Log in
ՀայերենРусскийEnglish
Հանդիպում բուժանձնակազմի հետ PDF Print E-mail

Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն աշխատանքային հանդիպում ունեցավ «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի կոլեկտիվի հետ: Քաղաքապետի այցն ուներ նպատակ՝ պոլիկլինիկայի տնօրեն Միքայել Միքայելյանի հինգ ամիսների կատարած աշխատանքներին ավելի մանրամասն ծանոթանալու և լսելու բուժանձնակազմին: Քաղաքապետը շրջայց կատարեց պոլիկլինիկայում, եղավ վերանորոգված վիրակապարանում: Բյուրեղավանի գլխավոր բժիշկ Միքայել Միքայելյանի աշխատասենյակում տեղի ունեցավ նախատեսված հանդիպումը: Հակոբ Բալասյանը ներկայացրեց իր այցելության նպատակը՝ նշեց, որ իր առաջարկով և ավագանու նոյեմբերի 21-ի որոշումով «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ը անվանակոչվում է բյուրեղավանցիների սիրելի բժիշկ, Բյուրեղավանի պատվավոր քաղաքացի Անդրանիկ Պետրոսյանի անունով: Անվանակոչման արարողությունը նախատեսվում է բժշկի ծննդյան օրը` դեկտեմբերի 21-ին: Համայնքի ղեկավարի այս նախաձեռնությունը մեծ ուրախությամբ ընդունեցին կոլեկտիվի անդամները: Այնուհետև Միքայել Միքայելյանը քաղաքապետին ծանոթացրեց իր հինգ ամիսների գործունեության ընթացքում կատարած աշխատանքները: Այդ ընթացքում պոլիկլինիկան ձեռք է բերել ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պատվաստանյութի սառնարան: Ամբողջովին բարելավել է շտապօգնության ծառայությունը, այսօր արդեն բաժանմունքն ապահոված է անհրաժեշտ սարքավորումներով, որը նախկինում չկար: Վերջերս շտապօգնութան մեքենայում տեղադրվեց JPS համակարգը: Հիմնավորված տնտեսումների հաշվին կամաց- կամաց մարվում են նախորդ տարիների կուտակված պարտքերը: Ակտիվացել է քաղաքացիների այցելությունը քաղաքային պոլիկլինիկա, հիմա ավելի շատ են վստահում: «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում» կատարված աշխատանքների մասին ամփոփ ներկայացնելուց հետո գլխավոր բժիշկը վստահեցրեց, որ շարունակելու են նույն տեմպերով աշխատել, բարձրացնելու են բնակիչների առողջության առաջնային պահպանման արդյունավետությունը: Հանդիպման վերջում համայնքի ղեկավարը կոչ արեց շարունակել աշխատել մաքուր հօգուտ մեր ազգաբնակչությանը:

02.12.16

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2816986
Այսօր92
Երեկ1152
Այս շաբաթ8839
Այս ամիս45687
Ընդամենը2816986

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: