Մուտք
ՀայերենРусскийEnglish
«Կյանքում իրատես եմ, աշխատանքում` համառ և հաստատակամ» PDF Տպել Էլ.փոստ

<<Կյանքում իրատես եմ, աշխատանքում` համառ և հաստատակամ>>.

Հակոբ Բալասյան

<<Դե Ֆակտո>> ամսագրը հյուրընկալել է Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանին:

-Պարոն Բալասյան, 2012թ.-ի ընտրություններին վերընտրվեցիք Բյուրեղավանի քաղաքապետ: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւմ էր կայանում Ձեր առավելությունը վերընտրվելու համար: -Լավ կլիներ այս հարցն ուղղեիք բյուրեղավանցիներին, ոչ թե ինձ:

-Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ վերընտրվելու դեպքում գործելու եք ամենայն վճռականությամբ: Հետաքրքրական է, իսկ ի՞նչ աշխատանքներ եք վճռականությամբ տոգորված իրականացրել 2012թ. մինչ օրս՝ լինելով Բյուրեղավանի քաղաքապետ։

-Ընտրվելուց հետո առաջին հերթին պահպանել եմ քաղաքապետարանի և ենթակա հիմնարկների աշխատանքի ամենօրյա ռիթմը: Ամբողջովին վերանորոգվել են քաղաքում չգործող թվով 23 վերելակներ: Իմ նախընտրական ծրագրի ամենակարևոր կետերից մեկը՝ մանկապարտեզի հիմնանորոգումն էր և այն 2013-ի հունիսին շահագործման հանձնեցինք: Այսօր ունենք շքեղ մանկապարտեզ, որտեղ հաճախում է 135 երեխա: Այն իրականացվեց կառավարության և քաղաքապետարանի բյուջեի գումարներով: Նույն տարում ավագ դպրոցին կից բացեցինք նաև նախակրթարան՝ 100 երեխայի համար: 2014թ-ի գարնանը իրականացրինք մի ծրագիր, ինչի շնորհիվ Բյուրեղավան համայնքում բացվեց բարեգործական ճաշարան: Ճաշարանը ֆինանսավորվում է Ամերիկայի Արևելյան թեմի հայ առաքելական եկեղեցու Հայ Օգնության Ֆոնդի (FAR) կողմից: Այն նախատեսված է մինչև 150 շահառուի համար: Ծառայությունից օգտվում են տարեցներ, հաշմանդամներ, միայնակներ: Այս տարի համայնքում կատարեցինք խոշոր ասֆալտապատման աշխատանքներ: Բարեկարգվեցին բակերն ու ներհամայնքային ճանապարհները: Քաղաքն ամբողջովին ապահոված է գիշերային լուսավորությամբ: Երեխաների համար ստեղծել ենք խաղահրապարակներ, տեղադրել` կարուսելներ, իսկ մեծահասակների համար զրուցարաններ: Բավականին ակտիվ է քաղաքի հոգևոր, մարզական և մշակութային կյանքը: -Այս տարի ևս կանցկացվեն քաղաքապետի ընտրությունները: Առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը, եւ արդյոք կան այլ թեկնածուներ:

-Միանշանակ առաջադրվելու եմ: Ունեմ կիսատ գործեր և ծրագրեր, որոնք պետք է իրագործեմ: Իհարկե, կան անուններ, որ շրջանառվում են հանրության մեջ: Երբ առաջադրումները սկսվեն այդ ժամանակ պարզ կլինի, ովքեր են թեկնածուները:

-Հետադարձ հայացք գցելով Ձեր անցած ուղուն, համեմատելով եւ զուգահեռներ անցկացնելով 2008թ.-ից մինչ օրս պաշտոնավարման Ձեր տարիներին, ինչպե՞ս կգնահատեք բյուրեղավանցիների այսօրը:

-Բյուրեղավանցիներն այսօր ունեն որակյալ, շուրջօրյա խմելու ջուր: Լուսավոր բարեկարգ բակեր, մանկական խաղահրապարակներ: Բարձրակարգ մանկապարտեզ ու նախակրթարան: Ամենակարևորը պետք է նշեմ, որ քաղաքում հանգիստ, ջերմ մարդկային մթնոլորտ է, ինչը ձևավորվել է վերջին տարիների ընթացքում:

-Պրն. Բալասյան, քաղաքի գերխնդիր համարվող ջրագծերի հիմնանորոգման վերաբերյալ ինչպիսի՞ աշխատանքներ կարողացաք տանել՝ փորձելով լուծել բյուրեղավանցու առաջնային հարց դարձած խնդիրը:

-Այո, հարցն առաջնային էր: 2013թ-ի ամռանը Եվրոպական բանկի և <Հայջրմուղկոյուղի> ՓԲԸ-ի միջոցներով քաղաքում սկսեցինք իրականացնել խմելու ջրի նոր ջրագծերի շինարարական աշխատանքները: Քաղաքը սպասարկող ջրահավաքկայանը և բոլոր խողովակատար ջրանցքները գտնվում էին անմխիթար վիճակում, ինչի պատճառով խմելու ջրի մեծ կորուստներ էինք արձանագրում: Նախապես խնդիրը մանրամասն ուսումնասիրվեց <Հայջրմուղկոյուղի> ընկերության և քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, որը ներկայացվեց Եվրոպական բանկին: Գործընկերների վստահությունը ձեռք բերելու համար համայնքի սեփականություն համարվող մատակարարվող խմելու ջրի և կոյուղու համակարգերը մինչև 2035թ-ը օգտագործման իրավունքով հանձնվեց <Հայջրմուղկոյուղի> ՓԲԸ-ին : Շինարարական աշխատանքներ իրագործելու համար ծախսվեց 400 մլն դրամից ավելի: Շնորհակալ եմ բոլորին, որ մեր քաղաքում այդ խոշոր ծրագիրը իրականություն դարձավ:

-Բյուրեղավանը Հայաստանի այն եզակի քաղաքներից էր, որտեղ մինչեւ վերջերս չկար որեւէ հոգևոր կենտրոն: Ձեր ղեկավարման տարիներին զարկ տրվեց նաեւ այս խնդրի լուծմանը: Ինչպե՞ ս սկսվեցին եկեղեցու շինարարական աշխատանքները, եւ երբ կհանձնվի հանրությանը:

-Մեր քաղաքում եկեղեցի ունենալը իմ նվիրական երազանքներից է: Այս հարցը բազմիցս քննարկել եմ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ: Ընտրվելուց հետո անձամբ եմ խնդրել թեմի առաջնորդին աջակցել մեզ այդ հարցում: Նրա աջակցությամբ գտնվեցին մարդիկ, ովքեր հովանավորեցին իրականացնել հոգևոր կառույցի շինարարությունը: 2013թ. Բյուրեղավան համայնքի ավագանու որոշմամբ համայնքի սեփականություն համարվող զբոսայգին սեփականության իրավունքով անհատույց տրամադվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ եկեղեցի կառուցելու համար: Օգոստոսի 18-ին Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը քաղաքում մեծ շուքով կատարեցինք եկեղեցու հիմնարկեքը: Այժմ եկեղեցու շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են, իսկ թե երբ կավարտվի, հուսանք շուտով: -Գաղտնիք չէ, որ այսօր գերխնդիր համարվող խնդիրներից է երկրում տիրող արտագաղթը: Հետաքրքիր է, ինչպե՞ ս է այն անդրադարձել բյուրեղավանցիների վրա:

-Բնականաբար այդ խնդիրը կա: Այսօր մարդիկ ավելի լավ ապրուստի ակնկալիքով ու նպատակով տեղափոխվում են այլ երկիր, բայց հուսով եմ շատերը ժամանակավոր: Գիտե՛ք մեզ մոտ շատ արագ այդ բացը լրացվում է՝ Երևանից, հեռավոր մարզերից գալիս են Բյուրեղավան բնակության: Ըստ վիճակագրական տվյալների մեր քաղաքում բնակչության աճ է գրանցվել:

-Ինչպիսի՞ն էր Հակոբ Բալասյանը նախքան Բյուրեղավանի քաղաքապետ դառնալը եւ դրանից հետո: Ինչպե՞ս անդրադարձավ քաղաքապետի պաշտոնը Հակոբ Բալասյան մարդ անհատի վրա:

-Առաջնայինը մարդ կոչումն է: Պաշտոնը երկրորդական է: Երիտասարդ տարիներից հասարակության մեջ որոշակի դիրք զբաղեցրել եմ: Պաշտոնին վերաբերվում եմ, որպես աշխատանքի, ինչպիսին կարող է լինել շինարարինը, ուսուցչինը…

-Ամրագրելով Ձեր մնայուն տեղը քաղաքականության մեջ, կարիերայի ճանապարհին ունենալով նվաճումներ եւ ձեռքբերումներ, հաղթահարելով մի շարք դժվարություններ եւ փորձություններ, այսօր ի՞նչ ծրագրեր ունեք Ձեզ այդչափ հարազատ դարձած քաղաքի համար, եւ ինչպիսի՞ տեսլականով:

-Քաղաքապետ ընտրվելու առաջին իսկ օրվանից իմ գլխավոր նպատակը եղել է երեխաների կրթության, դաստիարակության համար նպաստավոր պայմաններ ստեղծելը: Ամենօրյա աշխատանքների ընթացքում իմ նպատակներն ուղղված են հենց այդ ոլորտներին: Առաջնայինն ինձ համար արվեստի դպրոցի վերակառուցման աշխատանքներն ավարտին հասցնելն է: Հուսով եմ այն կավարտենք 2 տարվա ընթացքում: Որոշումներն իմ կողմից ընդունվում են հիմնականում ավագանու, մեր աշխատակիցների, հանրության հետ քննարկումներից հետո: Որոշումներից հետագայում հետ չեմ կանգնում: Կյանքում իրատես եմ, անհասանելի նպատակներ չեմ դրել իմ առջև, խոստումներ չեմ շռայլում: Աշխատանքում համառ եմ և հաստատակամ: Հույսս հիմնականում կապում եմ ինձ հետ: -Պրն. Բալասյան, ինչպե՞ս կարողացաք փակել 2015 թ. բյուջեն: Մի քիչ դժվարությամբ, բայց 100%-ով: Շատերի մոտ այն պատկերացումն է, թե բյուջե կատարելը զուտ մեխանիկական դրամահավաք է՝ տեղական հարկերի և տուրքերի գծով, ինչպես նաև պետությունից ակնկալվող դոտացիաները: Սակայն բյուջեն կատարելը շատ կարևոր է նրանով, որ համայնքը կարողանում է կատարել տարվա համար պլանավորած բոլոր ծախսերը, այսինքն իրականացնել բոլոր ծրագրերը՝ ի շահ համայնքի:

Շնորհակալություն անկեղծ զրույցի համար

Հարցազրույցը` Քրիստինա Միրզոյանի

17.03.16.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4293154
Այսօր2165
Երեկ1268
Այս շաբաթ10666
Այս ամիս39644
Ընդամենը4293154

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: