Войти
ՀայերենРусскийEnglish
Համայնքային փուլ PDF Печать E-mail

2 օր Բյուրեղավանի մարզադաշտում անցկացվեց <<Լավագույն մարզական ընտանիք-2014>> համայնքային փուլը: Նախորդ տարվա համեմատ այս տարի 2-ով ավելացել էր մասնակից ընտանիքների թիվը: Հայտ էին ներկայացրել 34 ընտանիք: Մրցույթն անցկացվում էր 4 տարիքային խմբերում՝ 1998թ-ից մինչև 1999թ., 2000-ից մինչև 2002թ., 2003-ից մինչև 2005թ., 2006թ-ից մինչև 2008թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ: Յուրաքանչյուր ընտանիքի թիմի կազմը բաղկացած է 3 անձից՝ հայրը, մայրը և երեխան՝ անկախ սեռից: Բյուրեղավանցիներն այս մրցաշարին լրջորեն են պատրաստվում: Նախորդ տարի հանրապետական փուլին մասնակցեց 6 ուժեղագույն ընտանիք և հենց մեր թիմի շնորհիվ Կոտայքի մարզն արժանացավ 3-րդ պատվավոր մրցանակին: Մարզադպրոցի տնօրեն Նորիկ Տերտերյանը Byureghavan. am-ին ասաց. «Շատ պատրաստված են մասնակիցները, ուրախալի է, որ գրանցվում են նոր ընտանիքներ, որոնք այժմ մասնակցում են: Կարևորում եմ այն փաստը, որ Եղյանների ընտանիքն արդեն այս մրցույթում, մի քանի անգամ հաղթող է ճանաչվել և բյուրեղավանցիների պատիվը բարձր պահել: Եղյանների, Պիճիկյանների, Հայրապետյանների, Դավթյանների Ասատրյանների ընտանիքներն օրինակ են, որ ավելանում են մասնակից ընտանիքների թիվը: Շնորհակալ ենք քաղաքապետ Հակոբ Բալասյանին մրցաշարն ուշադրության կենտրոնում պահելու և աջակցելու համար»: 1-ին և 2-րդ տարիքային խմբերում 6 խաղային մարզաձև է, իսկ 3-րդ և 4-րդ տարիքային խմբերում ավելացել է հրաձգություն օդամղիչ հրացանով: Համայնքային փուլից մարզային փուլ անցան 12 ընտանիք, որն անց կկացվի Չարենցավանում: Յուրաքանչյուր տարիքային խմբում հաղթողները կստանան դրամական պարգևներ:

09.06.14.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Опрос

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4382981
Այսօր451
Երեկ1261
Այս շաբաթ8730
Այս ամիս30840
Ընդամենը4382981

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: