցան նրա տարիների փորձը,  հնարավորություն  տվեցին աշխատելու և իր մասնագիտական փորձը փոխանցելու  երիտասարդներին: Մինչև իր կայնքի վերջը ընկերությունում աշխատեց որպես ավագ կոմպրեսատոր:  Լինելով ակտիվ քաղաքացի, սրտացավ բյուրեղավանցի, բնակիչների շրջանում հարգանք վայելող մարդ, համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի առաջարկով և ավագանու  որոշմամբ Աբել Իսրաելյանը 2016-ին ընդգրկվում է  «Բյուրեղավան համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնի» կազմում: Ընտանիքում բարի պապիկ էր, որդու համար իդեալ, իսկ հարսի համար ծնողին հավասար մարդ. «Իմ երազանքն է, որ ես ու ամուսինս խոր ծերության տարիքում շատ նման լինենք նրանց»-  ասում էր հարսը: Աբել Իսրաելյանն ունի  2 դուստր, 1 որդի, 6 թոռ, 7 ծոռ: Աստվածային համբերատարությամբ օժտված մարդն ապրեց 79 տարի, հիվանդությունն անգամ չընկճեց նրան:  2017-ի ապրիլի 2-ին մահկանացուն կնքեց հանգիստ ու խաղաղ:

 

Այցելություններ

1199688
Այսօր787
Երեկ711
Այս շաբաթ2826
Այս ամիս20217
Ընդամենը1199688