Log in
ՀայերենРусскийEnglish
Բյուրեղավանում օրը տոնական էր PDF Print E-mail

1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե: Ընտրական իրավունք ունեցող բնակչության շուրջ 94,5 տոկոսը մասնակցեց, իսկ ավելի քան 99 տոկոսն «այո» ասաց անկախ, ազատ և ինքնիշխան պետություն ունենալու հայ ժողովրդի երազանքին: Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին նվիրված տոնական միջոցառում տեղի ունեցաv Բյուրեղավան համայնքում: Բազմաթիվ բյուրեղավանցիներ եկել էին մասնակցելու տոնակատարությանը: Միջոցառումը մեկնարկեց ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի շնորհավորական ուղերձով: Այնուհետև համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը շնորհավորեց իր համաքաղաքացիներին անկախության 24-րդ տարեդարձի առիթիվ: Թերթելով հայոց պատմության էջերը նշեց. <<Մեր երկիրը դարերի պատմություն ունի: Ենթարկվելով բազմաթիվ փորձությունների, մշտապես ձգտել է անկախության և ի վերջո արյան գնով հասել բաղձալի երազանքին: Ես շնորհավորում եմ բոլորիդ այս հրաշալի տոնի կապակցությամբ: Ուրախ եմ, որ այսօր միասին նշում ենք սեպտեմբերի 21-ը: Այժմ Հայաստանի Հանրապետությունը կայացած ու անկախ պետություն է: Թող հարատև լինի Հայաստանի անկախությունը>>: Քաղաքապետի շնորհավորական խոսքից հետո տեղի ունեցավ հուշաղբյուրի բացման արարողություն, որը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Հուշաղբյուրի բացման կարմիր ժապավենը կտրելու պատվին արժանացան ծնունդով մուսալեռցի, Բյուրեղավանի հնաբնակներից Պողոս Ջամբազյանին և քաղաքապետարանի երկարամյա աշխատակից, քաղաքապետի խորհրդական Բորիկ Դավթյանին: Հուշաղբյուրը ցանկապատված է, ծաղիկներով շրջապատված: Միջոցառումը շարունակվեց տոնական համերգով: Կատարումներով ներկայացան արվեստի դպրոցի երեխաները: Նկարչության բաժինը ներկայացել է ցուցահանդեսով՝ թեման <<Անկախություն>>: Գոռ Աբրահամյանի և Նարեկ Թովմասյանի սաների և նրանց աշխատանքների հետ ծանոթացավ համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը: Քաղաքապետը հիացած էր երեխաների աշխատանքներով: Նա խոստացավ նկարների հեղինակներին անակնկալ մատուցել: Երգ, պար, ասմունք, փուչիկներ և ժպտացող դեմքեր: Տոնահանդիսության ավարտին բյուրեղավանցի փոքրիկները եռագույն փուչիկները բաց թողեցին երկինք, իսկ երկնքում նրանց դիմավորեցին արծիվները: Արծիվների և եռագույն փուչիկների միաձուլումը երկնքում պատահական չէր: Այն ապացույցն է, որ մեր երկիրը հզոր է, բյուրեղավանցին` ուրախ, որ ապրում է ազատ, անկախ հայրենիքում:

21.09.15.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2831066
Այսօր1770
Երեկ4330
Այս շաբաթ11692
Այս ամիս9622
Ընդամենը2831066

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: