Log in
ՀայերենРусскийEnglish
Հարցազրույց PDF Print E-mail

Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանի հարցազրույցը «ՊԱՌԼԱՄԵՆՏ» ամսագրին

1.Պարոն Բալասյան, որպես ամփոփում, այս տարվա ծրագրերից, ի՞նչն է համայնքում մնացել անավարտ:

-Ծրագրերից անավարտ է մնացել արվեստի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Աշխատանքները սկսել ենք այս տարվա գարնանը և բնականաբար անավարտ պետք է մնար, որովհետև ընդհանուր վերանորոգման ծրագրի արժեքը կազմում է 120 մլն դրամ, իսկ մենք այս տարի համայնքի բյուջեով նախատեսված գումարով, որը կազմում է 18 մլն կատարեցինք շինարարական որոշակի աշխատանքներ ինչը կավարտենք այս տարվա նոյեմբեր ամսին: Այս ծրագիրը շարունակական է լինելու և մենք ավարտին կհասցնենք արվեստի դպրոցի վերանորոգումը:

2. Ներկայումս Բյուրեղավանը զարգացման ճանապարհ է ընտրել, այդ են վկայում վերջին ժամանակահատվածում իրականացվող աշխատանքները:

-Այո դուք ճիշտ եք նկատել: Ես հաստատակամ և նպատակային շարունակելու եմ բոլոր ծրագրերս իրականացնել: Հետևողական աշխատանքի արդյունքում տարբեր ոլորտներում կլուծվեն առկա գլոբալ խնդիրները:

3. Ինչպե՞ս եք տեսնում քաղաքի զարգացման հետագա ուղին:

-Մեր քաղաքի աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները, ինչպես նաև ժառանգություն ստացած արտադրական պոտենցիալը վկայում են, որ ապագայում Բյուրեղավանը ավելի զարգացած կլինի իր բոլոր ենթակառուցվածքներով, կունենա բավարար աշխատատեղեր: Իսկ Արզնի առողջարանային գոտուն մոտ գտնվելու հանգամանքը ճիշտ օգտագործելու դեպքում, մենք հնարավորություն կունենանք ավելի գրավիչ դարձնելու մեր քաղաքը:

4.Կան ծրագրեր համայնքի մանր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված:

- Նմանատիպ ծրագրերը խթանելը կամ նախաձեռնելը քաղաքապետի լիազորությունների շրջանակներում չէ, սակայն մի բան միշտ երաշխավորում եմ. ովքեր ցանկություն և հնարավորություն ունեն աշխատելու, ներդրումներ կատարելու մեր քաղաքում՝ վստահեցնում ենք բոլոր պայմաններն ապահովում ենք:

5. Բյուրեղավան համայնքի առաջնային հիմնախնդիրներից մասնավորապես որո՞նք են պահանջում հրատապ լուծումներ:

-Առաջնայինն ինձ համար՝ արդեն նշեցի Ձեր կողմից տրված առաջին հարցում, արվեստի դպրոցի վերակառուցուման աշխատանքներն ավարտին հասցնելն է: Մենք ունենք ավանդույթնրով հարուստ շատ լավ արվեստի դպրոց, որտեղ գեղագիտական դաստիարակության են ստանում 200-ից ավել երեխաներ, ովքեր տարբեր մրցույթներում բարձր են պահում մեր քաղաքի պատիվը: Այդ ամենով հանդերձ, 42 տարի աշխատում են բնակելի շենքի առաջին հարկում և ոչ բավարար պայմաններում: Երկրորդ հրատապ խնդիրը բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները սկսելն է: Այդ առումով բավականին խնդիրներ են կուտակվել և ընթացիկ փոքր աշխատանքներով չենք հասցնում բերել բավարար վիճակի:

6.Վերջերս մտահոգիչ է իրավիճակը՝ կապված հատկապես մարզային համայնքներում երիտասարդների զբաղվածության խնդրի հետ: Այս առումով ինչպիսին է իրավիճակը Բյուրեղավան համայնքում:

-Խնդիրը չեմ կարող ասել, որ լիովին լուծված է, սակայն այդքան էլ սուր և անհանգստացնող չէ, քանի որ Աբովյան և Երևան քաղաքները մոտ են Բյուրեղավանին, մեր երիտասարդների զգալի մասն աշխատում է այդ քաղաքներում: Որակյալ մասնագետը միշտ գտնում է աշխատանք անգամ քաղաքից դուրս:

7.Ամփոփելով քաղաքապետ ընտրվելու ավելի քան 7 տարիները, ինչպես կարող եք բնութագրել Բյուրեղավանը երեկ, այսօր և վաղը:

-Երեկն ու այսօրը թողնում եմ բյուրեղավանցիներին, որպեսզի իրենք բնութագրեն: Ապագան տեսնում եմ բարեկեցիկ և ապահով: Անել ամեն ինչ, որպեսզի բյուրեղավանցին ապրի ու արարի իր քաղաքում:

8.Պարոն Բալասյան, ինչ տվեց Ձեզ պաշտոնը և ինչ վերցրեց:

-Պաշտոնն ինձ տվեց ինքնադրսևորվելու, ստեղծագործելու, աշխատելու մեծ հնարավորություն: Ինչ տարավ, երբեք այդ ուղղությամբ չեմ մտածել: Ամեն դեպքում դժվար է ժողովրդի հետ աշխատել, լսել անողոք քննադատություններ, երբեմն անհիմն: Սակայն անել ամեն ինչ որպեսզի քաղաքացին իրեն լավ զգա իր քաղաքում:

9. Աշխատանքային գործընթացների ժամանակ մշտապես առաջանում են տարակարծություններ այս կամ այն խնդրի վերաբերյալ, ինչ սկզբունքներ եք կիրառում աշխատանքի մեջ առավելագույն հաջողություններ հասնելու համար:

-Կարևորը դիմացինին լսելու կարողությունն է: Պետք է կարողանալ համբերատար լսել, թե ղեկավարին, թե ենթակային: Լսել, հետո քննարկել բոլոր հարցերը և գալ ընդհանուր հայտարարի:

10. Ընթացիկ տարվա հետ կապված ինչ ծրագրեր կան:

-Ավարտին հասցնել այն, ինչ մնացել է կիսատ: Աշխատանքներում առաջնահերթությունը տալու ենք հրատապ լուծում պահանջող խնդիրներին: Դեկտեմբերի 6-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրն է և մինչ այդ համայնքի գործառույթներով նախատեսված բոլոր աշխատանքները պետք է ավարտենք, որպեսզի մեր քաղաքում անցկացվեն ակտիվ ընտրություններ: Քաղաքացին գնա ընտրության՝ վաղվա օրվա հանդեպ լավատեսորեն տրամադրված և անկաշկանդ կատարի իր քվեարկությունը:

Բլից հարցեր…

Ինչի՞ց եք վախենում:

-Առհասարակ վախեր չունեմ… Թերևս միայն մեկ բանից եմ վախենում՝ հարազատ մարդկանց կորցնելուց:

Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:

-Այո:

Արածների,՞ թե՞ չարածների համար եք ափսոսում:

-Չարածների համար:

Ձեր սիրած կենացը:

-Մեր հող ու ջրի:

Հանդիպել եք Աստծուն, երեք ամենակարևոր բան, որ կխնդրեք:

-Խաղաղություն, առողջություն, աշխատանք:

Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողին:

- Խաղաղություն, համբերություն, կամք:

Շնորհակալություն

09.02.16.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2831207
Այսօր1911
Երեկ4330
Այս շաբաթ11833
Այս ամիս9763
Ընդամենը2831207

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: