Մուտք
ՀայերենРусскийEnglish
Գոհար Մաղաքյան PDF Տպել Էլ.փոստ

«Տառ սովորեցնելը աստվածային գործ է», այս խոսքերով սկսեց մեր հարցազրույցը Գոհար Մաղաքյանը: Մարդ, ով իր կյանքի 30 տարիները նվիրել է երեխաներին տառաճանաչ դարձնելու դժվարին գործին: Ասում է. «Սիրում եմ իմ աշխատանքը ու եթե հնարավորություն լիներ նորից ծնվելու և ապրելու, կրկին կընտրեի մանկավարժի մասնագիտությունը»: Մեր հերոսն այսօր էլ շարունակում է իր աստվածային գործը: Գոհար Մուշեղի Մաղաքյանը ծնվել է 1966թ-ի հուլիսի 28-ին՝ Տավուշի մարզում: 1966թ-ին ընտանիքով տեղափոխվել են Բյուրեղավան: 1973-83թթ սովորել և ավարտել է Բյուրեղավանի միջնակարգ դպրոցը: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել է Երևանի Ակսել Բակունցի անվան մանկավարժական ուսումնարան, ավարտել է կարմիր դիպլոմով: Ուսումնարանն ավարտելուց հետո անմիջապես անցնում է աշխատանքի ՝ Աբովյանի «Գոհարիկ» մսուր- մանկապարտեզում: Մանկապարտեզում 7 տարի աշխատելուց հետո տեղափոխվում է Բյուրեղավանի թիվ 2 միջնակարգ դպրոց, ստանձնում դասվարի գործը, որով զբաղվում է մինչ օրս: Երկար տարիներ աշխատել է որպես մեթոդմիավորման նախագահ: Անցել է որակավորման կուրսեր: Դասապրոցեսի ընթացքում մշտապես օգտագործում է նորագույն մեթոդները: Աշակերտների մեջ սերմանում է հայրենասիրության գաղափարը ոչ միայն դասապրոցեսում, այլև բաց դասերի ու հանդեսների ժամանակ: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Byureghavan. am - Արդեն 30 տարի զբաղվում եք մանկավարժությամբ, ինչ է Ձեզ համար մանկավարժի մասնագիտությունը՝ միայն աշխատանք, թե…

Գ. Մաղաքյան –Մանուկ սերնդի դաստիարակությունը կարևոր գործ է: Ինչպես մեր մեծերն են ասում՝ երեխայի հոգին անգրել թուղթ է ու նրա վրա պետք է գրվի ու եթե ճիշտ գրվի, ճիշտ դաստիարակություն կստանա: Այսպիսի մի ասացվածք կա՝ պարտադիր չի, որ կրթությունը բարձրագույն լինի, կարևորը դաստիարակությունն է: Ես աշխատում եմ, որ այդ երկուսը համատեղեմ և երեխայի մեջ առաջին հերթին կերտեմ մարդ որակը:

Byureghavan. am – Տիկին Մաղաքյան, եթե հնարավոր լիներ նորից ծնվել ու արարել, կրկին կընտրեի՞ք մանկավարժի մասնագիտությունը:

Գ. Մաղաքյան – Այ՛ո, ես մեծ սիրով եմ աշխատում 6 տարեկան երեխաների հետ, այսինքն՝ նորից կընտրեի դասվարականը, որովհետև երեխային տառ սովորեցնելը աստվածային գործ է:

Byureghavan. am – Ամեն անգամ դասարան մտնելիս կամ երեխայի հետ աշխատելիս մոտեցումը նու՞յնն Է:

Գ. Մաղաքյան – Ոչ, ոչ ամեն անգամ տարբեր են, որովհետև սերունդը փոխվել է, իհարկե դեպի լավը: Երեխաների մեջ հաշվի եմ առնում հոգեբանական տիպը և նախասիրությունները: Դա կարևոր է, որ աշխատանքում հաջողությունների հասնելու համար:

Byureghavan. am – Նրանց, ովքեր պատրաստվում են նոր մտնել դպրոց, այսինքն՝ ընտրել են դասվարությունը, ի՞նչ եք փոխանցում Ձեր 30 տարիների փորձից:

Գ. Մաղաքյան – Ամենակարևորը՝ բարի լինեն ու սիրեն երեխաներին: Եթե երեխան զգա այդ բարությունն ու սերը ուսուցչի կողմից, հավատացած եղեք, կպատասխանի նույն կերպ:

 

Այցելություններ

1199678
Այսօր777
Երեկ711
Այս շաբաթ2816
Այս ամիս20207
Ընդամենը1199678