Log in
ՀայերենРусскийEnglish
«Կոտայք» թերթի անդրադարձը PDF Print E-mail

«Կոտայք» թերթը ս/թ մարտի 12-ի համարում անդրադարձել է Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանին և նրա աշխատանքային գործունեությանը: Ձեզ ենք ներկայացնում նյութն ամբողջությամբ: Ես իմ տանից դուրս եմ գալիս և մտնում եմ իմ մեծ տունը… Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանի խոսքերն են: Եվ դրանք սովորական բառեր չեն, խոր իմաստ են արտահայտում: Եվ հետաքրքիրն ու կարևորն այն է, որ Բալասյանն այդ միտքը բազմիցս արտահայտել է դեռևս այն ժամանակներում, երբ աշխատում էր «Հայբյուրեղապակի» գործարանում /հետագայում՝ «Հայապակի» միավորում/: Այն ժամանակներում նրա մտքովն անգամ չէր անցնում, որ ինքը կդառնա իր, այո, նաև իր հիմնադրած քաղաքի առաջին դեմքը՝ քաղաքապետը: Այո, ինքը մասնակցել է Բյուրեղավանի կառուցմանը, քաղաքի հետ հասակ է առել, ուրախացել յուրաքանչյուր բնակելի նոր շենքի շահագործումով, նոր դպրոցի բացումով, ուսումնարանի, նոր գործարանի հիմնադրմամբ… Խառնվածքով լինելով բնության, ծառ ու ծաղկի սիրահար, շա՜տ է ուրախացել, երբ փողոցների մայթերին ծառեր են տնկել, ծաղիկներ են աճեցրել, կանաչ գոտիներ ստեղծել: Ինքն էլ է մասնակցել իր քաղաքի կանաչապատման աշխատանքներին: Ճիշտ է, պատասխանատու պաշտոններ է վարել /Աբովյանի շրջսովետի գործկոմի նախագահի տեղակալ, այնուհետև Կոտայքի մարզպետարանում աշխատակազմի ղեկավար/, բայց ոչ ոմանց նման բախտի բերումով: Հակոբ Բալասյանն ինչի հասել է, հասել է իր խորը գիտելիքների, գործի նկատմամբ բարձր պատասխանատվության, անաչառության, ղեկավարման ձիրք ունենալու շնորհիվ: «Ես իմ տանից դուրս եմ գալիս և մտնում եմ իմ մեծ տունը»,- ահա նրա հավատամքը: Եվ այդ մեծ տունը սկզբում եղել են այն պաշտոնները, որ նա վարել է, գործ ունենալով մարդկանց հետ, լսելով նրանց բարձրացրած հարցերը, լուծումներ տալով դրանց: Եվ այդ մեծ տունը եղել են քաղաքացիներն ու նրանց ամեն տեսակի խնդիրները: Բալասյան-մարդ տեսակը միշտ հետին պլան է մղել իր հոգսերն ու խնդիրները, եղել և մնում է համեստ կենսակերպի տեր, ինչպես իր արժանահիշատակ ծնողները: Նույնիսկ այն ժամանակներում, երբ գործկոմի նախագահի տեղակալ էր, բոլորովին էլ չէր մտածում իր բնակարանային պայմանները բարելավելու մասին: Այդպես էլ իր ընտանիքով մնաց հինգ հարկանի շենքի վերջին հարկի բնակիչ: Ընտրվեց Բյուրեղավանի քաղաքապետ, դարձյալ չմտածեց բնակարանը փոխելու մասին: «Ես Բյուրեղավան քաղաքի բնակիչներից մեկն եմ, իմ բնակարանից, իմ տանից իջնում, մտնում եմ իմ մեծ տունը: Մտնում եմ իմ քաղաքը, որի ամեն մի շենքը, ամեն ծառ ու թուփը: Յուրաքանչյուր բյուրեղավանցի ինձ հարազատ է ու սիրելի: Հինգերորդ հարկում էլ իմ ընտանիքով մեզ վատ չենք զգում: Ես ինձ առավել լավ եմ զգում, երբ կարողանում եմ լուծել բնակիչներին հուզող հարցերը»,- ահա այսպես է մտածում և գործում քաղաքապետ Բալասյանը: Երկու անգամ բյուրեղավանցիները Բալասյանին ընտրել են քաղաքապետ: Անցած այդ ժամանակահատվածում շատ բան է փոխվել Բյուրեղավանում: Առաջինը, ինչպես յուրաքանչյուր բնակավայրում է աչքի զարնում, դա սանիտարական մաքրությունն է, բարեկարգ վիճակը, ինչն արդեն կենսակերպ է դարձել Բյուրեղավանում: Եվ դա անուրանալիորեն կապված է քաղաքապետ Բալասյանի հետևողական աշխատանքի, պահանջկոտության հետ: Բնություն սիրող Բալասյանի համար չափազանց կարևոր էր վերականգնել ցրտի, խավարի տարիներին ոչնչացված անտառային գոտին, պուրակները: Բյուրեղավան տանող ճանապարհի աջ կողմում հիմնվեց պուրակ զբոսայգի, ուր արցախյան ազատագրական պայքարի, երկրաշարժի և Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կառուցված կոմպոզիցիոն հուշարձանախումբն է: Այս անգամ հանգիստ թողնենք թվերին, թե այսքան միլիոն դրամով այս արվեց, այն արվեց: Դա ում հետաքրքրում է, թող վերցնի կայք-էջերից: Կարևորը արված գործն է: Բարեկարգ փողոցները, մայթերը, բոլոր շենքերը, բնակարանները գազաֆիկացված են, ապահովված են շուրջօրյա խմելու ջրով: Գիշերային լուսավորության խնդիրը վաղուց լուծված է, մանկապարտեզը հիմնովին նորոգված է և գործում է, դպրոցների, մշակույթի տան գործունեությունը գտնվում է քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, սոցիալապես անապահով, զոհված ազատամարտիկների ընտանիքներին ցուցաբերվում է նյութական օժանդակություն: Քաղաքում ստեղծվել են մեծահասակների և երեխաների համար խաղահրապարակներ՝ անհրաժեշտ պարագաներով: Քաղաքապետը նոր ծրագրեր ունի: Սակայն չի սիրում այդ մասին բարձրաձայնել: Եվ ճիշտ է անում: Մարդիկ խոսքերից, խոստումներից վաղու՜ց կուշտ են: Բյուրեղավանցիները համոզված են, որ կատարած գործերով է Հակոբ Բալասյանը ապացուցում նվիրվածությունը քաղաքին ու նրա բնակչությանը:

14.03.16.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2817000
Այսօր106
Երեկ1152
Այս շաբաթ8853
Այս ամիս45701
Ընդամենը2817000

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: