Մուտք
ՀայերենРусскийEnglish
Սայադովա Գոհար PDF Տպել Էլ.փոստ

Մեծ Ընտանիքը

13 երեխաների հերոսուհի մայրն այսօր 82 տարեկան է: Տիկին Գոհար Սայադովան ազգությամբ ասորի  է և շատ վաղուց բնակվում է Բյուրեղավանում: Ուրախ, բարի ժպիտով ու կյանքին անկեղծ աչքերով նայող տատիկը վայելում է 21 թոռան և 71 ծոռան հաճելի զգացողությունն ու ներկայությունը: Բազմազավակ մայր լինելն արդեն հերոսություն է: Առաջնեկը ծնվել է 1955թ-ին, իսկ փոքրը՝ 1974թ-ին: Չնայած դժվարություններին ու հետ պատերազմյան տարիներին Գոհար մայրիկը պատմում էր, որ 2 սենյականոց սեփական տանը մեծացրել ու դաստիարակել է լավ որդիներ ու դուստրեր. «Հերթով էին շորերը հագնում, սկզբում տղաները հետո աղջիկները: Փոքր սենյակ էր, բայց այնտեղ անսահման սեր ու ջերմություն կար»: Գոհար Սայադովան ծնվել է Արզնիում՝ 1932թ-ի հոկտեմբերի 1-ին: Ամուսնացել է 1951թ-ին իրենց համագյուղացի Յակով Սայադովայի հետ. «Յաշան ինձ փախցրեց ու տարավ  իրենց տուն: Ես նրա երկրորդ կինն եմ: Առաջին կինը մահացել էր հղիությունն ընդհատելու պատճառով և թողել 6 տարեկան աղջկան՝ Գալյային: Դա  է հիմք հանդիսացել և ամուսինս էլ ցանկացել էր, որ մենք շատ երեխաներ ունենանք: Ես եմ պահել, մեծացրել Գալյային, երեխաներիցս չեմ տարբերել, նա էլ է իմ հարազատը»-պատմում է հերոսուհի մայրն ամուսնու դստեր մասին ու երջանիկ ժպիտով հիշում նրա կյանքից  դրվագներ: Ասում է, որ լավ կլինի «հիմիկվա» հարսներն իրենց նման լինեն՝ սկեսուրների հետ համերաշխ ապրեն. «Շատ լավն էր իմ սկեսուրը, մենք համերաշխ ենք ապրել, ես շատ բաներ եմ սովորել իրենից: Մի անգամ իմ երեխայիս ծեծելու համար շատ խիստ ջղայնացավ, անգամ ապտակեց ու ասաց «էդ հորդ տնից ես բերել էրեխեքին, որ ծեծում ես»: Թող խելոք լինեն հիմիկվա հարսները: Ես ունեմ հայ, ասորի, ռուս, ուկրաինացի հարսներ, նրանց բոլորի հետ դրական հարաբերությունների մեջ եմ: Մենակ լավ կլիներ, որ իմ նման  շյուղով գործել իմանային»:  Երբ 1970թ-ին ծնվել է նրա 10-րդ երեխան, կանչել են Աբովյանի շրջանային սովետ, որտեղ  Մոսկվայից հրաման էր եկել Գոհար Սայադովային արժանացնելու «ՀԵՐՈՍՈՒՀԻ ՄԱՅՐ» պատվավոր կոչմանը: Այսօր այդ պատվավոր շքանշանը երջանկությամբ է կրում: Նրա երեխաներից միայն 4-ն են Հայաստանում, մնացածն արտերկրում են: Բոլորն էլ ունեն իրենց ընտանիքներն ու աշխատանքը: «Յաշան լավ էր պահում էրեխեքիս, լավ աշխատանք ուներ, էստեղի տարաների գործարանում էր աշխատում: Ես էլ 35 տարի աշխատել եմ մանկապարտեզի լվացքատանն ու մեր երեխաներին չենք զրկել ոչնչից»: Նրա սիրելի ամուսինը մահացել է 1994թ-ին, սրտի կաթվածից: Տիկին Գոհարն այսօր բնակվում է իր դստեր հետ. «Շատ էինք երազում ծնողներիս ոսկե հարսանիքը նշել, ցավոք հայրս մահացավ և մեր երազանքը չիրականացավ»-ասաց դուստրը՝ Նազլուն: Ողջ հարցազրույցի ընթացքում  անկեղծ ժպտում էր, իր երեխաների մասին պատմում էր մայրական ջերմությամբ: Անհամբեր սպասում է բոլորի վերադարձին և այն պահին, երբ ամբողջ գերդաստանն իր կողքին կլինի:

 

Այցելություններ

1292559
Այսօր194
Երեկ1039
Այս շաբաթ1233
Այս ամիս21005
Ընդամենը1292559