Войти
ՀայերենРусскийEnglish
Նարեկ Շաբուրյան PDF Печать E-mail

Հայ զինվոր

Նարեկ Շաբուրյանը մեր ազգի զինվոր տղաներից է, ով ծառայությունն անցկացրել է Տավուշի մարզի զորամասերից մեկում:  Ծնվել է 1995թ. Բյուրեղավանում, սովորել է թիվ 2 դպրոցում, ստացել 9-ամյա կրթություն, որից հետո ընդունվել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտա-մանկավարժական քոլեջի ժողգործիքների բաժինը: Դպրոցին  զուգահեռ հաճախել է Բյուրեղավանի արվեստի դպրոցի շվիի բաժինը՝ ղեկավար Նարինե Զաքարյան: 2014թ-ին Նարեկը զորակոչվում է հայկական բանակ, ծառայությունն անցնում է զորամասի նվագախմբում:  2016թ-ին  զորացրվել է: «Ծառայությունն անցել է նորմալ, չնայած որ ապրիլյան քառօրյա պատերազմը իր հետքն է թողել բոլորիս վրա: Մեր զորամասի տղաները  բոլորը պատրաստ են եղել  կռվել  ազգի համար: Ինձ բանակը շատ բան է տվել՝ կյանքը և հարազատ մարդկանց  գնահատելու հնարավորություն»,-նշում է Նարեկը: Նարեկ Շաբուրյանի անունով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ս. Մինասյանից Բյուրեղավանի քաղաքապետ Հ. Բալասյանը  ստացել է շնորհակալագիր:

Հարգելի պարոն Բալասյան

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարությունը  շնորհակալություն է հայտնում  Ձեզ՝ Ձեր քաղաքի բնակիչ Նարեկ Համլետի  Շուբարյանին հայ ժողովրդի և նրա զինական հաղթանակների  ու ավանդույթների բարոյամարտական ոգով դաստիարակելու, հայոց բանակի շարքերը հայրենասեր, անմնացորդ ծառայելու պատրաստակամ  ու լիարժեք հայրենյաց պաշտպանով համալրելու համար: Դուք կարող եք հպարտանալ, որ նա պատվով է կրել Հայրենիքի  պաշտպանի բարձր կոչումը և բարեխղճորեն կատարել հայրենիքի հանդեպ իր սահմանադրական պարտքը: Մենք շատ ենք կարևորում բանակի հանդեպ Ձեր վերաբերմունքը՝ տրամադրվածությունը, ըմբռնումը, հանդուրժողականությունը, հավատն ու սերը: Բանակի ուժը որքան պայմանավորված  է արհեստավարժությամբ, մարտունակությամբ և սպառազինությամբ, նույնքան ու ավելի  երաշխավորված  է  հասարակ  զինվորի ոգեղենության և հոգեբանական ամրության ակունքը բանակի  հանդեպ ժողովրդի սերն ու հավատն են, այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են Հայրենիքն անպարտելի է... Երիցս շնորհակալ  ենք հայրենանվեր ր նպատակասլաց, խոհեմ ու կարգապահ, ընկերասեր և պատվախնդիր, վճռական  ու արիակամ,  զինվորական ծառայության սկզբունքներն ու պահանջներն ընտանեկանի պես հարգող ու պահպանող հայորդի՝ Հայրենյաց պաշտպան դաստիարակելու համար: Արժանավորին արժանին մատուցելը մեզ համար եղել է մնում է ամենահաճելի ու թանկ պարտավորությունը կյանքում:

 

Այցելություններ

1294700
Այսօր80
Երեկ1131
Այս շաբաթ3374
Այս ամիս23146
Ընդամենը1294700