
Հերթական շնորհակալագիրը Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գյոզալյանից: Շնորհակալագիրն ուղղված է վերջերս զորացրված Նիկոլայ Ղուկասյանին, ով զինվորական ծառայությունն անցել է Տավուշի մարզի N զորամասում: Նիկոլայը հայրենասեր խելացի ու ընկերասեր տղա է: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այս նոր՝ անկախության սերունդը, շատ հարցերում՝ ավագներին գերազանցում է, նրանք , ոգով ավելի ամուր են: Ծնվել է 1995թ-ի դեկտեմբերի 16-ին Բյուրեղավանում: Ծնողների ավագ որդին մեծացել է համեստ ընտանիքում: Սովոել է Բյուրեղավանի հիմնական հետո ավագ դպրոցում: Ընտանիքը, դպրոցը, համայնքը մեծ դեր են ունեցել նրա հայրենանվեր ծառայությանն՝ ահավասիկ այս շնորհակալագիրը:
«Հրամանատարը ծնող է, ծնողը հրամանատար»
Հարգելի պարոն Հակոբ Բալասյան Տավուշի մարզի N զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում Ձեզ՝ Ձեր համաքաղաքացի Նիկոլայ Ղուկասյանին հայ ժողովրդի և նրա զինական հաղթանակների ու ավանդույթների բարոյամարտական ոգով դաստիարակելու, հայոց բանակի շարքերը հայրենասեր, անմնացորդ ծառայելու պատրաստակամ ու լիարժեք հայրենյաց պաշտպանով համալրելու համար: Դուք կարող եք հպարտանալ, որ նա պատվով է կրել Հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը և բարեխղճորեն կատարել Հայրենիքի հանդեպ իր սահմնադրական պարտքը: Հայրենյաց պատվի զինվոր լինելու այդ պատրաստակամության դարբնոցը, անկասկած, ազգային արժեհամակարգը կրող, սիրով, միությամբ, առաքինությամբ, հավատարմությամբ առաջնորդվող Ձեր հայկական ամուր ու ավանդապաշտ քաղաքացի է: Մենք շատ ենք կարևորում բանակի հանդեպ Ձեր վերաբերմունքը՝ տրամադրվածությունը, ըմբռնումը, հավատն ու սերը: Բանակի ուժը որքան պայմանավորված է արհեստավարժությամբ, մարտունակությամբ և սպառազինությամբ, նույնքան ու ավելի երաշխավորված է հասարակ զինվորի ոգեղենությամբ, խանդավառությամբ ու բարոյահոգեբանական վերելքով: Իսկ այդ ոգեղենության և հոգեբանական ամրության ակունքը բանակի հանդեպ ժողովրդի սերն ու հավատն են, այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են. Հայրենիքն անպարտելի է… Երիցս շնորհակալ ենք հայրենանվեր և նպատակասլաց, խոհեմ ու կարգապահ, ընկերասեր և պատվախնդիր , վճռական ու արիական, զինվորական ավագերեցության սկզբունքներն ու պահանջներն ընտանեկանի պես հարգող ու պահպանող հայորդի՝ Հայրենյաց պաշտպան դաստիրակելու համար: Արժանավորին արժանին մատուցելը մեզ համար եղել և մնում է ամենահաճելի ու թանկ պարտավորությունը կյանքում: Թող այս շնորհակալագիրը դառնա Ձեր տված հայրենասիրական դաստիրակության առհավատչան:
Երախտագիտությամբ ու հավատքով՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար,
գնդապետ Ա. ԳՅՈԶԱԼՅԱՆ
|