Log in
ՀայերենРусскийEnglish
Այլևս աղբահանությունը խնդիր չէ PDF Print E-mail

Բյուրեղավանում այլևս աղբահանությունը խնդիր չէ: Քաղաքապետարանը համատիրության հետ մշակել է նոր մեթոդ և արդեն մեկ տարի աշխատում են այդ մեթոդով: Մինչև անցյալ տարի բնակիչները դժգոհ էին, աղբը շաբաթներով մնում էր հավաքված, իսկ աղբատար մեքենան աշխատանքներն իրականացնում էր ոչ պատշաճ մակարդակով: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը մշտապես բախվում էր այդ խնդրին: Ի վերջո, «Բյուրեղավան» համատիրության նախագահ է նշանակում Արգամ Շառյանին, ով համագործակցելով քաղաքապետարանի հետ, լուծում է խնդիրը: Այժմ բյուրեղավանցիները գոհ են: Քաղաքում աղբի տարաներ չկան, աղբակույտեր՝ ևս: Բազմահարկ շենքերում գործում են բոլոր աղբախցերը (բունկերներ): Աղբատար մեքենան երկու օրը մեկ անգամ շրջում է քաղաքում և աղբախցերից հեռացնում հավաքված աղբը: Արգամ Շառյանը byureghavan. am-ին փոխանցեց. «Մինչ սպասարկման այս ձևին անցնելը, տեղադրված էին աղբամաններ: Սակայն, ցավոք սրտի, մեր բնակիչները այդպես էլ չկարողացան ճիշտ օգտագործել դրանք: Աղբը շպրտում էին որտեղ և ոնց պատահի: Փորձը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը չունի այդ կուլտուրան: Այդ իսկ պատճառով մենք՝ Հակոբ Բալասյանի հետ միասին որոշեցինք սպասարկման այս մեթոդով աշխատել, ինչը տվեց դրական արդյունք: Քաղաքը մաքուր է, բնակիչները գոհ են»: Այսօր արդեն տեսանելի են արված աշխատանքները: Չնայած դժվարություններին՝ աղբատար մեքենան ցածրահարկ շենքերի և առանձնատների աղբը հավաքում է ամեն օր: «Բյուրեղավան» համատիրության ղեկավարի խոսքերով՝ մեքենայի անսարքությունների, վառելիքի հարցը, լուծում է քաղաքապետարանը: «Քաղաքում լուծվել է այս կարևոր խնդիրը, սակայն մնացել է գումարների հավաքագրման հարցը: Հավաքագրումը կատարվում է 75-80 տոկոսով: Ժողովուրդը վճարունակ չի: 1 անձի համար գումարը կազմում է 200 դրամ: Մարդիկ տարիներով կուտակված պարտքեր ունեն, իսկ թե երբ կվճարեն, Աստված գիտի: Եթե մենք կարողանանք ժամանակին հավաքագրել գումարները՝ կհոգանք չլուծված շատ խնդիրներ, իսկ դա կլինի հօգուտ մեր բնակչի»: Աշխատանքների կատարումը գտնվում է քաղաքապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Քաղաքի սանիտարական վիճակը կարելի է գնահատել լավ:

Հ.Գ. Յուրաքանչյուրս պարտավոր ենք մաքուր պահել ոչ միայն մեր բնակարանը, այլ նաև մեր քաղաքը: Չաղտոտենք և մաքուր պահենք այն:

15.12.15.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4381683
Այսօր414
Երեկ2208
Այս շաբաթ7432
Այս ամիս29542
Ընդամենը4381683

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: