Log in
ՀայերենРусскийEnglish
ԱՀԱԸ Կիրակնօրյա դպրոցը PDF Print E-mail

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ) ստեղծվեց Հայ Ավետարանական եկեղեցիների կողմից 1918թ. հունիսի 7-ին, ԱՄՆ-ի Մասսաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում: ԱՀԱԸ-ի նպատակն է խոսքով և գործով արտահայտել Հիսուս Քրիստոսի սերը մարդկանց նկատմամբ, օգնել հայ ժողովրդին պահպանելու հավատքը, մշակույթը և ազգային ինքնությունը: 1988թ. երկրաշարժից անմիջապես հետո, ինչպես ամբողջ աշխարհը, ԱՀԱԸ-ն նույնպես կատարեց ամեն հնարավորը երկրաշարժից տուժած հայ ժողովրդի ցավը մեղմելու համար, ցուցաբերեց օգնություն՝ սնունդ, հագուստ, դեղորայք, բժշկական սարքավորումներ և այլն: 1991թ. Հայաստանի անկախացումից և ԱՀԱԸ-ի Հայաստանի մասնաճյուղի պաշտոնական գրանցում ստանալուց հետո Երևանում բացվեց ընկերակցության կենտրոնական գրասենյակը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Արցախում գործում են ԱՀԱԸ-ի տասնյակ գրասենյակներ: Հայ Ավետարանչական ընկերակցության հենքի վրա 1999թ-ին Բյուրեղավանում ստեղծվեց կիրակնօրյա դպրոց: Դպրոցը գործել է մինչև 2013թ-ը, որը ղեկավարել է մասնագիտությամբ նկարիչ Դավիթ Ջամբազյանը: Իր գործունեության 14 տարիների ընթացքում հարյուրավոր երեխաներ են հաճախել, ստացել բարոյական և հոգևոր դաստիարակություն, քանի-որ ԱՀԱԸ-ն առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերում երեխաների հանդեպ: Կիրակնօրյա դպրոցում գործել են նկարչության, ձեռագործության, երգեցողության խմբակներ: Սկզբնական շրջանում երեխաների թիվը հասել է մինչև 80-ի, այնուհետև տարեցտարի՝ ավելացել: ԱՀԱԸ կենտրոնի կողմից հովանավորվել է մեկ բյուրեղավանցի երեխա: Ամեն տարի ղեկավար Դավիթ Ջամբազյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են բակային ճամբարներ, որտեղ մասնակցել են ավելի քան 60 երեխաներ: Տասնյակ երեխաներ իրենց հանգիստն են անցկացրել Հանքավանի «Շիին-Շողիկ» ճամբարում: Սուրբ Ծննդյան և Զատկի տոներին երեխաները հանդիսատեսին ներկայացրել են տոներին համահունչ բեմականացումներ, երգ, ասմունք: Գործունեության տարիներին ԱՀԱԸ-ի կողմից բյուրեղավանցի տասնյակ սոցիալապես անապահով ընտանիքներ (թոշակառու, հաշմանդամ, միայնակ ծնող) ստացել են օգնություն՝ սնունդ, հագուստ: Այդ տարիներին Բյուրեղավանում գործող մանկապարտեզին օգնել են մանկական սնունդով, գիշերօթիկում ապրող երեխաներին՝ հագուստով: Բյուրեղավանի պոլիկլինիկային տրամադրել են բժշկական սարքավորումներ, հաշմանդամի հենասայլակ և այլն: Չնայած այն փաստին, որ 2013-ից կենտրոնը Բյուրեղավանում չի գործում, այնուամենայնիվ այս տարի ևս ամառային արձակուրդներին մի քանի երեխա իրենց հանգիստն են անցկացրել «Շիին-Շողիկ» ճամբարում: Դավիթ Ջամբազյանը Byureghavan.am-ի հետ զրուցելիս նշեց, որ այսօր էլ ինքը պատրաստ է աշխատել երեխաների հետ, եթե վերաբացվի դպրոցը: Իսկ թե ինչու փակվեց կիրակնօրյա դպրոցը, ԱՀԱԸ-ի Հայաստանի ներկայացուցիչ՝ Հարութ Ներսեսյանը պատասխանեց, որ պատճառը միայն ֆինանսական խնդիրն է: Եվ հույս հայտնեց, որ հնարավորության դեպքում այն կվերաբացվի:

07.09.15.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

2831057
Այսօր1761
Երեկ4330
Այս շաբաթ11683
Այս ամիս9613
Ընդամենը2831057

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: