Log in
ՀայերենРусскийEnglish
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՀԵՏ՝ ՏԻՄ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20 ԱՄՅԱԿԻՆ PDF Print E-mail

 

Byureghavan. am -Պարոն Բալասյան, լրացավ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման  20 տարին: Որպես կառավարման նոր համակարգ, ինչպե՞ս  կբնութագրեք այն:

Հակոբ Բալասյան - ՏԻՄ կազմավորմամբ փաստորեն Հայաստանում վերացավ հին սովետական համակարգը և ստեղծվեց նոր, ժողովրդավար պետական կառավարում: Այս համակարգը հնարավորություն տվեց համայնքի ազգաբնակչությանը մասնակցել  համայնքի խնդիրների լուծմանն  ու որոշումների կայացմանը և ավելի վճռորոշ ձայն ունենալ:

Byureghavan. am -20 տարվա ընթացքում ի՞նչ ճանապարհ անցավ  համակարգը:

Հակոբ Բալասյան – Գիտեք, միշտ էլ իշխանությունից  հրաժարվելը կամ բաժանվելը հեշտ չի լինում: Փաստորեն ՏԻՄ համակարգով կառավարությունից ավելի մեծ լիազորություններ  տրվեցին համայնքներին: ՏԻՄ-երի կազմավորմամբ համայնքներում    որոշումներ կայացնելու լիազորությունները մեծացավ, բնականաբար մեծացավ նաև պատասխանատվությունը որոշումների կայացման  հանդեպ: Ճիշտ, այսօր  համակարգը կատարյալ չէ,  կյանքը միշտ թելադրում է իրենը, իսկ  տարիները՝ շտկում բացթողումները: Ասեմ Ձեզ, որ այս 20 տարիների ընթացքում համակարգն առաջընթաց է ապրել, երբեք հետընթաց կամ տեղում դոփել չի եղել:

Byureghavan. am - Բյուրեղավան քաղաքում ինչպե՞ս ձևավորվեց տեղական ինքնակառավարման համակարգը և ինչպես գործարկվեց կառավարման նոր, անծանոթ մեխանիզմը, չնայած, որ Դուք 2008-ից էք համայնքի ղեկավար:

Հակոբ Բալասյան - Ձևավորվել է այնպես,  ինչպես ընդհանուր Հայաստանի տարածքում: Արտառոց ոչինչ չի եղել: 1996թ-ին մեր համայնքում տեղի են  ունեցել առաջին ՏԻՄ ընտրությունները, քաղաքապետ է  ընտրվել Արարատ Խանզադյանը, ընտրվել է ավագանի և արագ անցել են իրենց  բնականոն աշխատանքին:

Byureghavan. am - Ինչպիսի ժառանգություն էր Ձեզ հասել 2008-ին:

Հակոբ Բալասյան - «Ժառանգություն» ես այդ բառն այդքան էլ չեմ սիրում: Չեմ ցանկանում խոսել դրա մասին: Գեղեցիկ չի դիտվի եթե ես իմ նախորդների աշխատանքի գնահատականը տամ: Միայն կասեմ, որ համայնքի ղեկավարի աշխատանքը գնահատում է ժողովուրդը և կառավարությունը:

Byureghavan. am - Այս տարի, ապրիլի 17-ին համայնքի ղեկավարի ընտրություններում ձայների բացարձակ մեծամասնությամբ Դուք 3-րդ անգամ վերընտրվեցիք Բյուրեղավան համայնքի ղեկավար: 9 տարի ղեկավարում եք Բյուրեղավան քաղաքը: Համայնքի ղեկավարի անհատական գործոնը ինչպիսի՞ դեր ունի ՏԻՄ կառավարման գործընթացում:

Հակոբ Բալասյան - Ցանկացած աշխատանք,  կլինի ղեկավարի կամ սովորական  աշխատանք, ամեն մարդ յուրովի է կատարում:  Բնական է, որ անհատի գործոնը կա: Ինչ վերաբերում է ՏԻՄ կառավարման գործընթացում համայնքի ղեկավարի անհատական գործոնին, նշեմ, որ համայնքի ղեկավարը   պետք է հավասարակշռված աշխատանք կազմակերպի մի քանի ուղղություններով, դրանք են՝ ժողովրդի կողմից ընտրված ավագանին, աշխատակազմը, որի հետ  առնչվում ես  ամեն օր և պետական կառավարման  մարմինները: Անհրաժեշտ է մշտապես պահպանել կապը հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև այն բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում մեր հանրապետությունում:  Իրականում պիտի հասցնես շատ բալանսավորված աշխատել:

Byureghavan. am - Պարոն Բալասյան, դուք հավատո՞ւմ եք ՏԻՄ համակարգի կայացմանը:

Հակոբ Բալասյան - ՏԻՄ համակարգն արդեն կայացած է:

Byureghavan. am -Համայնքի  ղեկավար-ավագանի փոխհարաբերությունները ՏԻՄ-ում:

Հակոբ Բալասյան – Մեր համայնքում հարաբերությունները բարձր մակարդակի և փոխադարձ վստահության  վրա են հիմնված: Դրա արդյունքում մեզ հաջողվել է կարճ ժամանակաշրջանում իրականացնել մեծածավալ ծրագրեր: Այսօր արդեն ունենք շուրջօրյա ջրամատակարարում, կառուցվել է ամբողջ լուսավորության ցանցը և քաղաքը լուսավորության խնդիր չունի, շարունակվում են շենքերի բակերի բարեկարգման աշխատանքները:  30-40 տարվա բակեր ունենք, որտեղ ասֆալտապատում ու բարեկարգում չէր եղել: Վերջին տարիներին շենքերի բակերում կատարվել են մեծածավալ աշխատանքներ: Այսպես կարող եմ երկար թվարկել: Համայնքի ավագանու հետ հաջողության ենք հասել ջերմ, մարդկային և աշխատանքային հարաբերություններում ու միահամուռ նպատակային գործելաոճով:

Byureghavan. am - Ի՞նչ կփոխեք համակարգում

Հակոբ Բալասյան –Համակարգը, ինչպես և կյանքը միշտ շարժման դինամիկայի մեջ է: Ամեն բան միշտ էլ կատարելագործման կարիք ունի: Կա այսպիսի մի ասացվածք. «Ով աշխատել է ուզում, փնտրում է միջոցներ… իսկ ով չի ուզում աշխատել՝ պատճառներ»: Մեր նպատակն է՝ աշխատել:

Byureghavan. am - Եվ հարցազրույցի վերջում Ձեր մաղթանքը:

Հակոբ Բալասյան –Շնորհավորում եմ բոլոր իմ գործընկերներին ՏԻՄ համակարգի ձևավորման 20 ամյակի առթիվ: Միասին շատ կարևոր աշխատանք ենք իրականացնում մեր ժողովրդի համար: Ցանկանում եմ, որ մեր  համայնքներում զարգանա տնտեսությունը: Բոլորիս հաջողություններ ու նոր ձեռքբերումներ ի բարօրություն մեր երկրի համայնքների և Հայաստանի Հանրապետության:

09.11.16.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2816945
Այսօր51
Երեկ1152
Այս շաբաթ8798
Այս ամիս45646
Ընդամենը2816945

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: