Մուտք
ՀայերենРусскийEnglish
Արժանացան դափնեկրի կոչման PDF Տպել Էլ.փոստ

Կոտայքի մարզում մոտ երեք շաբաթ է, ինչ ընթանում է մարզի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների մարզային փառատոնը, որին մասնակցում են մարզի 20 համայնքների համապատասխան դպրոցների ներկայացուցիչներ: Մրցույթ-փառատոնին մասնակցում էր Բյուրեղավանի արվեստի դպրոցը՝ ներկայացնելով ազգային նվագարանների նվագախումբը, վոկալ անսամբլը, պարարվեստի և կերպարվեստի բաժինները: Այս ձևաչափով փառատոնը մեր մարզում առաջին անգամ էր կայանում. մենակատարներ չկային, կատարողները` դուետներից մինչև մեծ նվագախմբերն էին: Ըստ ժյուրիի ամփոփ արդյունքների` մեր դպրոցի սաները հանդես են եկել փայլուն ելույթներով: Հունիսի 4-ին Աբովյանի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ մարցույթ-փառատոնի գալա համերգը: Համերգին ելույթ ունեցան եզրափակիչ փուլ անցած խմբերը, ովքեր ճանաչվել էին դափնեկիրներ: Կրկին հրաշալի ելույթ ունեցան բյուրեղավանցիները: Նրանց բոլոր կատարումներն ընդունվում էին բուռն ծափերով և բռավոներով: Միջոցառմանը ներկա էր Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանը, մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի պատասխանատու Արա Սիմոնյանը, մարզպետարանի և համայնքների արվեստի, երաժշտական դպրոցների տնօրեններ, պարային խմբերի գեղարվեստական ղեկավարներ, ծնողներ: Փոխմարզպետ Կարեն Մարգարյանն իր և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի անունից ողջունեց և շնորհավորեց հաղթողներին. << Ողջունում եմ բոլորիդ այս ինքնատիպ միջոցառմանը մասնակցելու առիթով: Պատիվ ունեմ Ձեզ փոխանցելու Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի ողջույնը և շնորհավորանքը մարզի մշակութային կյանքում բավականին մեծ համբավ և հեղինակություն վայելող այս կարևոր միջոցառման առիթով: Իրավամբ, հարգելիներս, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մրցույթ փառատոնը մարզի մշակութային կյանքում արդեն լավագույն ավանդույթ է դարձել: Այն սպասված միջոցառում է, որ հնարավորություն է տալիս մարզի մշակութային կյանքում ամփոփելու մատաղ սերնդի գեղագիտական կրթության մեկ տարին: Օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում բոլոր համայնքների ղեկավարներին, համայնքներում մշակութային կյանքը ակտիվ ու թեժ պահող մշակույթի աշխատողներին ու մեր սիրելի սաներին, ովքեր յուրաքանչյուր տարվա այս ժամանակահատվածում մեզ պարգևում են իրական տոն` հերթական անգամ ապացուցելով, որ Կոտայքի մարզում գոյություն ունի ուրույն մշակույթ, և այդ մշակույթը, պետք է վստահաբար ընդգծեմ, որ գտնվում է մարզպետի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Շնորհակալություն, կարծում եմ, օրը կայացած էր, մեր մշակույթի օջախներն արեցին առավելագույնը, որպեսզի մենք այսօր իրական տոն ունենանք>>-ամփոփելով իր խոսքը, նշեց փոխմարզպետը: Վերջինս Արա Սիմոնյանի հետ միասին հաղթողներին հանձնեց հուշանվերներ, պատվոգրեր և դափնեկրի դիպլոմներ: Բյուրեղավանի արվեստի դպրոցի ազգային նվագարանների անսամբլը` գեղարվեստական ղեկավար Նարինե Զաքարյան, և վոկալ անսամբլը` գեղարվեստական ղեկավար Արմինե Կիրակոսյան, արժանացան դափնեկրի դիպլոմի, իսկ կերպարվեստի բաժինը՝ Գոռ Աբրահամյանի ղեկավարությամբ, պարգևատրվեցին պատվոգրով և հուշանվերով:

04.06.16.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4293162
Այսօր2173
Երեկ1268
Այս շաբաթ10674
Այս ամիս39652
Ընդամենը4293162

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: