Մուտք
ՀայերենРусскийEnglish
Գլխավոր հատակագծի հանրային քննարկումը PDF Տպել Էլ.փոստ

Հունվարի 13-ին Բյուրեղավանի արվեստի դպրոցի դահլիճում տեղի ունեցան հանրային քննարկումներ Բյուրեղավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ քննարկումների նիստերի III փուլը: Քննարկումներին մասնակցում էին համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, Բյուրեղավանի քաղաքապետարանի աշխատակազմի, ենթակա հիմնարկների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, շենքերի լիազորներ, բնակիչներ: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը ներկաներին ծանոթացրեց «Քաղշին» գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչներ տնօրեն՝ Ա. Խաչատրյանի և բնապահպանական գծով կոորդինատոր Վ. Թևոսյանի հետ: Նրանք հանդիսանում են Բյուրեղավան քաղաքի գլխավոր հատակագծի հեղինակները; Գլխավոր հատակագծի հետ է կապված քաղաքի կառուցապատումը, բարեկարգումը, բնապահպանական, առողջապահական խնդիրները: Հատակագիծը հեռանկարային փաստաթուղթ է: Ա. Խաչատրյանը խոսելով հատակագծի կարևորության մասին նշեց. «Բյուրեղավանի գլխավոր հատակագիծը կազմելիս հաշվի ենք առել տարիների փորձը, բնակչության աճի տեմպերը, քաղաքի կենսագործունեությունը ապահովող կառույցները»: Նշեց նաև, որ հանրության մասնակցությունը նման քննարկումներին կարևոր է, տեղեկատվությանը տիրապետելու համար: Ըստ բանախոսի գլխավոր հատակագծով կլուծվեն քաղաքի համար շատ կարևոր հարցեր՝ այդ թվում համայնքում առկա գերեզմանատան խնդիրը և այլն: «Քաղշին» գիտահետազոտական ինստիտուտի բնապահպանական գծով կոորդինատոր Վ. Թևոսյանը հայտնեց իր տեսակետները. «Հանրությունը պետք է տեղյակ լինի քաղաքի բնապահպանական խնդիրներին, շրջակա միջավայրի վրա ազդող Ձեր կողմից բարձրացված ցանկացած հարց կընդգրկվի հանրային քննարկումների շրջանակներում: Խիստ կարևոր է, որ համայնքի տարածքում օդի աղտոտվածությունը, մթնոլորտի արտանետումները չգերազանցեն թույլատրելիության սահմանը, անհրաժեշտ է հնարավորության սահմաններում վերանորոգել կոյուղագծերը»: Ասաց նաև, որ Հրազդան քաղաքի մոտ կառուցվում է նոր աղբավայր, որի շահագործումը էականորեն կնվազեցնի հողածածկի աղտոտվածությունը: Հ.Բալասյանը խոսեց քաղաքի սոցիալ - տնտեսական իրավիճակի մասին: Նշեց, որ չթերագնահատելով փաստաթղթի կարևորությունը, անհրաժեշտ է համարում տարածքների ճիշտ օգտագործումը՝ հետագայում բացթողումները նվազագույնի հասցնելու համար: Քննարկման ընթացքում և ավարտին մասնակիցների կողմից հնչեցին կարծիքներ, առաջարկներ ու տարբեր հարցեր: Համայնքի ղեկավարը պատասխանեց մասնակիցների հարցերին:

15.01.17

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4292997
Այսօր2008
Երեկ1268
Այս շաբաթ10509
Այս ամիս39487
Ընդամենը4292997

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: