Մուտք
ՀայերենРусскийEnglish
Զոյա Առուստամյան PDF Տպել Էլ.փոստ

«Ուսուցիչ Աստուծոյ»
Զոյա Առուստամյան
«Մանկավարժ լինելն, իրոք, դյուրին գործ չէ», - խոստովանում է ռուսերեն լեզվի ուսուցչուհի Զոյա Առուստամյանը: Նա իր կյանքի 45 տարիները նվիրել է այդ գործին և այսօրվանից արդեն անցնnւմ է վաստակաշատ հանգստի: 9 տարի աշխատելով Բյուրեղավանի 2-րդ դպրոցում (այժմ՝ հիմնական), հրաժեշտ է տալիս սիրելի կոլեկտիվին ու աշակերտներին: Ծնվել է 1948թ-ի հունվարի 2-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մադաղիս գյուղում, ծառայողի ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև շարունակել Մարտակերտի N 1 դպրոցում: Շատ փոքր տարիքում կորցնում է հորը: Մայրն իր վրա է վերցնում երեխաների դաստիարակությունը: Մեր հերոսը ռուսական կրթություն է ստանում և այն շարունակում է Բաքվի Միրզա Ախունդովի անվան օտար լեզուների ինստիտուտում /1965-1970թթ/: Ավարտելուց հետո ուղեգրով գործուղման է մեկնում Մարտակերտի գիշերօթիկ դպրոց, որտեղ աշխատում է 2 տարի: 1988թ-ին ընտանիքով տեղափոխվում են Ուզբեկստանի Սամարղանդ քաղաք, որտեղ աշխատում է ռուսերեն լեզվի ուսուցչուհի: Երբ սկսվում է ղարաբաղյան շարժումը Ուզբեկստանից Զոյա Առուստամյանն ընտանիքով գալիս է Հայաստան և բնակություն հաստատում Աբովյան քաղաքում: 1993-2004թթ Զոյա Գրիգորևնան աշխատել է Աբովյանի 5-րդ դպրոցում, դասավանդել ռուսաց լեզու: 2004թ-ին ընդունվել է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց և աշխատել մինչև 2007թ-ը: 2007թ-ից մինչ օրս մանկավարժական աշխատանքը շարունակել է Բյուրեղավանի հիմնական դպրոցում: 2011թ-ին Զոյա Առուստամյանը Մոսկվայում մասնակցում է՝ «20 лет без Союза. Нужно ли сегодня учить дружба народов?» խորագրով Պուշկինյան միջազգային մրցույթին, որտեղ մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած մանկավարժներ և այստեղ էլ տիկին Առուստամյանն արժանանում դափնեկրի կոչման: Բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի է արժանացել Զոյա Առուստամյանը, որից երկուսը՝ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանի կողմից: Վաստակաշատ մանկավարժը սիրելի աշխատանքը տխրությամբ չի թողնում, դպրոցից տանում է գեղեցիկ ու բարի հուշեր: Նրա կյանքում անակնկալներ շատ են եղել իր սիրելի աշակերտների կողմից: Մինչև հիմա նրանց մասին խոսելիս՝ Զոյա Գրիգորևնան հուզվում է ու ժպտում: «Ես ինձ առանց այս մասնագիտության, երբևէ չեմ պատկերացրել: Սիրում եմ մանկավարժությունը, հիշում եմ, երբ փոքր էի հավաքում էի մեր հարևան բոլոր երեխաներին և նրանց հետ դասատու-դասատու խաղում: Դասարան մտնելիս բոլոր հոգսերս մոռանում եմ ու ինձ նվիրում երեխաներին: Ամբողջ մի կյանք եմ նվիրել դպրոցին ու չեմ զղջացել: Հիմա եկել է ժամանակը հերթափոխը երիտասարդներին հանձնելու: Գնում եմ վաստակաշատ հանգստի ու շնորհակալությունս եմ ուզում հայտնել բոլորին».-byureghavan. am-ի հետ ժպիտով կիսվեց մեր էջի հերոսը: «Зоя Григорьевна -учитель от бога»- այսպես են անվանել նրան իր աշակերտները: Միշտ ժպտացեք, եղեք առողջ…Թող երկար լինի Ձեր կյանքը, քանզի Ձեր շնորհիվ է, որ գոյատևում է ազգը: Քանի կան ուսուցիչները` կա նաև ազգը, երկիրն ու հասարակությունը…

 

Այցելություններ

1199675
Այսօր774
Երեկ711
Այս շաբաթ2813
Այս ամիս20204
Ընդամենը1199675