Log in
ՀայերենРусскийEnglish
Տարածքը կդառնա պուրակ PDF Print E-mail

Բյուրեղավան քաղաքի 20 շենքի դիմացի հողատարածքը, որն ավելի քան 3000քմ է, տարիների ընթացքում առանձին բնակիչների կողմից անօրինական օգտագործվել է: Բացի անօրինական կարգով հանրային տարածքը «սեփականացնելու» հանգամանքից, բնակիչներն այդ տարածքում կուտակել են շինանյութերի և կենցաղային պարագաների մնացորդներ, ինչը խիստ տհաճ տպավորություն է թողնում և անհարիր է շրջակա միջավայրին: Գարնան սեզոնի սկսվելուն պես, համայնքապետարանը սկսել է բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: Քաղաքապետ Հակոբ Բալասյանի հանձնարարականով այս պահին իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ: «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի տնօրեն Հայկ Եղյանի խոսքերով՝ սանմաքրման աշխատանքները սկսվել են մարտի 9-ից և շարունակվում են: Հողատարածքը մաքրելուց հետո այստեղ նախատեսվում է պուրակ հիմնել: Բացի այն, որ տարածքում կան պտղատու մի քանի ծառեր, նախատեսվում է առաջիկայում այստեղ կազմակերպել ծառատունկ: Տեղադրվելու են զրուցարաններ, կարուսելներ, նստարաններ, անցկացվելու է ոռոգման ջուր»: Մեր այն հարցին,թե բնակիչներն ինչպես ընդունեցին փոփոխությունը Հայկ Եղյանը նշեց. «Սկզբում շատ դժվարությամբ, փոփոխությանը համակերպվել չէին ցանկանում: Բացատրական աշխատանքներից հետո, երբ նրանց պարզ դարձավ, որ տեղում հիմնվելու է պուրակ, տրամադրությունները փոխվեցին»: Byureghavan. am կայքը հարցում արեց նաև 20շենքի բնակիչներից: «Եթե քանդում են տարածք, որպեսզի հիմնեն պուրակ մենք համաձայն ենք, բայց եթե պիտի վաճառեն տարածքը մեկին, ով հետո կառուցելու է երկնաքեր՝ իհարկե դեմ ենք: Ուրախ կլինենք, որ մեր երեխաները հնարավորություն ունենան իրենց ժամանցը կազմակերպել այստեղ»- ասաց Անդրանիկ Սամվելյանը: Ավագ Պողոսյանի խոսքերով. «30 տարի տարածքն էս վիճակում է, եթե հետագայում պիտի պուրակ լինի ուրախ ենք, մենք ևս կօգնենք, իսկ եթե ոչ՝ ավելի լավ է չչարչարվեն ու չմաքրեն»: Պուրակը վերջնական տեսքի կգա սեղմ ժամկետներում: Աշխատանքներն անձամբ վերահսկում է քաղաքապետը:

15.03.16.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2810625
Այսօր766
Երեկ1712
Այս շաբաթ2478
Այս ամիս39326
Ընդամենը2810625

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: