Մուտք
ՀայերենРусскийEnglish
Պողոսյան Աշոտ PDF Տպել Էլ.փոստ

Արմատներով մշեցի Աշոտ պապը 1961թ-ից բնակվում է  Բյուրեղավանում` (այն ժամանակ Արզնիի ապակե տարաների գործարանի տարածք): Նա իր փորձառությամբ  ու բարի խորհուրդներով միշտ բյուրեղավանցիների կողքին է: Նրան հարգում են և հաշվի առնում տարիների վաստակը: Աշոտ Եղիշի Պողոսյանը ծնվել է 1932թ-ի փետրվարի 10-ին` Աշտարակի շրջանի Բազմաղբյուր գյուղում, բանվորի ընտանիքում: Մեծանալով հայկական  համեստ ընտանիքում նա ժառանգում է ծնողների անկեղծությունն ու պարզությունը: Սովորել է Բազմաղբյուր գյուղի դպրոցում և ստացել 4-ամյա կրթություն: 1943թ-ին նրա հայրը մեկնում է ռազմաճակատ:  Մեկ տարի մնալով ռազմաճակատում, վիրավորվում  և վերադառնում հայրենի օջախ: Մահանում է 1946թ-ին: Մնալով մոր հետ, ընտանիքի հոգսերը իր վրա վերցնելով՝ 14 տարեկանից աշխատանքի է անցնում հայրենի գյուղի կոլտնտեսությունում: Այնտեղ զբաղվում է տարբեր աշխատանքներով: 1952-1955թթ-ին ծառայում է սովետական բանակում: Ամուսնացել է 1958թ-ին: Գյուղի կոլխոզում աշխատել  է երկար տարիներ, սակայն կոլխոզի նախագահի հետ վեճը պատճառ է հանդիսանում, որ 2 երեխաների հետ  տեղափոխվի Բյուրեղավան: Գալիս է ու չի զղջում: Աշխատանքի է անցնում Արզնու ապակե տարաների գործարանում, որպես բանվոր. <<Արտադրում էինք շշերի հումք>>-ասում է Աշոտ պապը: Աշխատանքից զատ զբաղվել է նաև շինարարությամբ: <<Քարը քարին դնելով, շատ մեծ դժվարություններով կառուցում էինք շենքեր: Աշխատել եմ  N 12, 13, 14 շենքերի վրա, այս ձեռքերով են կառուցվել 1-ին, 2-րդ շենքերը: Սկզբից մինչև վերջ մասնակցել եմ ռուսական` այժմ հիմնական դպրոցի շինարարական աշխատանքներին: Աշխատում էինք գիշեր-ցերեկ, որպեսզի հասցնենք հանձնել շահագործման>>-այսպես շարունակ, թվարկում ու հիշում է մեր էջի հերոսը: Այսօր զբաղվում է հողագործությամբ, հատապտուղներ է աճեցնում: Ապրում է երեխաների և թոռների հետ, վայելում հանգիստը: << Ես ավանդույթներ սիրող մարդ եմ, ցանկանում եմ, որ այն պահպանվի, սակայն տեսնում եմ, որ գնալով ազգի դիմագիծը կորում է: Մեր ժամանակ հարգանք ու պատիվ կար, իսկ հիմա…>>-ասում է 82 ամյա Աշոտ պապը:  Նա երկար խոսեց ու կիսվեց մեզ հետ. << Շատ եմ ուզում, որ երիտասարդները հարգեն, օգնեն մեծերին: Չեմ ցանկանում, որ մեր երկրից գնան, թող հնարավորություններ լինեն, որպեսզի  մնան ու արարեն այստեղ: Բյուրեղավանը շատ է փոխվել, գոհ եմ մեր ղեկավարներից: Մարդիկ աշխատում են ու ամեն ինչ տեսանելի է>>: 4 երեխաների հայր, 7 թոռների և 1 ծոռան պապ՝ Աշոտ Պողոսյանը բոլորին մաղթեց հաջողություններ, երկրին` խաղաղություն:

 

Այցելություններ

1198639
Այսօր449
Երեկ513
Այս շաբաթ1777
Այս ամիս19168
Ընդամենը1198639