Log in
ՀայերենРусскийEnglish
ՀԱՂԹԱԿԱՆ ՄԱՅԻՍ PDF Print E-mail

Ազգերի հիշողության մեջ հաղթանակները թողնում են անջնջելի հետք, և այս օրը մեր տոնացույցի փառավոր էջերից մեկն է: Մայիսի 9-ը խաղաղ ապրելու և արարելու, ինքնության և հարատևության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է: Մեր ժողովուրդը նշում է Հաղթանակի ու խաղաղության տոնը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71 և Շուշիի ազատագրման 24-ամյակները: Մեր պատմության մեջ ոսկե տառերով գրված մայիսի 9-ը քաջարի հերոսների հիշատակը վառ պահելու և նրանց, ովքեր մեր կողքին են հարգանքի տուրք մատուցելու օրն է: Բյուրեղավան քաղաքում սկսած 2008թ-ից, երբ քաղաքապետ ընտրվեց Հակոբ Բալասյանը ձևավորեց ավանդույթ՝ ամեն տարի Հաղթանակի օրը կազմակերպել տոնական շքերթ, որին իր մասնակցությունն է ունենում ամբողջ քաղաքը: Այս մշակույթը կրկնվում է արդեն 8 տարի: Մայիսի 9-ի առավոտյան շքերթի մասնակիցները քաղաքապետ Հակոբ Բալասյանի և Բյուրեղավանի Հայրենական պատերազմի միակ վետերան, 95-ամյա Սոկրատ պապի գլխավորությամբ շարժվեցին դեպի քաղաքային հուշակոթող: Քաղաքապետարանի աշխատակազմը, ավագանին, հիմնական, ավագ դպրոցները, մարզադպրոցը, արվեստի դպրոցը, մանկապարտեզը, քաղաքային պոլիկլինիկան և հիմնարկների ներկայացուցիչները նրանց հետ հարյուրավոր բյուրեղավանցիներ՝ ՀՀ և Արցախի դրոշներով, պաստառներով ու փուչիկներով, հայրենասիրական երգեր հնչեցնելով հասան հուշակոթող, որտեղ տեղի ունեցավ շքեղ միջոցառում: Հայաստանի օրհներգով տրվեց միջոցառման մեկնարկը: Այնուհետև քաղաքապետ Հակոբ Բալասյանը ողջունեց բյուրեղավանցիներին, շնորհավորեց մայիսյան հաղթանակների կապակցությամբ. <<Հաղթանակները նվեր չեն տրվում: Հաղթանակի համար անհրաժեշտ է պայքարել, արյուն թափել: Մեր հաղթանակները ձեռք են բերվել մեծ դժվարությամբ, ինչը պիտի պահենք, պահպանենք ու փոխանցենք մեր սերունդներին: Հավերժ փառք բոլոր զոհվածներին, առանձնահատուկ քառօրյա պատերազմում զոհված մեր տղաներին>>- ավարտելով իր խոսքն ասաց քաղաքապետը, որից հետո մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: Այնուհետև օրվա հերոս Սոկրատ պապին հրավիրեցին բեմ, մեծարեցին, շնորհակալություն հայտնեցին Մեծ Հայրենականին իր մասնակցության համար: Բոլոր երգերն ու ձոները նվիրված էին մեր հայրենիքին ու մեր զինվորին: Արցախյան պատերազմում ևս մեծ մասնակցություն են ունեցել հարյուրավոր բյուրեղավանցիներ: Նրանցից շատերը վերադարձան, տասնյակները զոհվեցին: Վերջին իրադարձությունների ժամանակ ևս բազմաթիվ կամավորներ մեկնեցին սահման և մինչ օրս սահմանագծում են: Հարյուրից ավել ժամկետային զինծառայողներ, 30-ից ավել սպաներ այսօր պահում են մեր սուրբ հողը: Գրեթե ողջ քաղաքը հուշակոթողի մոտ էր, բոլորի տրամադրությունն ու ոգին բարձր էր: Բյուրեղավանցիների հետ էր նաև հայրենասիրական երգերի անզուգական կատարող Գրիգոր Համբարյանը: Բեմը թնդում էր խրոխտ երգերից, նրան էին միացել պատանի երկրապահները: Բյուրեղավանում տոնական միջոցառումն ավարտվեց փոքրիկների, հայոց հզոր բանակի ապագա զինվորներ՝ Հակոբի ու Արամի բեմելով, նրանք եռագույն փուչիկներ ու աղավնիներ ուղարկեցին երկինք: Բոլորի ցանկությունը մեկն է`խաղաղություն հայոց աշխարհին:

09.05.16.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2818873
Այսօր815
Երեկ1164
Այս շաբաթ10726
Այս ամիս47574
Ընդամենը2818873

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: