Մուտք
ՀայերենРусскийEnglish
Նիկոլայ Ղուկասյան PDF Տպել Էլ.փոստ

Հերթական  շնորհակալագիրը  Բյուրեղավանի  քաղաքապետ  Հակոբ Բալասյանին  ՀՀ ՊՆ  N  զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գյոզալյանից:  Շնորհակալագիրն ուղղված  է վերջերս  զորացրված Նիկոլայ Ղուկասյանին, ով զինվորական ծառայությունն անցել է Տավուշի մարզի N զորամասում: Նիկոլայը   հայրենասեր  խելացի ու  ընկերասեր  տղա է: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այս նոր՝ անկախության սերունդը, շատ հարցերում՝ ավագներին գերազանցում է, նրանք , ոգով ավելի ամուր են:  Ծնվել է 1995թ-ի դեկտեմբերի 16-ին Բյուրեղավանում: Ծնողների ավագ որդին  մեծացել է համեստ  ընտանիքում: Սովոել է Բյուրեղավանի հիմնական հետո ավագ դպրոցում: Ընտանիքը, դպրոցը, համայնքը մեծ դեր են ունեցել նրա հայրենանվեր ծառայությանն՝  ահավասիկ այս շնորհակալագիրը:

«Հրամանատարը ծնող է, ծնողը հրամանատար»

Հարգելի պարոն  Հակոբ Բալասյան  Տավուշի մարզի N զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում Ձեզ՝ Ձեր համաքաղաքացի  Նիկոլայ  Ղուկասյանին հայ ժողովրդի  և  նրա զինական հաղթանակների ու ավանդույթների բարոյամարտական ոգով դաստիարակելու, հայոց բանակի շարքերը  հայրենասեր, անմնացորդ ծառայելու պատրաստակամ  ու լիարժեք հայրենյաց պաշտպանով համալրելու համար: Դուք կարող եք հպարտանալ, որ նա  պատվով է կրել Հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը և բարեխղճորեն կատարել Հայրենիքի հանդեպ իր սահմնադրական պարտքը: Հայրենյաց պատվի զինվոր լինելու այդ պատրաստակամության դարբնոցը, անկասկած, ազգային արժեհամակարգը կրող, սիրով,  միությամբ, առաքինությամբ, հավատարմությամբ առաջնորդվող Ձեր հայկական  ամուր ու ավանդապաշտ քաղաքացի է:  Մենք շատ ենք կարևորում բանակի հանդեպ Ձեր վերաբերմունքը՝ տրամադրվածությունը, ըմբռնումը, հավատն ու սերը:  Բանակի ուժը որքան պայմանավորված է արհեստավարժությամբ, մարտունակությամբ և սպառազինությամբ, նույնքան ու ավելի  երաշխավորված է հասարակ զինվորի  ոգեղենությամբ, խանդավառությամբ ու  բարոյահոգեբանական վերելքով: Իսկ այդ  ոգեղենության և հոգեբանական  ամրության ակունքը բանակի հանդեպ ժողովրդի սերն ու հավատն են, այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են.  Հայրենիքն անպարտելի է…   Երիցս շնորհակալ ենք հայրենանվեր և նպատակասլաց, խոհեմ ու կարգապահ, ընկերասեր և պատվախնդիր , վճռական ու արիական, զինվորական  ավագերեցության սկզբունքներն ու պահանջներն ընտանեկանի պես հարգող ու պահպանող հայորդի՝  Հայրենյաց պաշտպան դաստիրակելու համար: Արժանավորին արժանին մատուցելը մեզ համար եղել և մնում է ամենահաճելի ու թանկ պարտավորությունը կյանքում: Թող այս շնորհակալագիրը դառնա Ձեր տված հայրենասիրական դաստիրակության առհավատչան:

Երախտագիտությամբ ու հավատքով՝ ՀՀ ՊՆ  N  զորամասի հրամանատար,

գնդապետ Ա. ԳՅՈԶԱԼՅԱՆ

 

Այցելություններ

1198646
Այսօր456
Երեկ513
Այս շաբաթ1784
Այս ամիս19175
Ընդամենը1198646