Log in
ՀայերենРусскийEnglish
Այց Բյուրեղավանի վերջին վետերանին PDF Print E-mail

Տարեցտարի նոսրանում է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից վետերանների շարքերը: Բյուրեղավանում այսօր մնացել է միայն 95-ամյա Սոկրատ պապը: Նա ևս հայ ժողովրդի մի մասնիկն է, ով կռվեց ու վիրավորվեց հանուն սովետական բազմազգ երկրի: Սոկրատ Գրիգորյանը ծնունդով Արցախից է: Բյուրեղավանում բնակություն է հասատել 1990թ-ից, ընտանիքով փախել է Բաքվի ջարդերից: Նրան վերջին տարիներին անձամբ այցելում և Մայիսի 9-ի առիթով շնորհավորում է քաղաքապետ Հակոբ Բալասյանը: Ավանդույթը չխախտելով այս տարի ևս քաղաքապետը հյուրընկալվեց վետերանին: Քաղաքապետը դատարկաձեռն չէր եկել, նա Սոկրատ պապին դրամական աջակցություն էր բերել: Հանդիպումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում: Սոկրատ պապը վերհիշեց, որ Սովետական բանակ է զորակոչվել 1942թ-ին`Հյուսիսային Կովկասի Մազդոկ քաղաք: Ծառայել է հետևակային գնդում, եղել է ականանետային գումարտակի հրամանատար: 1946թ զորացրվել է և վերադարձել հայրենի գյուղ, շարունակել աշխատանքը: Այնուհետև տեղափոխվել է Բաքու, աշխատել նավթամշակման արդյունաբերության մեջ: Հիշեց իր կատարած սխրանքները, ապա տխրեց, որ վետերան ընկերներն էլ չկան: Շնորհակալություն հայտնեց քաղաքապետին և կատակով նշեց. <<Պակաս տեղ չունեմ Հակոբ ջան: 129 տարի ապրելու եմ, խոսք եմ տալիս: Շնորհակալ եմ քեզ, որ միշտ հիշում ես մեզ>>: Քաղաքապետը շնորհավորեց Սոկրատ պապին ասելով, որ իր հայրը ևս մասնակցել է Հայրենական պատերազմին և վիրավորվել: <<Առողջություն եմ մաղթում, ուզում եմ, որ քո առույգությունը փոխանցվի մեր երիտասարդներին: Ես մեծ հարգանք ունեմ բոլոր վետերանների հանդեպ՝ առանձնահատուկ Ձեր հանդեպ: Խնդիր լինի, իմացիր միշտ կողքիդ եմ, Սոկրատ պապ>>-ասաց Հ. Բալասյանը: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Սոկրատ Գրիգորյանը արժանացել է բազմաթիվ մեդալների և շքանշանների:

07.05.16.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2831153
Այսօր1857
Երեկ4330
Այս շաբաթ11779
Այս ամիս9709
Ընդամենը2831153

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: