Log in
ՀայերենРусскийEnglish
Առաջին պատվավոր տեղը PDF Print E-mail

Բյուրեղավանի արվեստի դպրոցի ժողովրդական նվագարանների անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար Նարինե Զաքարյան, Արամ Խաչատրյան համերգասրահում ազգային նվագարանների անսամբլների համահայկական մրցույթ-փառատոնի գալա համերգին ներկայացան հրաշալի ելույթներով: Մրցույթ փառատոնի կազմկոմիտեն, ովքեր հայտնի երաժիշտներ էին, մինչև վերջ հիացած էին մեր համայնքը ներկայացնող անսամբլով: Երբ հաղորդավարը հայտարարում էր «Բյուրեղավանի արվեստի դպրոց» հանդիսատեսի բուռն ծափերն ու բռավոները չէր դադարում: Գալա համերգի մրցանակաբաշխության ընթացքում բյուրեղավանցիներն անհամբեր սպասում էին, արդյոք հնչելու է մեր դպրոցի անունը և վերջապես… Բյուրեղավանի արվեստի դպրոց, առաջին կարգի մրցանակ: Բյուրեղավանի արվեստի դպրոցը մշտապես գտնվում է համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ուշադրության կենտրոնում: Համերգի պատվավոր հյուրն էր քաղաքապետը: Նա իր ներկայությամբ ոգևորեց երեխաներին: Բյուրեղավանի արվեստի դպրոցի ժողովրդական նվագարանների անսամբլը գալա համերգին ներկայացավ երկու կատարումով՝ Խաչատուր Ավետիսյան «Էթնոգրաֆիկ պար», զուռնայի մենանվագը կատարեց Ռոբերտ Խաչատրյանը և աշուղ Միջազի «Քեռի» ստեղծագործությունը՝ մենակատարներ Ազատ Հովհաննիսյան և Միքայել Խաչատրյան: Կազմկոմիտեն մեր անսամբլի ղեկավար Նարինե Զաքարյանին հանձնեց հուշանվեր, դիպլոմ և դրամական պարգև: Գեղարվեստական ղեկավարը վստահեցրեց, որ դրամական պարգևը կներդրվի նոր նվագարան ձեռք բերելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՆ-ն, Հայաստանի երաժշտական ընկերությունն առաջին անգամ կազմակերպել էին ազգային նվագարանների նվագախմբերի համահայկական փառատոն-մրցույթ, որի նպատակը ազգային նվագարանների անսամբլների կատարողական վարպետության բարձրացումն է, մշակութային կապերի ամրապնդումն ու ժանրերի ժողովրդայնացումը: Մրցույթն անց էր կացվում տարիքային 2 խմբում՝ մինչև 18 և դրանից բարձր: Փառատոնը սկսվել է հոկտեմբերի 1-ից, ավարտվել՝ հոկտեմբերի 31-ին:

01.11.16.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2818844
Այսօր786
Երեկ1164
Այս շաբաթ10697
Այս ամիս47545
Ընդամենը2818844

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: