Войти
ՀայերենРусскийEnglish
Քաղաքապետի ուղերձներ PDF Печать E-mail

Սիրելի բյուրեղավանցիներ

Ջերմորն շնորհավորում եմ մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների օրվա կապակցությամբ: Ավանդաբար նշվող այս տոնը համերաշխության և միասնության խորհուրդ ունի: Հայ ազգն իր գոյության ընթացքում վաստակել է աշխատասեր, քարից հաց քամող մարդու համբավ: Տարիներ առաջ Բյուրեղավանն աշխատատեղերով հարուստ քաղաքաներից մեկն էր մեր հանրապետությունում: Սակայն այսօր պետք է խոստովանենք, որ մեր քաղաքում, ինչպես նաև հանրապետության մյուս համայնքներում, լուրջ խնդիր է աշխատատեղերի բացակայությունը, բայց և չենք կարող չնշել, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրվում, իսկ այդ ջանքերի արդյունավետությունը կախված է նաև աշխատանքի կարիք ունեցող քաղաքացիների ակտիվությունից և պատրաստակամությունից: Այս խնդրի կողքին մեծ է նաև աշխատավոր ու ստեղծագործ բյուրեղավանցիների թիվը, որոնց համար մայիսի 1-ը, հիրավի, տոն է, ուստի մաղթում եմ ձեզ աշխատանքային հաջողություններ ու վերելքներ, ձեր ջանքերն ու եռանդը թող մշտապես ծառայեն մեր քաղաքի ու երկրի զարգացմանը՝ հանուն մեր եկող սերունդների: Որպես համայնքի ղեկավար ամեն ինչ անելու եմ, որ մեր համայնքում ստեղծվեն նոր աշխատատեղեր: Մեր ծրագրերի իրականացման կարևոր նախապայմանը խաղաղությունն է, որն էլ այսօր մաղթում եմ բոլորիս: Թող ամենօրյա խաղաղ արևածագերն արժևորվեն ստեղծագործ աշխատանքով՝ ի պատիվ ձեր ընտանիքների ու մեր երկրի:

01.05.17

Սիրելի մայրեր, կանայք և աղջիկներ

Շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Գարնան գալուստն ու կանանց տոները խորհրդանշում են կյանքի հավերժությունն ու անսահման գեղեցկությունը, բնության զարթոնքն ու սերը: Համոզված եմ, որ դուք այսուհետ էլ ձեր ավանդն ու մասնակցությունն եք ունենալու հայ ընտանիքի կերտման, հայապահպանության, պետության արժանի քաղաքացիների ձևավորման գործում: Գեղեցիկ գարնանային այս տոնի կապակցությամբ, մաղթում եմ առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, ընտանեկան երջանկություն, խաղաղություն, բոլոր երազանքների իրականացում:

08.03.17

Հարգելի համաքաղաքացիներ

պատմության գիրկն ենք ճանապարհում ևս մեկ տարի:

Այն ինչպես մեր երկրի ու ժողովրդի, այնպես էլ   յուրաքանչյուրի կյանքում նշանավորվեց  ձեռքբերումներով, հույզերով ու տագնապներով:

Տարեմուտի շեմին  ընդունված է հետադարձ հայացք ձգել անցնող տարուն, ամփոփել արվածն ու կազմել նոր ծրագրեր հաջորդ տարվա համար: Անցնող տարին, կարող ենք վստահաբար ասել, որ մեր համայնքն ամփոփում է արձանագրված մի շարք հաջողություններով: Քաղաքի ու մեր բնակչության հարմարավետության ապահովմանն առնչվող տարեկան բոլոր ծրագրերը  հաջողությամբ կյանքի են կոչվել: Դրանում, անշուշտ, մեծ է նաև ձեր դերակատարումը,  քանզի այդ ամենը կյանքի է կոչվել ինչպես ձեր վստահության ու նվիրումի, այնպես էլ ձեր աջակցության, հաճախ նաև անմիջական մասնակցության շնորհիվ
Ես համոզված եմ, որ այդ նույն վստահությամբ և նվիրումով աշխատելու ենք նաև 2017-ին ու հաջորդող բոլոր տարիներին, որպեսզի օր առաջ ունենանք  ապահով, բարեկարգ, համերաշխ համայնք:

Թող Նոր տարին երջանկություն, սեր ու համերաշխություն բերի բոլորին: Թող անցնող տարում մնան բոլոր դժվարություններն  ու  հոգսերը և թող բոլորս դրական նոր լիցքերով, սեփական ուժերի հանդեպ վստահության զգացումով դիմավորենք նոր տարին: Ու թող, որ 2017-ը խաղաղություն և բարօրություն բերի մեր երկրին ու մեր ընտանիքներին:

Հարգելի  հայրենակիցներ,  հարգելի բյուրեղավանցիներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ առողջություն, անսահման սեր, երջանկություն և հաջողություններ:

30.12.16

Հարգելի  գործընկերներ

Շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման հոբելյանական 20-ամյակի կապակցությամբ:  Անցած 20 տարիների ընթացքում համակարգը կարողացել է հաջողություններ գրանցել և հիմնավոր կերտել իր պատմությունը:  Տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում մեր բնակչության վստահությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ՝ այդպիսով նաև ավելացնելով հանրությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ ՏԻՄ-երի պատասխանատվությունը:  Այսօր իրենց հուզող հարցերով քաղաքացիները հիմնականում դիմում է հենց տեղական ինքնակառավարման  մարիմինների աշխատակիցներին, ովքեր իրենց լիազորությունների շրջանակներում փորձում են հնարավորինս լուծումներ գտնել կամ էլ խորհրդատվությամբ նպաստում են այս կամ այն հարցի կարգավորմանը: Համոզված եմ, որ մեր երկրում տարեցտարի մեծանալու է ինքնակառավարման դերն ու նշանակությունը:  Կրկին շնորհավորում եմ  և վստահ եմ, որ նույն նվիրվածությամբ շարունակելու ենք  աշխատել՝ ի շահ և ի բարօրություն մեր ազգաբնակչության:

10.11.16

Սիրելի ուսուցիչներ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Համաժողովրդական մի տոն, որն ավանդաբար նշվում է մեր երկրում` որպես խորին հարգանքի դրսևորում մանկավարժի մասնագիտության նկատմամբ: Ուսուցչի գործը դժվարին ու միաժամանակ հետաքրքիր աշխատանք է, պատասխանատու ու չափազանց կարևոր մեր երկրի ու ժողովրդի համար: Հենց դպրոցական տարիքում է ձևավորվում մարդու անհատականությունը, նախանշվում նրա հետագա կյանքի ուղին, և այդ գործում անգնահատելի է ուսուցչի դերակատարությունը: Դուք ձեր իմաստությամբ ու բարությամբ, համբերատարությամբ ու անձնուրացությամբ կրթում ու դաստիարակում եք սերունդներ՝ նրանց փոխանցելով ձեր գիտելիքներն ու հմտությունները, ինչի համար մենք երախտապարտ ենք ձեզ ու շնորհակալ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Բյուրեղավան քաղաքի բոլոր ուսուցիչներին, մաղթում խաղաղություն, առողջություն ու մեծագույն հաջողություններ` ձեր ազգանպաստ առաքելության իրականացման ճանապարհին:

05.10.16

Սիրելի բյուրեղավանցիներ

Շնորհավորում եմ Ձեզ ու ողջ հայ ժողովրդին՝ Հայաստանի անկախության հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ: Սեպտեմբերի 21-ին համայն հայությունը նշում է Հայաստանի երրորդ հանրապետության Անկախության օրը: Այսօր արդեն մենք կարող ենք հպարտությամբ նշել, որ դժվարությամբ, պատերազմի ու մաքառումների գնով ձեռք բերված անկախությունն այն ամենակարևորն էր, որ նվաճեց մեր երկիրն իր անցած ճանապարհին: 25 տարի առաջ մեր ժողովուրդը, միասնական որոշմամբ ու համախմբվածությամբ, նոր հիմքեր դրեց  հայրենիքի համար, հարթեց իր երազանքների երկրի նոր ճանապարհը: Վստահ եմ, որ չնայած բոլոր փորձություններին, մեր ժողովուրդը լի է վճռականությամբ` պահպանելու և զարգացնելու անցած տարիներին ձեռք բերած նվաճումները, ամրապնդելու իր անկախ պետականությունը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր հայրենիքի տոնը, մաղթում եմ մեր երկրին նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ: Ես համոզված եմ, որ ի վերջո, մեր բոլորի ջանքերով ունենալու ենք մեր երազանքների երկիրը, որի ամուր ու անսասան հիմքերը դրվել են 25 տարի առաջ՝ անկախության հռչակմամբ:

21.09.16

Սիրելի շրջանավարտներ

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ: Օրը յուրովի առիթ էի մի բերելու և ամփոփելու հարազատ կրթօջախում ապրած ձեր բարի ու լավ հուշերը: Ու թեև պահը խորհրդանշում է հրաժեշտ, այդուամենայնիվ այն սկիզբն է նոր հեռանկարների և նոր հորիզոնների:Վերջին ամիսներին Արցախում և Հայաստանի սահմանամերձ գոտումհայ զինվորների անասելի սխրանքներն ապացուցեցին, որ մեր երկրի ապագան՝ հանձինս մեր երիտասարդների, հուսալի ձեռքերում է: Անկասկած, դուք լինելու եք նրանց արժանի փոխարինողները: Հպարտացեք ու միշտ բարձր պահեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հայի պատիվը:Սիրելի ուսուցիչներ, այս օրը հիշարժան է նաև ձեզ համար: Դուք մեծ կյանք եք ճանապարհում ևս մեկ սերունդ, որին տարիներ շարունակ փոխանցել եք ձեր գիտելիքներնու իմացությունները, դաստիարակել շրջապատի, ընտանիքի ու երկրի խնդիրներով մտահոգ, միաժամանակ ապագային լավատեսորեն նայող և հայրենասեր երիտասարդներ: Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին և հավատում, որ դուք իրականություն կդարձնեք նրանց բոլոր երազանքները:Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, սիրելի շրջանավարտներ, մաղթում բարի երթ, երջանկություն և նորանոր բարձունքներ:

31.05.2016

Սիրելի  համաքաղաքացիներ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Իմ երախտիքի և խոնարհումի խոսքն եմ հղում  Մեծ հայրենականի  վետերաններին, քանզի նրանց հերոսության և արյան գնով ձեռք բերվեց բոլորիս համար թանկ հաղթանակը: Շնորհավորում եմ արցախյան ազատամարտի մասնակիցներին: Հայ ժողովրդի պատմության մեջ Շուշիի ազատագրումը  դարձավ Արցախյան հերոսամարտում հաղթանակի գլխավոր կռվաններից մեկը: Եվ այս երկու պատմական իրադարձությունների արդյունքում Մայիսի 9ը կրկնակի տոն դարձավ: Հայ ժողովրդի  հաղթանակները կերտվեցին բազում կյանքերի, անկոտրում կամքի,  հավաքական ոգու շնորհիվ: Կրկին շնորհավորելով այս պատմական օրվա առթիվ` մաղթում եմ առողջություն, հաջողություններ և համոզմունք հայտնում, որ մեզ սպասում են նոր հաղթանակներ` մեր պետության խաղաղ կյանքի և առաջընթացի ապահովման գործում:

09.05.16.

Հարգարժան տիկնայք, սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր

Հարգարժան տիկնայք, սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիդ՝ Կանանց միջազգային օրվա, գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ: Մարտի 8-ից սկիզբ առնող Կանանց մեկամսյակը թող ավելացնի ձեր հմայքն ու գեղեցկությունը, ձեր օրերը լցնի անսահման սիրով ու ջերմությամբ, որպեսզի դուք առավել նվիրումով շարունակեք իրականացնել վեհ ու ազգապահպան ձեր առաքելությունը՝ ի շահ հայ օջախների ամրության և մեր հայրենիքի շենացման: Հարգելիներս, ապրեք առողջ և շարունակեք ձեզ բնորոշ իմաստնությամբ բոլոր ասպարեզներում ամրապնդել ու ընդլայնել բարու և լույսի տիրույթները: Սիրելի կանայք, Կրկին շնորհավորելով Մարտի 8-ի առթիվ` մաղթում եմ ձեզ ամենայն բարիք: Թող Ձեր ընտանիքներում և Ձեր սրտերում միշտ իշխեն սերն ու ներդաշնակությունը:

08.03.16.

ՀԱՐԳԱՐԺԱՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՀԱՐԳԵԼԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՑԻՆԵՐ

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Մաղթում եմ, որ 2016 թ-ը լինի հաջողությունների, երջանկության, առողջության և ձեռքբերումների տարի: Ես վստահ եմ, որ բյուրեղավանցին տարեցտարի ավելի ու ավելի լավ է ապրելու, ավելի ու ավելի ուրախ մթնոլորտում է անցկացնելու նոր տարին: 2015-ը ևս նշանավորվեց բազմաթիվ նախաձեռնությունների և ծրագրերի իրագործմամբ՝ ի նպաստ մեր բնակչության բարօրության և մեր քաղաքի զարգացման: 2015թ-ին քաղաքում կատարվեցին շատ աշխատանքներ՝ մասնավորապես ասֆալտապատման, բարեկարգման: Ավարտվեց քաղաքի ամբողջական լուսավորության հարցը, սկսեցինք մշակույթի տան վերակառուցումը: Մեծ ուշադրություն դարձվեց հոգևոր, կրթամշակութային և մարզական կյանքի բարելավմանը: Մենք 2016 թ-ից ունենք շատ սպասելիքներ և ակնկալիքներ: Իսկ այդ ամբողջը կյանքի ենք կոչելու համատեղ և համոզված եմ, որ դրանց իրագործման գործում հաստատ ունենալու ենք բազմաթիվ հաջողություններ: Այս պահին մեզանից յուրաքանչյուրն ամփոփում է անցնող տարին: Համոզվա՛ծ եմ, որ նոր տարում մենք կարձանագրենք նոր առաջընթաց, որի արդյունքում էլ կբարելավվեն նաև մեր համաքաղաքացիների սոցիալ- տնտեսական պայմանները: Թող նոր տարին լինի բարեկեցության, երիտասարդների համար ստեղծագործական և առաջընթացի տարի: Թող մեր երկրում տիրի խաղաղություն, թող հայոց սահմանները պահպանող մեր զինծառայողները լինեն առողջ, պատվով կատարեն իրենց զինվորական պարտականությունը և վերադառնան հայրենի օջախ: Թող 2016-ը մեր քաղաքի համար նշանավորվի նոր ծրագրերի իրականացումներով: Թող նոր տարին լինի ուրախության և լիության տարի:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

31.12.2015

ՍԻՐԵԼԻ  ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ

Շնորհավորում  եմ  ձեզ,  մասնագիտական տոնի`  ՈՒսուցչի օրվա    կապակցությամբ: ՈՒսուցչի մասնագիտությունը լոկ մասնագիտություն չէ, այլ բարձր ու պատասխանատու   կոչում: Ձեզ է վստահված  սերունդների ոչ միայն կրթության, այլև դաստիարակության դժվարին ու պատասխանատու գործը: Իսկ այդ գործում պահանջվում է անմնացորդ նվիրում , որով վստահ եմ``օժտված են ձեզանից շատերը: Նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ  բոլորիդ` ի բարօրություն    մատաղ սերնդի և մեր նորանկախ պետության: Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիդ՝ տոնի առթիվ, մաղթում    առողջություն, հաջողություններ, բարձր տրամադրություն:

05.10.15

Սիրելի  ուսուցիչներ, դպրոցականներ և ծնողներ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Սիրելի ուսուցիչներ, անգնահատելի է ձեր դերը հայրենասեր, բանիմաց ու կիրթ սերունդ դաստիարակելու գործում: Նոր ուսումնական տարում մաղթում եմ ձեզ նոր եռանդ ու նոր լիցքեր, արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Սեպտեմբերի 1-ը առանձնահատուկ է հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի շեմին և սրտի թրթիռով են սպասել այդ օրվան: Շնորհավորում եմ  հիմնական դպրոց ոտք դրած մեր բոլոր առաջին դասարանցիներին և նրանց ծնողներին, մաղթում, որ դպրոցական տարիները նրանց համար դառնան գիտելիքների ձեռքբերման, ինքնաբացահայտման ու ինքնահաստատման, բարի ու լուսավոր հիշողությունների տարիներ:  Մեկ անգամ ևս շնորհավորելով հիմնական և ավագ դպրոցների աշակերտներին և մանկավարժներին Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորին արգասաբեր ու հաջողություններով լեցուն ուսումնական տարի:

01.09.15

Սիրելի շրջանավարտներ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր կյանքի կարևորագույն իրադարձության՝ Վերջին զանգի կապակցությամբ:

Անցյալում մնացին անհոգ մանկությունն ու պատանեկությունը, առջևում են հասուն կյանքի տարիները:

Վստահ եմ, որ ձեռք եք բերել այն անհրաժեշտ գիտելիքները, որոնց վրա կկառուցեք ձեր արժանապատիվ ապագան:

Սիրելի ուսուցիչներ

Այսօր նաև ձեր տոնն է, քանզի հերթական մի սերնդի ևս կրթեցիք և ճանապարհում եք մեծ կյանք:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում առողջություն, երջանկություն և երազանքների իրականացում:

Բարի երթ ձեզ:

22.05.14

ՍԻՐԵԼԻ  ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՑԻՆԵՐ

Այսօր տոնում ենք Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 69

և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձները:

Սրանք մեր ամենապայծառ ու թանկ տոներից են, թերևս ամենաթանկը, քանի որ այս հաղթանակների շնորհիվ էր, որ մենք վերականգնեցինք մեր արժանապատվությունը:

Մենք ընդունեցինք մեզ պարտադրված մարտահրավերները և դուրս եկանք պատվով ու հաղթանակած:

Այս հիշարժան օրը ջերմորեն շնորհավորում եմ Մեծ Հայրենականի և արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցներին:

Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև, բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն խաղաղության:

Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում մեր երկրին հարատև խաղաղություն, մեր ժողովրդին՝ մեծագույն հաջողություններ և ստեղծագործ աշխատանք:

09.05.14

Սիրելի կանայք

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա մարտի 8-ի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ միշտ շրջապատված լինեք սիրով ու   ջերմությամբ:Թող ժպիտը, երջանկությունն ու հաջողությունները լինեն

ձեր   կյանքի մշտական ուղեկիցները:

Մաղթում եմ ձեզ առողջություն և բարեկեցություն:

Բյուրեղավանի քաղաքապետ՝   Հ. Բալասյան

08.03.14

ՍԻՐԵԼԻ  ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՑԻՆԵՐ

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Անցնող տարին մեր քաղաքի համար եղավ իրապես ձեռքբերումների ժամանակաշրջան: Նոր` 2013 թվականից նույնպես մենք շատ սպասելիքներ ունենք: Թող գալիք տարին մեր քաղաքին շենացում և բարգավաճում բերի: Թող բոլոր դժվարությունները մնան անցյալում:

Առանձնակի սիրով շնորհավորում եմ Հայրենական Մեծ պատերազմի վետերան բյուրեղավանցիներին, քաղաքի տարեցներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին և մեր հայրենիքի սահմաններում ամուր կանգնած զինծառայողներին` մաղթելով խաղաղ երկինք, աննկուն կամք և տոկունություն:

Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին, մարզիչներին, բուժաշխատողներին, սպասարկման ոլորտի աշխատողներին:

Շնորհավորում եմ քաղաքի ամենափոքրիկ բնակիչներին` երեխաներին, մաղթում երջանիկ մանկություն և երազանքների իրականացում:

Օտար ափերում գտնվող մեր հայրենակիցներին` բարի վերադարձ եմ ցանկանում: Ցանկանում եմ իմ բոլոր համաքաղաքացիներին և ողջ հայ ժողովրդին խաղաղ, ստեղծագործ աշխատանք, երջանկություն, առողջություն, հաջողություններ ընտանիքում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`    ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ

30.12.12

Բյուրեղավանի  հիմնական և Ս.Վարդանյանի անվան ավագ դպրոցների

ՍԻՐԵԼԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ

Խորին հարգանքով շնորհավորում եմ ձեզ, մասնագիտական տոնի`     ՈՒսուցչի օրվա կապակցությամբ:

Բոլոր ժամանակներում մեր գոյության անսասան հիմքը եղել է դպրությունը:

ՈՒսուցիչը սոսկ մասնագիտություն չէ, այլ բարձր ու պատասխանատու կոչում: Ձեզ վստահված է սերնդի ոչ միայն կրթության, այլև դաստիարակության դժվարին ու պատասխանատու գործը: Իսկ այդ գործում պահանջվում է անմնացորդ նվիրում ու բարձր պատասխանատվություն, որով վստահ եմ``օժտված է ձեզանից յուրաքանչյուրը:

Թող բարձր հեղինակությունն ու նորանոր ձեռքբերումները մշտապես ուղեկցեն բոլորիդ` ի բարօրություն մատաղ սերնդի և պետության:

Կրկին անգամ շնորհավորելով տոնի առթիվ` առողջություն, հաջողություններ, տոնական բարձր տրամադրություն եմ մաղթում ձեզ:

05.10.2012

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ` Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ:

Սեպտեմբերի 1-ը, որպես գիտելիքի անծայրածիր աշխարհ տանող ճանապարհի սկիզբ, առանձնահատուկ նշանակություն ունի յուրաքանչյուրիս համար: Սակայն առավել հուզիչ է հատկապես առաջին դասարանցիների համար: Նրանք նոր են սկսելու հաղորդակցվել գիտության խորհրդավոր աշխարհին: Ես լիահույս եմ, որ ուսումնառության տարիները մեր երեխաների համար կդառնան իրենց օժտվածության և տաղանդի զարգացման, գիտելիքների և ունակությունների ձեռքբերման պատասխանատու և կարևոր շրջան: Կրկին շնորհավորելով բոլորիդ` մաղթում եմ նորանոր հաջողություններ և արդյունավետ ուսումնական տարի:

01.09.2012

Սիրելի շրջանավարտներ

Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ ավանդույթի`«Վերջին զանգի» հիշարժան օրվա կապակցությամբ:

Հասկանալի ու բնական է այն հուզմունքը,որ ապրում եք դուք` հրաժեշտ տալով ջերմ ու հարազատ դարձած կրթօջախներին, սիրելի ուսուցիչներին: Սակայն դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգն ունի մեկ այլ հրաշալի խորհուրդ ևս` այն ձեզ առաջնորդում է դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզներ: Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ձեռք բերած ձեր հարուստ գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով  դաստիարակությունը կօգնեն ձեզ սեփական ունակություններն ու ձիրքերը ներդնելու մեր ժողովրդի բարօրությանն ու  երկրի հզորացմանը` իբրև մեր պետության արժանավոր քաղաքացիներ:

Կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ:

Եվ թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու երազանքները:

Հարգելի Տիկնայք

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առիթով։

Ի սրտե ցանկանում եմ բոլորիդ անսահման սեր, երջանկություն, ընտանեկան ջերմություն և խաղաղություն:

Մաղթում եմ , որ տոնը սկիզբ առնող գարնան հետ Ձեզ ուրախություն բերի : Եղեք գեղեցիկ և  հմայիչ։

Հայոց բանակի հրամանատարներ և զինվորներ.

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ։ Հայոց բանակը մեր անկախ պետականության ամենակարևոր նվաճումներից է։ Կայացման ճանապարհին  մեր 20-ամյա բանակն անցավ ծանր կորուստների և փառահեղ հաղթանակների միջով և այսօր հուսալիորեն պաշտպանում է մեր պետության սահմանները: Այս խաղաղ տարիների համար մենք պարտական ենք բացառապես հայոց բանակին` 18-ամյա հայ երիտասարդներին, ովքեր զօր ու գիշեր հսկում են մեր երկրի անդորրը, փորձառու հայ սպաներին ,ովքեր ստանձնել են դժվարին ու պատասխանատու աշխատանք:Միաժամանակ գլուխ ենք խոնարհում Արցախի ազատագրության և ՀՀ սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակի առջև: Վստահ եմ ,որ մեր բանակն ավելի հզոր ու մարտունակ է դառնալու ,պատրաստ դիմակայելու վտանգներին և հպարտորեն  կրկնելու` «Մեր անունն է հայկական բանակ» : Բանակի օրվա առթիվ ի սրտե շնորհավորելով մեր ողջ ժողովրդին ,մաղթում եմ  խաղաղ երկինք , անվտանգ և երջանիկ կյանք:

Սիրելի բյուրեղավանցիներ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ :

Ցանկանում եմ , որ Ամանորը դիմավորեք նոր հույսերով , ապագայի նկատմամբ լավատեսությամբ և հավատով :

Առանձնակի սիրով ցանկանում եմ շնորհավորել Հայրենական Մեծ Պատերազմի Վետերան բյուրեղավանցիներին , քաղաքի տարեց  բնակիչներին , զոհված ազատամարտիկների ընտանիքներին և հայրենիքի սահմաններում ամուր կանգնած զինծառայողներին ` մաղթելով  խաղաղ երկինք , ամուր կամք և բարեկեցություն :

Շնորհավորելով քաղաքի ամենափոքրիկ բնակիչներին` երեխաներին  , մաղթում եմ երջանիկ մանկություն և երազանքների իրականացում :

Հարգելիներս . վստահ եմ , որ մեր համագործակցությունն ու փոխվստահությունը  ցանկալի  պտուղներ կտան և կնպաստեն Բյուրեղավան քաղաքի զարգացմանն  ու առաջընթացին:

Համոզված եմ , որ համատեղ աշխատանքի արդյունքում մեր քաղաքը կդառնա ավելի կարգապահ , մաքուր և հյուրընկալ:

Թող 2012թ լինի աշխատանքի , արարման և ձեռքբերումների տարի :

Մաղթում եմ բոլորիդ ընտանեկան համերաշխություն , խաղաղ ու բարեկեցիկ տարի ,երջանկություն և հավատ վաղվա Բյուրեղավանի հադեպ :

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:


Սիրելի Մարիետա Թումանյան

Շնորհավորում եմ Ձեր ծննդյան 50 և մանկավարժական գործունեության   25 - ամյակների կապակցությամբ:

Այս բոլոր տարիներին Ձեր գիտելիքն ու ջանքերն եք դրել Բյուրեղավան քաղաքի մատաղ սերունդների կրթության և դաստիարակության գործում: Բազմաթիվ երիտասարդների համար դարձել եք իսկական մանկավարժի և մարդու վառ օրինակ, նպաստել նրանց աշխարհայացքի ձևավորմանը:

Դուք կարողացել եք հաջողությամբ մասնակցել դպրոցի կառավարման և կազմակերպչական գործերին:  Այն նվիրումն ու ավյունը, որ դրել եք մանկավարժի պատասխանատու գործում, ցանկանում եմ, որ Ձեզ վերադառնա Ձեր հաջողությունների և բարեկեցության տեսքով:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և անձնական երջանկություն:

Հարգանքներով`

Բյուրեղավանի քաղաքապետ Հ. Բալասյան

05.12.2011թ.

Հարգելի տիկին Մուկոյան

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան 65-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Իմ և բյուրեղավանցիների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, Ձեր երկարամյա մանկավարժական գործունեության համար:

Զգալիորեն մեծ է Ձեր նվիրումն ու վաստակը Բյուրեղավանի քաղաքային համայնքի արվեստի բնագավառում, Դուք մշտապես հաղորդակից եք եղել Բյուրեղավան քաղաքի մշակութային իրադարձություններին, հաջողությամբ իրագործել եք Ձեր առաքելությունը դպրոցի կառավարման պատասխանատու գործում: Ձեր ջանքերի շնորհիվ է, որ մեր քաղաքի արվեստասեր երեխաները հաջողությամբ մասնակցել են հանրապետական և միջազգային տարբեր մցույթների և հետագա մասնագիտական կրթությունը ստացել արվեստի ոլորտում:

Դուք ձևավորել եք մշակութային ճաշակ և Ձեր սաների մեջ սերմանել սեր լավի, բարու ու գեղեցիկի նկատմամբ:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ, երջանկություն, ժպիտ և բարեկեցություն

Հարգանքներով`

Բյուրեղավանի քաղաքապետ  Հ. Բալասյան

02.12.11

Հարգելի տիկին Ասատրյան

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան 65 և մանկավարժական գործունեության 45-ամյակների կապակցությամբ:

Իմ և բյուրեղավանցիների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, Ձեր երկարամյա մանկավարժական գործունեության համար:

Ինչպես սրտացավ բյուրեղավանցի, Դուք մշտապես հաղորդակից եք եղել Բյուրեղավանի քաղաքային համայնքում կատարվող իրադարձություններին, զգացել մեր քաղաքի զարկերակը:

Այս բոլոր տարիներին Ձեր անմնացորդ նվիրումն ու եռանդն եք դրել իսկական քաղաքացի, հայրենասեր բյուրեղավանցի կրթելու և դաստիարակելու գործում: Հաջողությամբ իրագործել եք Ձեր առաքելությունը դպրոցի կառավարման պատասխանատու գործում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ, անձնական երջանկություն և  ժպիտ: Հաջողություն Ձեր բոլոր ձեռնարկումներին:

Հարգանքներով`

Բյուրեղավանի քաղաքապետ  Հ. Բալասյան

29.11.11

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ

Գագիկ Ծառուկյանին

Հարգարժան  պարոն Ծառուկյան

Իմ և Բյուրեղավան քաղաքի բոլոր «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության անդամների անունից ի սրտե շնորհավորում եմ  Ձեր ծննդյան 55-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Մեծ է Ձեր ավանդը Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական և սպորտի բնագավառներում: Անգնահատելի է Ձեր բարեգործական ներդրումների և նվիրատվությունների նշանակությունն ու դերը բյուրեղավանցիների կյանքում:

Դուք վայելում եք մեր համաքաղաքացիների բացարձակ մեծամասնության վստահությունն ու հարգանքը, ովքեր ի նշան իրենց երախտագիտության Ձեր ծննդյան օրը համալրեցին  ԲՀԿ շարքերը 55 նոր անդամներով:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, անձնական երջանկություն և հաջողություններ Ձեր բոլոր ձեռնարկումներում:

Հարգանքներով`

ԲՀԿ Բյուրեղավանի քաղաքային խորհրդի նախագահ

Բյուրեղավանի քաղաքապետ  Հ. Բալասյան

25.11.11

 

Բյուրեղավանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը ուսուցիչներին

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Ուսուցչի տոնի կապակցությամբ:Զարգացած, կիրթ և արժանապատիվ  քաղաքացիներ ունենալու համար անչափ կարևորում եմ Ձեր աշխատանքն ու պատասխանատվությունը, անգնահատելիորեն մեծ է Ձեր վաստակն ու նվիրումը սերունդ դաստիարակելու գործում: Տոնի կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ առաջընթաց ձեռքբերումներ, հաջողություն աշխատանքում, առողջություն և անձնական երջանկություն:

05.10.2011

Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ

Ողջունում եմ ձեզ և շնորհավորում գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Սեպտեմբերի 1-ը մշտապես սպասված ու սիրելի տոն է և հիշարժան հատկապես դպրոց առաջին անգամ հաճախողների համար: Ժամանակի հրամայականն է ունենալ կիրթ, դաստիարակված, գիտության և գրականության հարուստ իմացությամբ զինված քաղաքացիներ, հայրենի ավանդի արժնի հետնորդներ. այսպիսի սերունդ կրթելու համար բոլոր ուսուցիչներին ցանկանում եմ մեծագույն նվիրում, ջանք և արդյունաբեր աշխատանք, աշակերտներին` կամք և սեր դեպի գիտությունն ու կրթությունը: ՈՒսումնառության ճանապարհին բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

01.09.2011


 

Այցելություններ

1235827
Այսօր143
Երեկ1626
Այս շաբաթ4503
Այս ամիս14305
Ընդամենը1235827