Log in
ՀայերենРусскийEnglish
Հրատապ խնդիրը լուծվեց PDF Print E-mail

2011թ-ին ՀՀ-ում տեղի ունեցան կրթական բարեփոխումներ, ինչի արդյունքում հանրակրթական դպրոցները դարձան հիմնական և ավագ: Բյուրեղավանում գործում է մեկ հիմնական և մեկ ավագ դպրոց: Ավագ դարձավ Սամվել Վարդանյանի անվան N 1 դպրոցը, որի նախագծային հզորությունը 1200 է, իսկ սովորողների թիվը 2014-2015 ուստարում եղել է 295: Դպրոցը զբաղեցնում է մոտ 8000քմ տարածք: Բոլոր ուսումնական պրոցեսներն անցկացնելու համար կրթօջախն ունի լայն հնարավորություններ՝ վերանորոգված ու չափորոշիչներին համապատասխան: Վերջին 4 տարիների ընթացքում նվազեց աշակերտների քանակը, կրճատվեցին ուսուցիչներ: Խնդիրը սկսեց մտահոգել թե դպրոցի տնօրինությանը, թե համայնքապետարանին: Բնականաբար այն դարձավ հարցերի հարցը: Գործող հիմնական դպրոցն աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով: Դասընթացներն անց են կացվում երեք հերթափոխով, իսկ դպրոցի շենքային պայմանները բավարար չեն աշխատանքներն համակարգելու համար: Դպրոցը նախատեսված է 568 աշակերտի համար, սակայն ներկա պահին աշակերտների թիվը 857 է: Հաշվի առնելով ավագ դպրոցի հնարավորությունները և հիմնական դպրոցի գերծանրաբեռնվածությունը, ընդառաջ գնալով ծնողների բազմաթիվ դիմումներին, Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը՝ մտահոգված համայնքում սովորողների բնականոն ուսումնական գործընթացով դիմել է պատկան մարմիններին: Ավագ դպրոցի տնօրեն Կարինե Խաչիկյանը ևս բազմիցս դիմել է տարբեր պետական կառույցների: Ի վերջո, սույն թվականի օգոստոսի 18-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցում 2015-2016 ուսումնական տարվանից կատարել 5-ից 9-րդ դասարանների ընդունելություն: Ավագ դպրոցի տնօրենը Byureghavan.am-ին տեղեկացրեց, որ նոր ուսումնական տարում դպրոցում ձևավորվել է երկու 5-րդ դասարան և մեկ 6-րդ դասարան: Նշենք, որ համաշխարհային բանկի միջոցներով և համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի աջակցությամբ 2013թ-ին դպրոցում բացվել է նախակրթարան:

18.09.15.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2816947
Այսօր53
Երեկ1152
Այս շաբաթ8800
Այս ամիս45648
Ընդամենը2816947

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: